«Առաքելություն Հայաստան» կազմակերպության՝ «168 Ժամին» ուղարկված նամակի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ թերթում տպագրված «Նորանշանակ «առաքյալը» սնունդն առել-փախել է» տեղեկատվության փաստերը վերցված են Վանաձորի «Լոռի» հեռուստատեսության հունվարի 31-ի հաղորդումից (մասնավորապես՝ «Մունետիկ» լրատվականից): Իսկ թե բարեգործական ճաշարանի շահառուների հարցերով նախկինում զբաղվող Ա. Զուրաբյանը կոնկրետ ի՞նչ հաստիք է զբաղեցրել ճաշարանում (նամակից տեղեկացանք, որ նա եղել է …
կարդալ ավելինՀՀ Առողջապահության նախարարության Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչների շուրջ 1 ամիս դպրոցներում կատարած ուսումնասիրություններից հետո, ամիսներ առաջ փոխքաղաքապետ Կամո Արեյանը դժգոհություն հայտնեց դպրոցներում մատակարարվող սննդի առնչությամբ: Կ. Արեյանը հայտարարեց, որ այսուհետ դպրոցները պայմանագիր կկնքեն բացառապես այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք ապահովված են սննդի արտադրությամբ, մատակարարմամբ, օրենսդրորեն պահանջվող փաստաթղթերով, եւ սնունդը պետք է ունենա ծագումը հավաստող …
կարդալ ավելինՄանավանդ, կողքից շատ են խորհուրդները՝ «գործ չունես», «քեզ ամենաշա՞տն է պետք», «ընտանիք, երեխա ունես՝ նրանց մասին մտածիր»՝ հանրածանոթ շարքից: Ես շատ եմ ափսոսում, որ Երեւանի բնակիչ, մասնագիտությամբ գյուղատնտես, նախկին գիտաշխատող, երկու զավակի հայր, հաշմանդամ Վարդան Թեյմուրազյանին քչերն են ճանաչում: Ափսոսում եմ, որ մեր հեռուստաընկերությունները, որոնք եթերը լցրել են բառացիորեն աղբով, նրա դատավարությանը գրեթե չանդրադարձան (բացառությամբ՝ …
կարդալ ավելինԹափառող կենդանիների դեմ պայքարում երկար տարիներ ընդգրկված, նախկինում քաղաքի գլխավոր անասնաբույժ Վիկտոր Աբրահամյանի խոսքով՝ սպանվածները հազիվ կազմեն եղածի 20-30%-ը: «Կարգն էսպես է,- պատմում է քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը,- ամեն օր, երբ սպանված շների դիերը տանում են, հատուկ հանձնաժողով կա, որն արձանագրում, ակտավորում է, որ տվյալ օրն այսքան կենդանի է վերացված: Պոչերը …
կարդալ ավելին«Սպանություն՝ սպիտակ խալաթներով» հոդվածաշարում մենք ներկայացրել էինք Էրեբունի բժշկական կենտրոնի ուռոլոգիայի բաժանմունքի վարիչ Երվանդ Հարությունյանի վիրահատած 28-ամյա Սյուզաննա Բադալյանի ողբերգական մահվան պատմությունը: Հիշեցնենք, որ Ե. Հարությունյանը Սյուզաննայի կեսարյան հատմամբ ծննդաբերությունն իրականացնելուց հետո «ինքնագլուխ» անցել էր երկրորդ՝ երիկամների վիրահատության, որից հետո իրենց՝ բժիշկների անփութության պատճառով, Սյուզաննան մահացել էր: Օգոստոսի 16-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում հարուցվել …
կարդալ ավելինՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամն անտառների զարգացման համար 2005թ. քաղաքացիներից եւ կազմակերպություններից բարեգործական նվիրատվություններ է ստացել (շուրջ 25 մլն 115 հազար դրամ): Համեմատաբար զգալի նվիրատվություններ կատարողների թվում են «Զանգեզուրի ՊՄԿ» (10 մլն), «Երեւանի կոնյակի գործարան» (4 մլն 655 հազար), «Մաքուր երկաթ» (2 մլն 500 հազար), «Արմենիա Քափր Փրոգրամ» (2 մլն), «Աշտարակ կաթ» (1 մլն), …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում գրել էինք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի հրամանով պաշտոնազրկվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի N զորամասի հրամանատար Ֆելիքս Բաղդասարյանը: Պատճառը Սիսիանից զորակոչված զինծառայող Վարդան Սահակյանի դիրքերից անհայտ կորելու փաստն է: Վ. Սահակյանի հարազատների խոսքերով՝ իրականում Վ. Սահակյանը բռնությունների է ենթարկվել, ինչն էլ հանդիսացել է նրա անհետացման պատճառը: Նրա հարազատները պատմում …
կարդալ ավելինՀայաստանում այսօր գրանցված եւ օրինական վաճառքի թույլտվություն ունի 3538 անուն դեղ: Ըստ կառավարության հատուկ որոշումով հաստատագրված վարձաչափերի՝ վերարտադրված դեղերի գրանցումն արժե 900.000 դրամ, յուրաքանչյուր դեղաձեւի գրանցումը՝ 450.000 դրամ, յուրաքանչյուր դեղաչափը՝ 250.000 դրամ: Նույն գործընթացը հարեւան Վրաստանում արժե անհամեմատ էժան՝ 400 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ուստի դեղարտադրությամբ զբաղվող ընկերությունները համագործակցության առումով տարածաշրջանի երկրներից հարմար են գտնում …
կարդալ ավելինՕրերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թոռնուհի է ունեցել: Փոքրիկին` ի պատիվ տատիկի, անվանել են Բելլա:
կարդալ ավելինԵրեք օր առաջ լրացավ ղարաբաղյան շարժման տասնութ տարին։ Ավելի պատկերավոր բան չեմ կարող ասել, քան այն, որ դա իմ կյանքի մոտավորապես 45 տոկոսն է։ Քսաներեքամյա երիտասարդիս համար շարժումը սկսվել էր մեծ ոգեւորությամբ։ Դա արդարության հասնելու մի ճանապարհ էր, որն ուղեկցվում էր ազատության վայելքով։ Հետո եկավ անկախությունը։ Հետո հաղթանակներ եղան ռազմաճակատներում։ Հետո Ղարաբաղը Հայաստանի փաստացի մասը …
կարդալ ավելինԱյսօր մեր իրականությունն այնպիսին է, որ բոլորը «կռիշ» են փնտրում (ուշադրություն դարձրեք, որ Խորհրդային Հայաստանում բոլորը հայկական «մեջք» էին փնտրում, իսկ անկախ Հայաստանում` ռուսական «կռիշ»): Իսկ ինչի համար են պետք այդ «կռիշներն ու մեջքերը»: Միայն եւ միայն «պռախոդ» ունենալու համար: Հասկանում եմ, որ եթե այս մի քանի տողը կարդա մեր «Լեզվի տեսչության» որեւէ աշխատակից, վաղը …
կարդալ ավելինԴեղորայքի ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունները շուկայում չգրանցված դեղորայքի վաճառքի իրողությունը պատճառաբանում են դեղերի գրանցման համար հաստատագրված բարձր վարձավճարներով: Քանի որ դեղորայքի փորձաքննության եւ գրանցման արժեքը վճարում է արտադրող կազմակերպությունը, ուստի ինքն էլ որոշում է՝ որտեղ արտահանել իր արտադրանքը: Հայաստանյան շուկան այս առումով արտադրողների համար գրավիչ չէ, ուստի նրանք այս տարածաշրջանում իրենց ապրանքի օրինական վաճառքի համար գերադասում …
կարդալ ավելինՄուտքի դռան վեճը պատուհան է բացել դեպի երեւանցի մի դատավորի եկամուտները` բացահայտելով անհամեմատ ավելի մեծ հարստություն, քան կարող էր ապահովել Արդարադատության նախարարության նշանակած աշխատավարձը: Դատավորը, որի ամսական աշխատավարձը մոտ 642 դոլար է, ունի վեց ավտոմեքենա (ներառյալ որդիներինը)` 61.000 դոլար արժողությամբ, առանձնատուն եւ երեք սենյականոց բնակարան առողջարանային Ծաղկաձոր քաղաքում եւ Երեւանի կենտրոնում մի չորս սենյականոց բնակարան, …
