Կեսգիշերին, ժամը 12:36-ին մոտ երեք րոպե ուժգին կրակահերթի ձայներ լսվեցին: Հաստատ հրավառության ձայն չէր: Զանգահարեցինք Կենտրոնի ոստիկանապետ Հովհաննես Թամամյանին: Ոստիկանապետը ոչ ձայն էր լսել, ոչ ահազանգ էր ստացվել: Միգուցե հարսանիք էր, հայերը հիմա շաբաթվա ցանկացած օր հարսանիք են անում, հետն էլ` հրավառություն: Կարծես թե հարսանիք էլ չէր: Բա ի՞նչ էր: Տաքսու վարորդներն էլ էին լսել ձայները: Ասացին` կարծես Խանջյան փողոցի կողմից էր: Նրանք էլ էին մտածել, որ կրակոցներ են: Ոստիկանություն ահազանգ դարձյալ չկար: Տարօրինակ այդ ձայներից կես ժամ անց պտտվեցինք քաղաքում: Կարծես թե` հանդարտ էր: Մի բան հաստատ է` ձայները «սալյուտի» չէին: