Մարտի 10-ին, ժամը 05.30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժնին անհատ ձեռներեց Տիգրան Ռուբենի Սարգսյանը (ծնված 1972թ.) հայտնել է, որ նույն օրը ժամը 05.00-ի սահմաններում երկու դիմակավորված անձինք, զինված ինքնաձիգով եւ մեկ փողանի հրազենով, մուտք են գործել Էջմիածին քաղաքի Աթարբեկյան 14 հասցեում գտնվող «ՏՍ» տաքսի սերվիս, սպառնալիքի տակ հափշտակել 4000 ԱՄՆ դոլար ու 975.000 դրամ եւ դիմել փախուստի։ Հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են օպերատիվ որոնողական միջոցառումներ` հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։