Այսօր Շիրակի մարզում շարունակվում է թռչնագրիպի ախտանիշների եւ դիմադրության զարգացման փուլերի վերաբերյալ տեղեկատվական հուշաթերթիկների տրամադրման գործընթացը: Սակայն նույնը չի կարելի ասել սովորական գրիպի դեմ պատվաստումների մասին: Ավելի քան 15 օր մարզում պատվաստանյութ չկար: Նոր խմբաքանակը ստացվել է ընդամենը 3 օր առաջ: Դրանով կպատվաստվեն համաճարակաբանները, վարակաբաններն ու համապատասխան բուժհաստատությունների քույրերը: Ըստ մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Կարինե Թայիլյանի, առավել մեծ խմբաքանակ կներկրվի մի քանի օրից: Ի դեպ, հիշեցնենք, որ թռչնագրիպն արդեն հասել է Շիրակի մարզի սահմաններին: