Նախագահը «ցրել» է

02/04/2006

«168 Ժամի» թիվ 17-ում հրապարակել էինք այն մասին, որ Գյումրիի ավելի քան 50 հ/կ-ներ Ռոբերտ Քոչարյանին եւ Քըրք Քըրքորյանին նամակ էին ուղղել` Գյումրիի 4200 անօթեւան ընտանիքների վիճակը բարելավելու նպատակով քաղաքի բնակարանաշինության համար գումարներ հատկացնելու խնդրանքով: Հիշեցնենք, որ արդեն 2 տարի է` ո՛չ պետբյուջեն, ո՛չ որեւէ հիմնադրամ այս նպատակով Գյումրիին ֆինանսներ չի հատկացրել: Ըստ նախաձեռնող խմբի ղեկավար Սերգեյ Նազարեթյանի, մի քանի օր առաջ ոչ հուսադրող բովանդակությամբ պատասխան նամակ է ստացվել: ՀՀ նախագահին ուղղված նամակը հասցեագրվել է Քաղաքաշինության նախարարին, ինչը ենթադրել է տալիս, որ այն արվել է հենց գործը փակելու նպատակով: Իսկ առավել լավատեսները գտնում են, որ այս քայլով նախագահը երեւի թե նախարարին հանձնարարել է որեւէ քայլ ձեռնարկել այս ուղղությամբ: Քըրքորյանը դեռ չի պատասխանել, սակայն նախաձեռնողները ենթադրում են, որ նա անպայման կպատասխանի: Ըստ Ս. Նազարեթյանի, նրանից էլ մերժում ստանալու դեպքում իրենք չեն հուսահատվելու եւ խնդրանքով դիմելու են այլ բարերարների: