Մեկուսարանում թռչնագրի՞պ կա

10/04/2006

Մեր տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, ինչ Ռազմական ոստիկանության ղեկավարության հրահանգով ոստիկանության մեկուսարանում պահվող կալանավոր զինվորների հետ տեսակցությունն ու նրանց ծանրոց փոխանցելն արգելվել է: Կալանավորներից մեկի հարազատն օրեր առաջ տեսակցություն է խնդրել, սակայն Ռազմական ոստիկանությունից մերժել են՝ պատճառաբանելով, որ թռչնագրիպի պատճառով վարչության պետը հրամայել է արգելել թե՛ տեսակցությունը, թե՛ ծանրոց փոխանցելը: Փորձեցինք ճշտել` արդյո՞ք Ռազմական ոստիկանությունում թռչնագրիպի դեպք է արձանագրվել, սակայն մեր հեռախոսազանգին պատասխանող ոմն փոխգնդապետ պատասխանեց, թե ինքն այդ հարցին իրավասու չէ պատասխանել, իսկ ղեկավարությունից տեղում մարդ չկա: