Բաց նամակ

15/04/2006

Թափառաշրջիկ բրոկերներից տուժած, Երեւանի քաղաքացի, Նորքի 115 տան այլեւս նախկին սեփականատեր Ռոբերտ Ամիրյանը Բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ մասնավորապես ասվում է. «Դատավոր Մ.Մարտիրոսյանը (Կենտրոն եւ Նորք-Մարաշ) եւ քննիչ Խ.Խաչատրյանը սերտ կապերի մեջ են գտնվում, եւ կաշառակերությամբ՝ սեփականության իրավունքով ինձ պատկանող բնակարանը «նվիրեցին» խարդախ բրոկեր Ավետիք Ամիրյանին»: Ռ.Ամիրյանն ակնկալում է նախագահի միջամտությունն այս գործում: «Պետք է ասեմ, որ այժմ մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում եմ ծանր վիճակում՝ անտուն-անտեր, մնացել եմ նույն հագուստի մեջ, որով տանից դուրս էի եկել»,- նախագահին է պատմել Ռ.Ամիրյանը: