հասարակություն

Ինքնափլուզում Գյումրիում

02.04.2006

Գյումրիում դեռեւս շարունակվում են կիսակառույց ու կիսաքանդ շենքերի ինքնափլուզումները: Հերթականն այս անգամ Գորկու 30 շենքն է, որտեղ փլուզվել է պատի մի հատվածը: Չնայած շենքը մասնագետների կողմից գնահատվել է 4-րդ աստիճանի վթարային, բայց 1800-ականների կառույցում դեռ մի քանի ընտանիքներ շարունակում են ապրել: Երկհարկանի շենքի կիսախարխուլ պատշգամբները, հենասյուներին թեքված տանիքն ու անթիվ ճեղքվածքներ ունեցող պատերն ամեն վայրկյան …

կարդալ ավելին

Եռյակը եւ «4 հրացանակիրները» կալանավորված են

02.04.2006

Երեխան, որպես բնության ամենաթանկ պարգեւ` նոր շունչ է հաղորդում յուրաքանչյուր ընտանիքի: Սակայն երբեմն ոմանց համար երեխայի ծնունդն այնքան անցանկալի է, որ ծնողը երեխային կարող է վաճառել, թողնել փողոցում կամ սառնասրտորեն «ազատվել» նոր աշխարհ եկած մանկիկից՝ կիրառելով զանազան մեթոդներ, մինչեւ անգամ սպանություն: Ոչ պակաս սարսափելի են այն ծնողները, որոնց ձեռքում երեխան ուղղակի դառնում է շահութաբեր գործիք: …

կարդալ ավելին

Նախագահը «ցրել» է

02.04.2006

«168 Ժամի» թիվ 17-ում հրապարակել էինք այն մասին, որ Գյումրիի ավելի քան 50 հ/կ-ներ Ռոբերտ Քոչարյանին եւ Քըրք Քըրքորյանին նամակ էին ուղղել` Գյումրիի 4200 անօթեւան ընտանիքների վիճակը բարելավելու նպատակով քաղաքի բնակարանաշինության համար գումարներ հատկացնելու խնդրանքով: Հիշեցնենք, որ արդեն 2 տարի է` ո՛չ պետբյուջեն, ո՛չ որեւէ հիմնադրամ այս նպատակով Գյումրիին ֆինանսներ չի հատկացրել: Ըստ նախաձեռնող խմբի …

կարդալ ավելին

Ադրբեջանը հայ զինվորին վերադարձրել է

02.04.2006

Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել էինք, որ փետրվարի 3-ին Մարտակերտի N զորամասի ժամկետային զինծառայող, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի զինկոմիսարիատի կողմից բանակ զորակոչված Վարդան Սահակյանն անհետացել էր դիրքերից: Անհայտ կորած զինծառայող Վ. Սահակյանի հայր Մարտիկ Սահակյանը որդուն գտնելու նպատակով դիմում էր գրել «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությանը, ինչի արդյունքում պարզվել էր, որ Վ. Սահակյանն իսկապես գտնվում էր …

կարդալ ավելին

Հիվանդանոցի տնօրենը թիվ չի հրապարակել

02.04.2006

Երեկ խմբագրություն էր այցելել Արթիկի հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Մկրտչյանը, որպեսզի ներկայացներ հիվանդանոցի մասին շրջանառվող լուրերի իսկությունը: Ինչպես նշել էինք «168 Ժամ»-ի նախորդ համարում, հիվանդանոցի շենքային պայմանները ծայրահեղ վատ վիճակում են, քանի որ գոյության 35 տարվա ընթացքում այն ոչ մի անգամ չի վերանորոգվել: Այն, որ հիվանդանոցը վատ վիճակում է՝ հաստատում է նաեւ տնօրենը: Բանն այն է, …

կարդալ ավելին

Վիրուսների թիվն աճում է

02.04.2006

«Postini» ընկերության գնահատականներով, այսօր էլեկտրոնային փոստով ուղարկվող նամակների 82,1%-ը սպամ (անցանկալի հաղորդագրություններ) են: Վերջին 3 տարում դրանց թիվն աճել է 65%-ով: 112 էլեկտրոնային նամակներից մեկը համակարգչային վիրուս է պարունակում: Ուղարկելով էլեկտրոնային նամակներ՝ խակերները նպատակ ունեն ձեռք բերել էլեկտրոնային փոստերում պարունակվող գաղտնի ինֆորմացիան: Ամերիկյան «AOL» եւ «Yahoo» ինտերնետային ընկերություններն այժմ հատուկ տեխնոլոգիաներ են մշակում, որպեսզի էլեկտրոնային …

կարդալ ավելին

Վրաերթ Լուսակերտում

02.04.2006

Մարտի 22-ին, ժամը 22.30-ի սահմաններում անհայտ վարորդն ավտոմեքենայով Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ մայր եւ որդի Արեւհատ եւ Գեւորգ Նիկոյաններին: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Որդին մահացել է, իսկ մայրը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ:

կարդալ ավելին

Սուսուփուս բախումներ Բժշկական համալսարանում

02.04.2006

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը, որ ընտրվել էր նույն համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, հրաժարվել է այդ պաշտոնից՝ իր մեկ այլ՝ Դեղագործության ամբիոնի վարիչի պաշտոնը պահպանելու համար: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Վ.Հակոբյանը ստիպված է այդ քայլին գնացել՝ տեղի տալով նորընտիր ռեկտոր Գոհար Քյալյանի ճնշումներին: Թեեւ համալսարանում ռեկտորի ընտրությունների ժամանակ …

կարդալ ավելին

Սկսել են տեր կանգնել

02.04.2006

Մեր թերթի` «Անտեր մնացած կենդանի դիակները» վերնագրով հոդվածում անդրադարձել էինք Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքով ճառագայթահարված մարդկանց, ովքեր դժգոհում էին, թե Վանո Սիրադեղյանից հետո ՀՀ իշխանություններն իրենց աջակցություն չեն ցուցաբերում: «Չեռնոբիլ» ասոցիացիայի նախագահ Գեւորգ Վարդանյանը վստահեցնում էր, որ, եթե այսպես շարունակվի` իրենք կառավարությանը դատի են տալու: ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը` այս խնդրին արձագանքելով` խոստացավ Չեռնոբիլից …

կարդալ ավելին

«Ինքնամաքրման» գործընթաց

02.04.2006

Հասարակական կազմակերպությունների մասին մեր մամուլում շատ է խոսվել՝ հիմնականում բացասական ենթատեքստով։ ՀԿ-ները մեր հասարակության մեջ լավագույն դեպքում ընկալվում են գրանտ ստացող եւ ոչինչ չանող կառույցներ, իսկ վատագույն դեպքում՝ արտասահմանից ֆինանսավորվող եւ դրսի ուժերի նպատակներին ծառայող ուժեր։ Ռուսաստանում վերջերս օրենք ընդունվեց, որով բավականաչափ խստացվեց ՀԿ-ների գործունեությունը։ Նոր օրենսդրության համաձայն, ՀԿ-ները պարտավոր են կառավարությանը նախապես տեղյակ պահել …

կարդալ ավելին

Էսօր կերեւա

24.03.2006

Կեսգիշերին, ժամը 12:36-ին մոտ երեք րոպե ուժգին կրակահերթի ձայներ լսվեցին: Հաստատ հրավառության ձայն չէր: Զանգահարեցինք Կենտրոնի ոստիկանապետ Հովհաննես Թամամյանին: Ոստիկանապետը ոչ ձայն էր լսել, ոչ ահազանգ էր ստացվել: Միգուցե հարսանիք էր, հայերը հիմա շաբաթվա ցանկացած օր հարսանիք են անում, հետն էլ` հրավառություն: Կարծես թե հարսանիք էլ չէր: Բա ի՞նչ էր: Տաքսու վարորդներն էլ էին լսել …

կարդալ ավելին

Նռնակ` զոքանչի մամայի համար

24.03.2006

Երեկ ժամը 18.30-ի սահմաններում Շիրակի մարզի Արտակարգ իրավիճակների վարչությունը ոստիկանությունից ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի բնակիչ, 1968 թ. ծնված Սայաթ Ռազմիկի Հակոբյանը կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում մարտական վիճակի բերված «F1» տիպի նռնակ է նետել իր կնոջ տատիկին` Հայկուշ Պետրոսյանին պատկանող, Գյումրիի Մանուշյան թաղամասում գտնվող 229/089 տնակի վրա: Բարեբախտաբար, նռնակը չի պայթել: …

կարդալ ավելին

Ինչի՞ց են քաշվում հայերը

24.03.2006

Մի ժամանակ հայ երեխաները քաշվում էին իրենց ծնողներից եւ ուսուցիչներից, աշխատողները` «շեֆերից», շեֆերը` «Ցէկայից», «Ցէկան»` Մոսկվայից: Հիմա ոչ ոք ոչ մեկից չի քաշվում, բայց բոլորը միմյանց «քաշում» են. երեխաները` ծնողներին, իշխանությունները` ժողովրդին, նոր կուսակցությունները` հներին, ուսուցիչները` ծնողներին, ռուսները` հայերին (թե ասա «էն գազը էս նեղ մաջալին խի՞ թանկացրիք»):  Ընդհանրապես մենք` հայերս մեր մասին միշտ էլ …

կարդալ ավելին

Անհավասար մարտերում ընկածները

24.03.2006

Անցած շաբաթը հանգիստ էր։ Հայրենի իշխանությունները ոչ ոքի չզարմացրին։ Մի տեսակ տխուր էր առանց արտգործնախարարի կամ Կենտրոնական բանկի խրատող բացատրությունների։ Մի խոսքով, «հաց ու տեսարան» ապահովելու հարցում մեր իշխանությունները թերացան։ Հացի պակասի հետ վաղուց ենք հաշտվել, բայց էդ է, հա, մնում էինք առանց տեսարանի։ Եթե, իհարկե, չլինեին «Արմենիա» հեռուստաընկերությունն ու մայրաքաղաքի իշխանությունները։ Նախ` «Արմենիա» հեռուստաընկերությունը …

կարդալ ավելին

Հիմնադրամն անցնում է զարգացման ծրագրերի

24.03.2006

Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի ասելով՝ եթե այս խոստումներից 6 մլն դոլար էլ հավաքվի, ուրեմն կարելի է մարաթոնը հաջողված համարել: Որովհետեւ բարերարները մարաթոնի ազդեցությունից ոգեւորված՝ խոստումներ են տալիս, բայց սառը դատելուց հետո խոստացածի չափերը փոփոխում են: Մինչ այժմ հիմնադրամի հաշվեհամարին է փոխանցվել մոտ 3,5 մլն դոլար, որից 800.000 դոլարը Հայաստանում է հավաքվել: Հիշեցնենք, որ անցած …

կարդալ ավելին

Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ կուսակցականներին

24.03.2006

Տաթեւ Կոստանյան, մաթեմատիկ.– «Դե, մարդիկ փորձում են իրենց ապագան գտնել քաղաքականության մեջ եւ դա լավ հնարավորություն է հետագայում դրսեւորվելու համար: Բայց իմ կարծիքով այդտեղ մեծ վտանգ կա, քանի որ, եթե երիտասարդը մտնում է կուսակցության մեջ, ապա նա հեշտ կառավարելի է դառնում: Ու բացի այդ, ամեն մարդ չէ, որ իր մեջ տեսնում է քաղաքական գործչի, կուսակցականի …

կարդալ ավելին

«Փող ունենայինք՝ երիկամ էլ կունենայինք»

24.03.2006

Արմենն ու կինը՝ Հռիփսիկը, իրար հերթ չտալով, հիշում ու պատմում են, թե որ դժբախտությունից հետո որը եղավ, հետո էդ դժբախտությունից հետո ով գնաց մահվան դուռն ու ետ եկավ: Բայց նրանց ընտանիքի դժբախտություններն անվերջ են, ինչքան պատմում են, էլի պատմելու բան մնում է, ու ինչքան տխրում ես՝ էնքան տխրելու բաներ դեռ պատմում են: Հետո Արմենը նյարդայնանում …

կարդալ ավելին

Անհայտ ճակատագրեր

23.03.2006

Վարազդատ Գասպարյանը, որը երբեւէ չէր հանդիպել հարազատ հորը, մոր մահից հետո որոշում է փնտրել նրան եւ 27 տարեկան հասակում գտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Իսկ 65-ամյա իրաքահայ Վարդինե Հակոբյանը, ով դեռ երկու տարի առաջ Իրաքում ամերիկյան կազմակերպության աշխատակից էր, Իրաքյան պատերազմի ընթացքում մահմեդականների կողմից իբրեւ հայ քրիստոնյա հալածվելով եւ կորցնելով ողջ կարողությունը՝ 2004թ. դեկտեմբերից ապաստանում …

կարդալ ավելին

Հոգեւորականներն էլ մարդ են եւ կարող են սայթաքել

23.03.2006

Արդեն մի քանի ամիս է, ինչ լարվածություն է նկատվում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի եւ Վրաստանի իշխանությունների ու Վրաց Ուղղափառ եկեղեցու միջեւ: Այդ մասին զրուցեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ: – Ինչպե՞ս եք գնահատում հայ առաքելական եւ վրաց ուղղափառ եկեղեցիների միջեւ ստեղծված հարաբերությունները: – Մեր գնահատականները չեն տարբերվում նախկինում տրված …

կարդալ ավելին

Բջջային կապ` հեռուստացույցով

21.03.2006

Հունվարին «ԱրմենՏելը» բջջային հեռախոսակապի նոր ալեհավաք էր տեղադրել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Մեր տեղեկություններով, ընկերության նոր «ծառայության» պատճառով քաղաքի բնակիչները զրկվել են նորմալ հեռուստացույց դիտելու հնարավորությունից: Բանն այն է, որ բոլոր հեռախոսային խոսակցությունները լսվում են քաղաքում եթեր հեռարձակվող հեռուստաալիքներով: Բնակիչները դժգոհում են, որ ֆիլմերի կամ լրատվական ծրագրերի փոխարեն` իրենք լսում են ուրիշների «ժամադրությունների կամ ընտանեկան …

կարդալ ավելին