կարդալ ավելինՕրեր առաջ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի N զորամասի հրամանատար Ֆելիքս Բաղդասարյանը: Նույն զորամասի հրամանատարի պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է փոխգնդապետ Սամվել Յաղուբյանը: Մեր տեղեկություններով՝ հրամանատարի պաշտոնազրկման պատճառը կապված է արտակարգ դեպքի հետ: Այս տարվա փետրվարի 3-ին զորամասի ժամկետային զինծառայող, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի զինվորական …
կարդալ ավելինՆախօրեին Բուդապեշտում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի գործով երկրորդ դատավարության երկրորդ նիստը: Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերին Բուդապեշտի իրավապահ մարմինները նոր քրեական գործ էին հարուցել Ռամիլ Սաֆարովի դեմ. պատճառը մեկուսարանի աշխատակիցների հետ ադրբեջանցի սպայի կոնֆլիկտն է: Վկայակոչելով Հունգարիայում Ադրբեջանի դեսպանությանը` «Tend»-ը տեղեկացնում է, որ Ռամիլ Սաֆարովին ներկայացվել է …
կարդալ ավելինԻմ գրանցումը քաղաքավարի եւ երիտասարդ ավստրիացի օրիորդը կատարեց ընդամենը մի քանի րոպեում: Անկեղծ ասած, շատ իրեր չունեի. մեկ ճամպրուկ, որ հանձնեցի, եւ մեկ պայուսակ: Շեյկ Մուգարիի (աֆրիկացի լրագրողի) գրանցումը տեւեց ուղիղ 25 րոպե: Այդ ընթացքում բացել տվեցին նրա ճամպրուկները, ստուգեցին իրերը, հուշանվերները, երեք անգամ կշռեցին ճամպրուկը, անձնագիրը գրեթե պատառ-պատառ արեցին` մինչեւ բաց թողեցին… Շեյկը համբերատար …
կարդալ ավելինԱշտարակի շրջանի Աղձք գյուղի բնակիչ Տարոն Հակոբյանը տարիների ընթացքում Աղձք-Ուջան հատվածում կառուցել է մոտ 880քմ շինարարական տարածքով եւ 1,7 հեկտար մշակված եւ ոռոգման ցանցով ապահովված հողամասով «Սասուն-33» ՍՊԸ ռեստորանային համալիրը: ՍՊԸ-ն «Հայխնայբանկին» մեծ գումար էր պարտք ու գտնվում էր ֆինանսական վատ վիճակում: Արագածոտնի մարզի Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունն արգելանք էր դրել ՍՊԸ-ի գույքի …
կարդալ ավելինՀիշեցնենք, որ հրապարակումն այն մասին էր, որ «2×2» բար-դիսկոտեկը կառուցելուց հետո այդ շենքի սեյսմակայունությունը խաթարվել էր եւ այն դարձել է երրորդ աստիճանի վթարային: Կ.Անտոնյանը մեզ ներկայացրեց «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ կողմից 2000, 2001 եւ 2002 թվականներին կատարած ուսումնասիրությունների եզրակացությունները: Նշենք, որ «2X2» բարի կառուցումը սկսվել է 1998 թվականից: 2000թ. մայիսի 26-ին տրված եզրակացության մեջ …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանում 2005-ից գործող «մեկ պատուհանի» սկզբունքից դժգոհ են ոչ միայն շատ քաղաքացիներ, այլեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով քաղաքապետարան կատարած վերջին այցելության ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին հրապարակավ դժգոհություն հայտնեց քաղաքացիների հետ աշխատելու լուծումը չգտնելու համար: Մենք անդրադարձել ենք, թե նույն օրն ինչպես էր քաղաքապետարանի մուտքերից այս ու այն կողմ վազում մի ծերունի՝ խնդրելով իրեն …
կարդալ ավելին«Վերջին շաբաթվա ընթացքում հինգ տարբեր բժիշկների մոտ եմ եղել, բոլորն էլ շատ ջերմ եւ լավ սպասարկել են, ոչ ոք գումար չպահանջեց: Նույնիսկ լաբորատորիայում անտեղյակ մի քաղաքացու զգուշացրին, որ պոլիկլինիկաներում բոլոր ծառայություններն անվճար են: Անկեղծ ասած՝ զարմացած եմ»,- ասում է Տիրուհի Մարգարյանը, ում մենք հանդիպեցինք Արաբկիր համայնքի թիվ 11 պոլիկլինիկայում: Նրա կարծիքը կիսում էր նաեւ Վաչիկ …
կարդալ ավելին