Վճիռը կլինի ապրիլի 13-ին

10/03/2006

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի դատական հերթական նիստը կայացել է մարտի 7-ին, որից հետո տուժողի շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը հայտարարել է, որ Բուդապեշտի դատարանը Սաֆարովի դատավճիռը կհրապարակի ապրիլի 13-ին: Սակայն մինչ այդ` ապրիլի 4-ին, կլինի եւս մեկ նիստ: Ադրբեջանական կողմի բազմաթիվ միջնորդություններն` ըստ Նազենի Վարդանյանի` նպատակ ունեն դատավարությունը ձգձգելով ժամանակ շահել: Վերջին նիստում ադրբեջանական կողմը նոր հոգեբանական փորձաքննություն իրականացնելու միջնորդություն է ներկայացրել, որը, սակայն, դատարանի կողմից մերժվել է: Դատավորը միջնորդությունը մերժելու քայլը մեկնաբանել է բժշկական երեք փորձաքննությունների առկայությամբ, որոնք փաստում են Սաֆարովի միանգամայն առողջ լինելը: