հասարակություն

Երկու ամիս անց՝ կրկին անհայտությո՞ւն

24.02.2006

Հայաստանում անօթեւանների թիվը ոչ ոքի հայտնի չէ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանն ասում է. «Մենք չգիտենք՝ այսօր քանի անօթեւան կա, սակայն եթե հավատանք որոշ լրատվամիջոցների հետաքննության արդյունքներին, նրանք 100-ից շատ են»: Արդեն մեկ ամիս է՝ նախարարությանը պատկանող Չորրորդ գյուղի թիվ 1 տուն-ինտերնատին կից գործում է Անօթեւանների սոցիալական օգնության կենտրոնը: …

կարդալ ավելին

Փլուզումներն ու դրանց վնասները

24.02.2006

Դեռ մի քանի շաբաթ առաջ ուժեղ քամիներն Արթիկի թիվ 4 դպրոցի տանիքից ասբոշիֆերներ (կղմինդրներ) էին պոկել, իսկ վերջերս տեղացած առատ ձյան հետեւանքով փլվել է դպրոցի տանիքի զգալի հատվածը: Ուսումնական պրոցեսին սա չի խանգարել, բայց տնօրինությունն առայժմ չի պատրաստվում վերանորոգել փլված հատվածը, քանի դեռ վնասի չափերը հաշվարկված չեն: Բացի այդ, վերջին օրերի առատ ձյան պատճառած վնասները …

կարդալ ավելին

Հեղեղումներ գյուղում

24.02.2006

Արագած լեռան փեշերից ոչ հեռու գտնվող Վարդաքար գյուղն, արդեն քանի տարի է, գարնանային հալոցքների ընթացքում հեղեղվում է, քանզի սարից իջնող վարարած ջուրն անցնում է գյուղի տարածքով: Գյուղապետ Սամվել Պապիկյանը մտավախություն ունի, որ այս տարի եւս վնասներն անխուսափելի կլինեն: Գյուղապետի խոսքերով, իրենք նախապատրաստական որոշ աշխատանքներ կատարում են, սակայն վտանգը կասեցնելու կամ նվազագույնի հասցնելու համար հարկավոր է …

կարդալ ավելին

Պեղումներ

22.02.2006

Մեր տեղեկություններով՝ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում նախաքննություն է անցկացվում «Էրեբունի» թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանի նկատմամբ։ Ըստ մեր աղբյուրների՝ տնօրենին Երեւան քաղաքի մի բնակչուհի (նախաքննության շահերից ելնելով` անունը չենք նշում) մեղադրում է իր անչափահաս՝ 11 տարեկան աղջկա նկատմամբ բռնաբարելու փորձ կատարելու մեջ։ Ս. Մալխասյանը ստորագրությամբ բաց է թողնվել, քննությունը վարում է Էրեբունի եւ …

կարդալ ավելին

Ո՞ւր են մեր փողերը

18.02.2006

«Քաղաքի ավելի քան 50 հասարակական կազմակերպությունների անունից դիմում ենք ձեզ հնարավորության սահմաններում մեկ անգամ եւս կատարել բարեգործություն եւ միջոցներ հատկացնել Լինսի հիմնադրամին` գյումրեցի անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար, քանի որ անօթեւանների վիճակը շատ ծանր է»,- ասվում է Ռոբերտ Քոչարյանին եւ Քըրք Քըրքորյանին ուղղված մի նամակում, որի նախաձեռնողն է «Քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների աշխատանքային խումբը»: Ի նշան …

կարդալ ավելին

Թանկացման պատճառը հարձակո՞ւմն է

18.02.2006

Մեր տեղեկություններով՝ «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ն, արդեն քանի օր է, հանրապետության ողջ տարածքում գործող տարադրամի փոխանակման կետերի պատասխանատուների հետ կնքում է նոր պայմանագրեր՝ վերջիններիս պարտադրելով պայմանագրով սահմանված ամսական 20.000 դրամ վարձավճարի փոխարեն` «Ինկասացիային» վճարել 50.000 դրամ: Ըստ մեր աղբյուրների՝ մայրաքաղաքում գործող որոշ փոխանակման կետերի տնօրեններ իրենց վրդովմունքն են հայտնել «Ինկասացիային»՝ դժգոհելով, որ նախկին պայմանագրերի ժամկետները չեն լրացել …

կարդալ ավելին

Դրամական պարգեւ՝ ինֆորմացիայի դիմաց

18.02.2006

2005-ի դեկտեմբերի 19-ին, ժամը 20։30-ի սահմաններում Էրեբունի փողոցի 20 հասցեում գործող սեփական գրավատանը («Ռոբերտ Մարության» ՍՊԸ) հայտնաբերվել էր ընկերության տնօրեն, 1948-ին ծնված, «Տոտիկ» մականունով, Ռոբերտ Արամայիսի Մարությանի դիակը։ Դեպքի վայր մեկնած Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների Ոստիկանության եւ Դատախազության օպերատիվ-քննչական խմբի աշխատակիցները ՍՊԸ-ի իր աշխատասենյակում հայտնաբերել էին տնօրենի դիակը, գլխի եւ մարմնի մասերում բութ գործիքից ստացած …

կարդալ ավելին

Ծերանոցում հրդեհից մարդ է մահացել

18.02.2006

Փետրվարի 12-ին, ժամը 10-15-ի սահմաններում Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության «Նորքի տուն-ինտերնատում» արտակարգ դեպք է գրանցվել: Մեր տեղեկություններով՝ տուն-ինտերնատի առաջին հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որը ողբերգական հետեւանք է ունեցել: Մահացել է 1935թ. ծնված Ռոզա Ավետիսյանը: Դեպքի մասին մանրամասներ ճշտելու համար դիմեցինք տուն-ինտերնատի տնօրեն Անդրանիկ Դանիելյանին: Վերջինիս հավաստմամբ՝ հրդեհի մասին աշխատակիցներն իմացել են տուն-ինտերնատում …

կարդալ ավելին

Աշոտաբերդը քայքայվում է

18.02.2006

Աշոտաբերդը փայտաշեն թաղամաս է, գտնվում է գրեթե քաղաքից դուրս: 1991-ին կառուցված 24 փայտե շենքերը նախատեսված էին երկրաշարժի ժամանակ անօթեւան մնացած ընտանիքների համար: Առանց տանիքի կամ թիթեղյա վագոն-տնակներում ապրող ընտանիքների համար սա իսկական ճոխություն էր: Փայտը դիմացկուն շինանյութ է, ուստի շենքերի համար պիտանելիության ժամկետ էր սահմանվել 7 տարին: «Մեզ ասացին, որ տունը 7 տարով ենք ստանում, …

կարդալ ավելին

Մտահոգիչ թվեր

18.02.2006

Փետրվարի 16-ին Ոստիկանության Էջմիածնի բաժին Էջմիածնի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ սուր դեղորայքային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Արագածի զանգվածի 12ա շենքի 50 բնակարանի բնակիչ, 1981-ին ծնված Ա. Մ.-ին: Պարզվել է, որ վերջինս իր կյանքին վերջ տալու նպատակով իրենց տանը խմել է 45 հատ տարբեր տեսակի դեղահաբեր: Նույն օրը Ոստիկանության Մասիսի …

կարդալ ավելին

Բռնություններ բանակում

18.02.2006

Հայկական բանակի զինծառայող Ն. Կարապետյանը («ԱրմենիաՆաուն», գործի բնույթից ելնելով, փոխել է նրա անունը) հայտարարել է, որ ԼՂՀ Մարտակերտի շրջանում զինվորական ծառայության ընթացքում զինակիցները եւ մի սպա բռնաբարել են իրեն: Անցյալ շաբաթ Ն-ն, որը զորակոչվել է Վանաձորից, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշի զորամասից տեղափոխվել է Երեւանի հոսպիտալ, որտեղ զինվորական իրավապահ մարմիններին հայտնել է, որ անցյալ տարվա մայիսի …

կարդալ ավելին

Առաջընթաց՝ 1000 դրամով

18.02.2006

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Պետական նպաստների մասին» եւ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքները: Ի տարբերություն նախորդ տարվա 20մլն դրամի, պետբյուջեն ընտանեկան նպաստի համար այս տարի հատկացրել է 24 մլն: Փոփոխություն է կատարվել նաեւ նպաստառուների թվի հետ կապված՝ 139.000-ից դառնալով 132.400: Ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը նախորդ տարվա նվազագույն 34.00 միավորի փոխարեն սահմանվել է 33.00 …

կարդալ ավելին

Թաղապետարանի գրաֆիկն էլ չի փրկում

18.02.2006

Ամենօրյա հիգիենայի մաս կազմող լոգանքն այսօր մեր հասարակության ոչ բոլոր խավերին է հասու: Իհարկե, մեր պետությունն այնքան հարուստ չէ, որպեսզի վիճակագրություն ունենա այն մասին, թե իր հասարակության որ տոկոսը քանի օրը մեկ եւ ինչ պայմաններում է լողանում: Կարծում ենք՝ նման վիճակագրությունը խիստ զավեշտալի արդյունքներ կտա եւ առհասարակ որեւէ աղերս չի ունենա զանազան ոլորտներում տարեցտարի գրանցվող …

կարդալ ավելին

Իսկ մերոնք այլ բան էին ասում

18.02.2006

Երկուշաբթի Ազգային ժողովում թռչնագրիպի մասին քննարկման ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար Լեւոն Ռուխիկյանը հայտարարեց, որ հունվարից արգելված է թռչնամսի ներմուծումը եւ չի էլ ներմուծվել: Սակայն, մեր աղբյուրների տեղեկացմամբ, նույն օրը Գյուղնախարարությունը պարոն Ռուխիկյանի հայտարարությունից ընդամենը մեկ-երկու ժամ հետո ինչ-որ «Գերդ» ֆիրմայի թույլատրել է Բրազիլիայից թռչնամթերք ներմուծել: Մեզ հայտնի դարձավ, որ այդ ընկերությունը թռչնամթերքը հասցրել է Հայաստանի սահման, …

կարդալ ավելին

Առանց ճանապարհային տուրքերի

18.02.2006

Փետրվարի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանը վավերացրել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ճանապարհատրանսպորտային տուրքը հանելու մասին համաձայնությունը: «Ըստ համաձայնագրի, հայկական եւ վրացական կողմերն ազատվում են ճանապարհային տուրքերից»,- ասել է Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա նշել է նաեւ, որ այդպիսով հեշտանում է հայ-վրացական սահմանային մաքսակետում տրանսպորտի տեղաշարժը:

կարդալ ավելին

Հերթական ինքնափլուզում

18.02.2006

Երեկ հերթական ինքնափլուզումն է գրանցվել Գյումրիի Իսահակյան 9 շենքում: Փլուզվել է շենքի տանիքը: Մասնագիտական եզրակացության համաձայն` այս փլուզումը ձյան առատ տեղումների հետեւանք է: Տանիքը չի դիմանում, քանի որ բնակիչների կողմից ժամանակին հանվել են կտուրը պահող հենակները: Դեռեւս մեկ տարի առաջ ՍՊԱԾ տվյալների համաձայն երրորդ աստիճանի վթարայնություն ունեցող Իսահակյան 9 շենքն ունեցել է արագ ամրացման կարիք, …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը բանակցում

18.02.2006

Այն պահից, երբ մարդկությունը նախնադարից անցել է ավելի քաղաքակիրթ հասարակարգի, բանակցային գործընթացները միշտ եղել են հասարակական հարաբերությունների անբաժանելի մասը: Ի դեպ, բանակցությունները մարդկանց անհրաժեշտ են եղել իրենց գործունեության տարբեր ոլորտներում` բիզնեսում, քաղաքականության մեջ, մարդկային հարաբերություններում եւ այլն: Հայերը եւս անմասն չեն մնացել այս գործընթացներից: Սակայն փորձը ցույց է տալիս, որ եթե բիզնեսում մերոնց մոտ բանակցությունները …

կարդալ ավելին

Առատ ձյունը բնության պահապանների սրտով է

18.02.2006

2005թ. փետրվարի 9-ի տվյալների համեմատ` այս տարվա նույն ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով եւ ներկայումս 1.898 մետր 10 սմ է: «Վերջին 4 տարիների ընթացքում, «Սեւանի մասին» օրենքի ընդունումից հետո ունենք 177 սմ բարձրացում, որը տարեկան կազմում է 44-45 սմ,- ասում է Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը:- Մենք բարձրացումը նախատեսել էինք …

կարդալ ավելին

Քաղաքացիները թերահավատ են

18.02.2006

Մինչ կոալիցիան ու ընդդիմությունը փոխադարձ ռեւերանսներ են անում, իսկ Թաթուլ Մանասերյանը հայտարարում է, որ օմբուդսմենի ընտրությունը լավի ու լավագույնի միջեւ է, Երեւանի փողոցներում անցկացրած հարցումը վկայում է, որ մարդիկ վերապահումով են վերաբերվում ոչ միայն այդ ընտրությանը, այլեւ ընդհանրապես թերահավատ են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի գոյության նպատակայնությանը: Այն, որ մարդկանց իրավունքները ոտնահարվում են, ոչ ոք …

կարդալ ավելին

Քառասունմեկ օրում` 21 սպանություն եւ սպանության փորձ

18.02.2006

Ցարական Ռուսաստանում ներման իրավունք չունեին նրանք, ովքեր սպանում էին իրենց ծնողներին, զավակներին, եղբորը կամ քրոջը, մի խոսքով` հարազատին: Այն ժամանակվա օրենսդիրը, ըստ երեւույթին, մերձավորի կյանքը խլած մարդու մեղքը առավել ծանր էր գնահատել, անհավանական համարել հատկապես այդ մեղքը, հանցանքը գործածի ուղղվելու, հասարակություն վերադառնալու հնարավորությունը: Մի դեպքում` որդին սպանում է հարազատ ծնողին, մեկ այլ դեպքում` մայրը խեղդամահ …

կարդալ ավելին