Օրերս տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ մարտի 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերացիա իրականացնելու արդյունքում կալանավորների մոտ հայտնաբերել էին մեծ քանակությամբ թմրանյութեր եւ հոգեմետ դեղեր: Այս լուրի իսկությունը ճշտելու նպատակով դիմել էինք Արդարադատության նախարարի մամլո խոսնակ Արա Սաղաթելյանին, որն էլ վերոնշյալը հերքել էր՝ ասելով, որ ԱԱԾ-ն քրեակատարողական հիմնարկում որեւէ …
կարդալ ավելինՎճռաբեկ դատարանի շենքի մոտ վաղը ժամը 10:00-ին միտինգ է լինելու: Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչները պատրաստվում են բողոքել Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահ, դատավոր Սամվել Ուզունյանի անօրինական գործողությունների դեմ: Հիշեցնենք, որ խոսքը հոկտեմբերի 27-ի դատավարությունը նախագահող դատավորի մասին է: Բանն այն է, որ Նորաշեն գյուղի բնակիչ 22-ամյա Սարգիս Սողոմոնյանը փախցրել է …
կարդալ ավելինԹափառաշրջիկ բրոկերներից տուժած, Երեւանի քաղաքացի, Նորքի 115 տան այլեւս նախկին սեփականատեր Ռոբերտ Ամիրյանը Բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ մասնավորապես ասվում է. «Դատավոր Մ.Մարտիրոսյանը (Կենտրոն եւ Նորք-Մարաշ) եւ քննիչ Խ.Խաչատրյանը սերտ կապերի մեջ են գտնվում, եւ կաշառակերությամբ՝ սեփականության իրավունքով ինձ պատկանող բնակարանը «նվիրեցին» խարդախ բրոկեր Ավետիք Ամիրյանին»: Ռ.Ամիրյանն ակնկալում է նախագահի միջամտությունն …
կարդալ ավելինԱմբողջ աշխարհում ընդունված է, որ շտապօգնության, հակահրդեհային, ոստիկանության եւ նմանատիպ այլ 1-01, 1-02, 1-03, 1-04 հրատապ ծառայություններին զանգահարելու համար բաժանորդը չի վճարում: Եվ հեռախոսակապի օպերատորները, լինեն դրանք տեղական թե արտասահմանյան, կամ պետական թե մասնավոր, իրենց պայմանագրային պարտավորությունների մեջ ընդունում են խաղի այդ կանոնները: Իհարկե, բացի վերը նշվածից, հեռախոսակապի յուրաքանչյուր օպերատոր իր ներքին ցանցում ունի անվճար …
կարդալ ավելինԳնորդներն էլ դժգոհում են, որ 40-50 դոլարով տաբատ կամ բլուզ են գնում, բայց երկար չեն կարողանում հագնել, որովհետեւ անորակության պատճառով մի քանի անգամ լվանում են ու գցում: Երբ մի անգամ փորձեցինք քաղաքի կենտրոնում գտնվող հագուստի խանութներից մեկի տիրոջից ճշտել, թե ինչո՞ւ է իր ապրանքն այդքան թանկ գնահատել, որ չի վաճառվում, նա բազմաթիվ պատճառաբանություններ թվարկեց: – …
կարդալ ավելին«Որ երկիրն ինձ տուն գնելու, ընտանիք ստեղծելու հնարավորություն տա, որ երկրի հասարակությունն ինձ որպես մարդ հարգի՝ դա էլ կլինի իմ հայրենիքը»,- ասում է նա: Իգորն ասում է, որ մարդը, երբ իր երկրում փակված, հասարակությունից մեկուսացած է, երբեք այդ երկիրն իր տունը չի կարող համարել ու, որպես կանոն, մի օր դուռը բացելու-գնալու է: Ոչ տուն ունի, …
կարդալ ավելինԵրեկ Արաբկիր համայնքի Բաբաջանյան փողոցի հարսանյաց հանդիսությունների սրահում Եհովայի վկաները Քրիստոսի մահվան հիշատակի երեկո էին կազմակերպել: «Մենք ոչինչ չունենք թաքցնելու, կարող եք մասնակցել այս միջոցառմանը, սակայն, խնդրում ենք, մեզ մի լուսանկարեք»,- պահանջում էին դահլիճի անդորրը հսկող Եհովայի վկաները: Հատկապես արգելեցին նկարել իրենց «դակլադչիկին», որովհետեւ «դակլադչիկը գլավար» չի: «Դակլադչիկն» ըստ էության այն մարդն էր, որը դասախոսության …
կարդալ ավելինՏարածաշրջանում ընթացող գլոբալ տեղաշարժերը ոչ միայն կապված են ԱՄՆ-ի կողմից նոր «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի իրականացման հետ, որի վերջնական նպատակն է գրավել եւ տնօրինել տարածաշրջանի երկրների վառելիքաէներգետիկ պաշարները, աշխարհա-ռազմավարական դիրքերը, այլեւ ուղղված են հայ էթնոսի դեմ: Խոսքերս հիմնավորելու համար բերեմ զուտ չոր թվեր եւ փաստեր: Այսպես, 1991թ. դրությամբ տարածաշրջանի երկրներում հայերը կազմում էին ընդհանուր հաշվարկով …
կարդալ ավելինՄասնագետների դիտարկմամբ, վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանում պլաստիկ վիրահատությունները վերելք են ապրում։ Ապրիլի 12-14-ը Երեւանում տեղի է ունենում պլաստիկ վիրահատությանը նվիրված միջազգային 5-րդ գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր ծայրերից ժամանած անվանի վիրաբույժներ, պրոֆեսորներ` ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Եգիպտոս, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, Վրաստան, Կիրգիզիա եւ այլն։ Ըստ «Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիա» …
կարդալ ավելինԷրեբունի թանգարանի հարեւանությամբ գտնվող ավտոշուկայի տարածքում ականատես եղանք ՀՀ Գլխավոր դատախազության որոշ աշխատակիցների անհարգալից վերաբերմունքին` նշված տարածքում իրենց ծառայությունը կատարող Ոստիկանության ՊՊԾ գնդի եւ Երեւան քաղաքի ՊԱՏ բաժնի պետավտոտեսուչների նկատմամբ: ԳԱԶ 31-10 մակնիշի 001 ԼՍ 10 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոններն` երթեւեկելով հանդիպակաց ուղղությամբ, ավտոմեքենան կայանել էր կայանումը արգելող նշանի տակ: Ավելին, վարորդը, …
կարդալ ավելինԳորիս քաղաքի Մամիկոնյանց փողոցի 50 տան բնակիչ, 1968թ. ծնված Ռաֆիկ Սերյոժայի Կարապետյանը, որն առեւտրով էր զբաղվում, հերթական գնումներ կատարելու նպատակով ապրիլի 2-ին եկել էր Երեւան: Մալաթիա տոնավաճառում նախատեսված գնումների մի մասը կատարելուց հետո մոտենում է տոնավաճառում գտնվող սննդի տաղավարներից մեկին: Դա չի վրիպում այնտեղ գտնվող երկու երիտասարդների աչքից: Մոտենում, նախ ծանոթանում են, ապա խմիչք են …
կարդալ ավելինՏիկին Սիլվան «Սուրբ Գեւորգ» բարեգործական միջազգային միության նախագահն է: Նրան ասում են` Հայոց աշխարհի Մայր Թերեզա, իսկ ինքն իր մասին ասում է. «Մեկն ինձ համարում է երկնային արարած, մյուսը՝ անխելք մարդ, ով իր ապրուստը բաժանում է մարդկանց: Իսկ ինքս գտնում եմ, որ այն ամենը, ինչ ես անում եմ, իմ խղճի համար է»: – Տիկին Սիլվա, …
կարդալ ավելինՄեր աղբյուրների համաձայն, 2006թ. հունվարի 1-ից ապրիլի 6-ը ՀՀ-ում կատարվել է սպանության եւ սպանության փորձի 39 դեպք, որից 21-ը մահացել են, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կատարված հանցագործություններից 32-ի դեպքում կատարողները եղել են ոչ սթափ վիճակում: Ապրիլի 5-ին Կ. Ուլնեցու փողոցի 76 շենքի 14 բնակարանում հայտնաբերվում են տարեց ամուսիններ` …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից օպերատիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում ձերբակալվել է, ապա «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքի (պերեդաչաների) ընդունման պատասխանատու լեյտենանտ Երվանդ Կարապետյանը։ Մեր տեղեկություններով` վերջինս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի ղեկավար գնդապետ Արարատ Մարտիրոսյանի քեռու տղան է։ Ե. Կարապետյանը մեղադրվում է մի շարք …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` օրերս ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության աշխատակիցները մի շարք խարդախություններ կատարելու կասկածանքով վարչություն բերման են ենթարկել Ավան եւ Նոր Նորք համայնքների Առաջին ատյանի դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Քիշմիրյանին։ Վերջինս մի խումբ քաղաքացիների խոստացել էր, որ իրենց պատկանող ապօրինի շինությունների վերաբերյալ կարող է օրինականության որոշումներ «դասավորել»։ Հ. Քիշմիրյանը հանձն է առնում, որ այդ …
կարդալ ավելինԱյս երիտասարդը չունի ջիպ քշող, փողատեր «պապա»: Նրա ունեցածը 4000 դրամով վարձած հանրակացարանի գարշահոտ ու խունացած սենյակն է, փողոցից գտած կատուն ու շունն են, եւ ունեցածից ամենաթանկը մայրն է, ով տառապում է որդու դժբախտ լինելու համար: 34-ամյա Կարեն Քոչարյանն ասում է, որ ինքը մեր հասարակության հոգնած երիտասարդներից է: Առողջ եւ թիկնեղ Կարենի համար մի քիչ …
կարդալ ավելինԵրեկ ֆրանսիական «Էր Ֆրանս» ավիաընկերությունը ՀՀ-ում իրականացրեց իր առաջին չվերթը, որով Հայաստան է ժամանել նաեւ Շառլ Ազնավուրը: Նրան ընդունել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են նաեւ «Ազնավուրը՝ Հայաստանին» հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքին: Ռ. Քոչարյանը տեղեկացրել է, որ ներկայումս ֆրանսիական կողմի հետ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներ ընդգրկող բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր:
կարդալ ավելինԱպրիլի 7-ին Նորմանդիայի Էվրո քաղաքում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված ֆրանս-հայկական բարեկամությանը. քաղաքի կենտրոնական զբոսայգում բացվել է Հայաստանի պուրակ, որտեղ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ժան-Լուի Դեբրեն եւ Փարիզում ՀՀ դեսպան Է. Նալբանդյանը տնկել են հատուկ այդ նպատակով Հայաստանից տարված ծիրանենի։
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, ինչ Ռազմական ոստիկանության ղեկավարության հրահանգով ոստիկանության մեկուսարանում պահվող կալանավոր զինվորների հետ տեսակցությունն ու նրանց ծանրոց փոխանցելն արգելվել է: Կալանավորներից մեկի հարազատն օրեր առաջ տեսակցություն է խնդրել, սակայն Ռազմական ոստիկանությունից մերժել են՝ պատճառաբանելով, որ թռչնագրիպի պատճառով վարչության պետը հրամայել է արգելել թե՛ տեսակցությունը, թե՛ ծանրոց փոխանցելը: Փորձեցինք ճշտել` արդյո՞ք …
կարդալ ավելինԷրեբունու համայնքի Նուբարաշենի խճուղու հարեւանությամբ գտնվող գերեզմանոցի կամ հայտնի Սովետաշենի գերեզմանոցի պարիսպները քանդել են: Տպավորություն է ստեղծվում, որ գերեզմանոցը ուզում են մեծացնել փողոցի եւ գերեզմանոցի արանքում ընկած մոտ 7-8 մետր լայնություն ունեցող տարածքի հաշվին: Այդ տարածքը թաղումների ժամանակ ծառայում էր որպես ավտոկայանատեղի: Իսկ գերեզմանոցի մուտքի հարեւանությամբ եղած ավտոկայանատեղիի մի մասը վաճառվել է, բնականաբար, գերեզմանոցի համար: …
կարդալ ավելին