Մարտի 22-ին, ժամը 22.30-ի սահմաններում անհայտ վարորդն ավտոմեքենայով Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ մայր եւ որդի Արեւհատ եւ Գեւորգ Նիկոյաններին: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Որդին մահացել է, իսկ մայրը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ: