Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից օպերատիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում ձերբակալվել է, ապա «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքի (պերեդաչաների) ընդունման պատասխանատու լեյտենանտ Երվանդ Կարապետյանը։ Մեր տեղեկություններով` վերջինս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի ղեկավար գնդապետ Արարատ Մարտիրոսյանի քեռու տղան է։ Ե. Կարապետյանը մեղադրվում է մի շարք անձանց կողմից կաշառք ստանալու, իսկ դրա դիմաց քննչական մեկուսարանում իրենց պատիժը ժամանակավորապես կրող դատապարտյալների հետ տեսակցություններ կազմակերպելու մեջ։