հասարակություն

Իշխանավորները տեղյա՞կ են…

13.03.2006

Ինչպես տեղեկացրեց նախաձեռնող խմբի նախագահ Ֆլորա Շախգուլյանը, նախօրեին իր բնակարանից՝ Նորքի թիվ 115 տնից վտարվել է տուժող խմբի անդամներից մեկը՝ Ռոբերտ Ամիրյանը: ԴԱՀԿ աշխատակիցներն առանց զգուշացնելու, տանտերերի բացակայությունից օգտվելով, կոտրել են տան կողպեքը, փորձել են գազախեղդ անել բակապահ շանը, ներխուժել են տուն, բռնագրավել եւ անհայտ ուղղությամբ են տարել Ռ. Ամիրյանին պատկանող ողջ գույքը: Ռ. Ամիրյանը …

կարդալ ավելին

Զինված հափշտակություն

13.03.2006

Մարտի 10-ին, ժամը 05.30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժնին անհատ ձեռներեց Տիգրան Ռուբենի Սարգսյանը (ծնված 1972թ.) հայտնել է, որ նույն օրը ժամը 05.00-ի սահմաններում երկու դիմակավորված անձինք, զինված ինքնաձիգով եւ մեկ փողանի հրազենով, մուտք են գործել Էջմիածին քաղաքի Աթարբեկյան 14 հասցեում գտնվող «ՏՍ» տաքսի սերվիս, սպառնալիքի տակ հափշտակել 4000 ԱՄՆ դոլար ու 975.000 դրամ եւ դիմել …

կարդալ ավելին

Պարի մեջ՝ առանց սահմանափակման

13.03.2006

Հաշմանդամ երիտասարդների չես հանդիպի ոչ համերգային դահլիճներում, ոչ թատրոններում, ոչ սրճարաններում եւ ոչ էլ, առավել եւս, քաղաքային տրանսպորտում ու քաղաքի փողոցներում: Եթե, իհարկե, նման կուլտուրական ժամանցը նախապես նախատեսված ու պլանավորված չի եղել: Հայաստանում սահմանափակ կարողությունների տեր մարդիկ խմբավորվում ու միանում են տարբեր հասարակական կազմակերպությունների տանիքի տակ ու փորձում իրենց տեղն ու անելիքը գտնել: Իսկ բազմաթիվ …

կարդալ ավելին

Զոհվել է Արամ Ասատրյանի որդին

10.03.2006

Լոս Անջելեսի մեր աղբյուրների հավաստմամբ` օրեր առաջ մահացել է ռաբիս երգիչ Արամ Ասատրյանի որդին՝ Սեդրակ Ասատրյանը: Ըստ պաշտոնական վարկածի` նա մահացել է ավտովթարից, սակայն տարբեր վարկածներ են շրջում, որոնց համաձայն` նրան սպանել են: Գլենդելում նաեւ լուրեր են պտտվում, թե վերջերս Երեւանում Արամ Ասատրյանի հրավիրած ասուլիսից հետո նրան որոշ մարդիկ վտարել են Հայաստանից, եւ որ երգիչն …

կարդալ ավելին

Որտեղ է հայերի թասիբը

10.03.2006

Հայաստանում այն վեճերը, որոնք վեր են ածվում տուրուդմփոցի, հիմնականում սկսում են կամ փողի կամ թասիբի «հողի վրա»: Ընդհանրապես հայ երեխաներին դեռ մանկուց սովորեցնում են (համենայնդեպս, այդպես եմ կարծում), որ միշտ «աղջկա թասիբին կանգնեն»: Իհարկե, ժամանակին սովորեցնում էին, որպեսզի թույլերի եւ ծերերի թասիբին եւս կանգնեն, սակայն կյանքն այնպիսին է դարձել, որ այսօր Հայաստանում թույլերի եւ ծերերի …

կարդալ ավելին

Իրենց փողոցն է, երբ ուզեն՝ կբացեն

10.03.2006

Կառուցվում են Հյուսիսային պողոտային հարակից էլիտար շենքերը: Դրանց կառուցման համար փակվել եւ որպես շինհրապարակ է օգտագործվում Մաշտոց-Աբովյան հատվածում ընկած Թումանյան փողոցի մի մասը՝ լայնությամբ, եւ մի մայթը: Սակայն ճանապարհատրանսպորտային այդ արգելքը ոչ բոլոր մեքենաների վրա է ազդում: «Գոլդ» համարներով ու մուգ ապակիներով շքեղ մեքենաների վրա չի ազդում: Այդ հատվածում է գտնվում «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը, …

կարդալ ավելին

Երբ կանայք են մեքենա վարում…

10.03.2006

«Ույ-ույ-ույ-ո՜ւյ, ավելի լավ էր մեր կանայք վարորդ չլինեին,- մղկտաց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը,- ախր տնաշենները երթեւեկության ոչ մի կանոն չգիտեն, քշում են այնպես, ինչպես հարմար են գտնում, եթե հիշեցին, որ էս խանութի մոտ պետք է կանգնեն, երրորդ գծից միանգամից կթեքվեն-կգան էդ խանութի մոտ կկանգնեն»: Վիճակն անհույս է`վստահեցնում է նաեւ ԱԺՄ …

կարդալ ավելին

Լքված կիսակառույցների ճակատագիրն անորոշ է

10.03.2006

Երկրաշարժից հետո աղետի գոտուն օգնության ձեռք մեկնած նախկին ԽՍՀՄ շինարարները Գյումրիի ծայրամասերում ձեռնամուխ եղան նոր թաղամասերի կառուցմանը: Գյումրիի Մուշ, Շերամ եւ Աշոցք նոր թաղամասերում սկսեցին կառուցել բազմաթիվ բնակելի շենքեր, որոնց մի մասն այդպես էլ անավարտ մնաց: Դրանք վերջացնելու մասին իշխանությունների բազմաթիվ խոստումները մնացին «օդից կախված»: Լքված կիսակառույցներն այսօր հետաքրքրում են միայն թափառաշրջիկ մուրացիկներին կամ էլ …

կարդալ ավելին

Ինսուլինի դիֆիցի՞տ

10.03.2006

Առողջապահության նախարարությունից (ԱՆ) այդ առնչությամբ պատասխանեցին, որ 2005 թվականին պետության կողմից կենտրոնացված կարգով եւ մարդասիրական օգնության ճանապարհով ձեռքբերված շուրջ 82.000 սրվակ մարդկային ինսուլինը հանրապետությունում հաշվառված 6376 ինսուլինակախյալ հիվանդներին (որից 3500-ը միայն Երեւանում են) կբավարարի մինչեւ այս տարվա մարտ ամիսը ներառյալ, իսկ 2006 թվականին պետության կողմից կենտրոնացված կարգով նախատեսված է ձեռք բերել շուրջ 60.000 սրվակ ինսուլին: …

կարդալ ավելին

Գրիպի պատվաստանյութ չկա

10.03.2006

Այսօր Շիրակի մարզում շարունակվում է թռչնագրիպի ախտանիշների եւ դիմադրության զարգացման փուլերի վերաբերյալ տեղեկատվական հուշաթերթիկների տրամադրման գործընթացը: Սակայն նույնը չի կարելի ասել սովորական գրիպի դեմ պատվաստումների մասին: Ավելի քան 15 օր մարզում պատվաստանյութ չկար: Նոր խմբաքանակը ստացվել է ընդամենը 3 օր առաջ: Դրանով կպատվաստվեն համաճարակաբանները, վարակաբաններն ու համապատասխան բուժհաստատությունների քույրերը: Ըստ մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Կարինե …

կարդալ ավելին

Ձնհալը փչացնում է կոյուղագծերը

10.03.2006

Գարնանային հալոցքի ջրերը սպառնում են փակել կոյուղագծերը: Նման իրավիճակ է ստեղծվել Գյումրիի Շահինյան 4ա շենքի բնակիչների համար: Եվ ինչպես վկայում են «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ աշխատակիցները, իր բնույթով սա միակ օրինակը չէ քաղաքում: Ըստ «Շիրակ Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Լյուդվիգ Էլբակյանի, իրենք անում են ամեն հնարավորը նման իրավիճակները կանխելու համար, սակայն դրանք շատ են, ու աշխատակիցներն ի վիճակի …

կարդալ ավելին

Հազարավոր անօթեւաններ Գյումրիում

10.03.2006

Անօթեւանների 2006թ. վերահաշվարկման գործընթացն արդեն սկսված է: Մինչեւ ապրիլի 1-ը ճշտվելու են բնակարանային հերթացուցակները, անօթեւանների թիվն ու նրանց արտոնությունները: Դեռեւս չճշտված տվյալների համաձայն, Գյումրիում անօթեւան ընտանիքների թիվը հասնում է 4230-ի: Ըստ քաղաքապետարանի բնակարանների հաշվարկման եւ բաշխման բաժնի պետ Անուշավան Պապիկյանի, այս թիվն աճելու միտում ունի, քանի որ կան նոր դիմումատուներ: Անօթեւանների վերջնական թիվը հայտնի կդառնա …

կարդալ ավելին

«Մամայիս նկարներն ամեն մարդու ցույց մի տվեք»

10.03.2006

Առաջին դասարանցի Նվերը որբ էր, եւ չկար մեկն, ով նրա մասին հոգ կտաներ: Նրա մայրը՝ Վարդուհին մահվանից առաջ աշխատում էր «Լունա» սրճարանում, որտեղ աշխատում էր նաեւ Անահիտ անունով մի կին, ով հիմա 46 տարեկան է եւ մանկությունն անցկացրել է մանկատան գորշ պատերի ներսում: Անահիտը 3 երեխա ունի, սակայն իր գործընկեր Վարդուհու մահից այնպես է ազդվել, …

կարդալ ավելին

«Սաֆարովի գլուխը ոչինչ չարժե»

10.03.2006

«Գուրգեն Մարգարյան» հասարակական կազմակերպության հիմնադրամի եւ Աջափնյակ թաղապետարանի նախաձեռնությամբ այսուհետ Աջափնյակ համայնքի թիվ 94 դպրոցը կկոչվի հայ սպա Գուրգեն Մարգարյանի անվամբ: Այս նախաձեռնությունը հաստատվել է Երեւան քաղաքի խորհրդով, որի անդամներն են մայրաքաղաքի 12 համայնքները: Օրեր առաջ մեծ շուքով դպրոցը վերանվանվեց Երեւանի քաղաքապետարանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 դպրոց, որին մասնակցում էին մեծ թվով մարդիկ: Ի …

կարդալ ավելին

Վճիռը կլինի ապրիլի 13-ին

10.03.2006

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի դատական հերթական նիստը կայացել է մարտի 7-ին, որից հետո տուժողի շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը հայտարարել է, որ Բուդապեշտի դատարանը Սաֆարովի դատավճիռը կհրապարակի ապրիլի 13-ին: Սակայն մինչ այդ` ապրիլի 4-ին, կլինի եւս մեկ նիստ: Ադրբեջանական կողմի բազմաթիվ միջնորդություններն` ըստ Նազենի Վարդանյանի` նպատակ ունեն դատավարությունը ձգձգելով ժամանակ շահել: Վերջին նիստում …

կարդալ ավելին

«Դժվար» երեխաներից հեշտությամբ են հրաժարվում

10.03.2006

«Այս երեխաները շատ քիչ են տեսել քնքշանք ու սեր. մի հատ գլուխները շոյում ես՝ արդեն հալվում են: Ու… դաժան են մեկ-մեկ… Խանդում են, երբ տեսնում են` կողքինի ծնողը հաճախ է գալիս, իսկ իրենցը տարիներով չի երեւում: Մեջները բորբոքվում են՝ ինչո՞ւ նրա մայրիկը գալիս է, իսկ իմը՝ ոչ, ինչո՞ւ նրա հայրիկն աշխատում է, իսկ իմը բանտում …

կարդալ ավելին

Ախ, կանայք, կանայք…

10.03.2006

Սակայն նույնիսկ պրկվելու աստիճան նյարդայնանալու, պայթելու պատրաստ նյարդակծիկ դառնալու դեպքում, իր զայրույթն արտահայտելիս կանացիությունից չպիտի նահանջի, կնոջ բնույթին անհարիր պահվածքով չպիտի վիրավորի իր կանացի արժանապատվությունը: Սակայն մեր կյանքում երբեմն այնպիսի դաժան միջադեպեր են պատահում, որոնց հերոսները, ցավոք, կանայք են: Իսկ որ ավելի ցավալի է` դրանք երբեմն նաեւ քրեական երանգավորմամբ են ավարտվում: 2005-ին ՀՀ-ում կանանց կողմից …

կարդալ ավելին

«Օրրանը»՝ հոդվածի հետքերով

10.03.2006

«168 Ժամի» նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք ներքին Չարբախում բնակվող սոցիալապես ծայրահեղ անապահով մի քանի ընտանիքների: Օրեր առաջ այդ ընտանիքներին աջակցելու ցանկությամբ խմբագրություն դիմեցին «Օրրան» բարեգործական կազմակերպությունից: «Օրրան» բարեգործական կենտրոնի ներկայացուցիչներն, այցելելով այդ ընտանիքներին, մեծ օգնություն են ցուցաբերել, մասնավորապես` նրանց բաշխել են արկղերով սննդամթերք: Բացի այդ, սոցիալապես վատ պայմաններում ապրող այդ ընտանիքների երեխաներին «Օրրանի» ղեկավարությունն …

կարդալ ավելին

Պուտինի փողկապներն էտալոն են հայերի համար

10.03.2006

Այս հարցերին միանշանակ չի կարելի պատասխանել, քանզի փողկապի հայաստանյան շուկան բավական խճճված է: Պայմանականորեն տարանջատենք 3 վայրեր, որտեղից հնարավոր է փողկապ գնել` «Ֆիրդուսի շուկա» կամ այլ բացօթյա վաճառասեղաններ, փոքրիշատե քաղաքակիրթ տոնավաճառներ եւ ֆիրմային խանութներ: «Ֆիրդուսնոցի» 1500-2000 դրամանոց փողկապներն «անորոշ ծագման» են. վաճառողները խուսափում են ասել, թե դրանք որտեղից են բերվում: Միգուցե որեւէ նկուղո՞ւմ են պատրաստվում: …

կարդալ ավելին

1 մլն` մարդասպանին բռնելու համար

08.03.2006

Ռուսական HTB հեռուստաընկերությունը պատրաստ է մեկ միլիոն ռուսական ռուբլի (շուրջ 35 հազար դոլար) վճարել իր թղթակից Իլյա Զիմինի սպանության մեջ մեղադրվողին բռնելու համար: Շաբաթ օրն «Այսօր» հեռուստահաղորդման ժամանակ ցուցադրվել է ենթադրվող մարդասպանի լուսանկարը եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՌԴ Դատախազության աշխատակիցների խոսքերով, կան բավարար ապացույցներ, որոնք թույլ են տալիս լրագրողի սպանության մեջ կասկածել Մոսկվայում …

կարդալ ավելին