Հերթական ինքնափլուզում

18/02/2006

Երեկ հերթական ինքնափլուզումն է գրանցվել Գյումրիի Իսահակյան 9 շենքում: Փլուզվել է շենքի տանիքը: Մասնագիտական եզրակացության համաձայն` այս փլուզումը ձյան առատ տեղումների հետեւանք է: Տանիքը չի դիմանում, քանի որ բնակիչների կողմից ժամանակին հանվել են կտուրը պահող հենակները: Դեռեւս մեկ տարի առաջ ՍՊԱԾ տվյալների համաձայն երրորդ աստիճանի վթարայնություն ունեցող Իսահակյան 9 շենքն ունեցել է արագ ամրացման կարիք, քանի որ յուրաքանչյուր պահի շինությունը ենթակա էր ինքնափլուզման: Այս եզրակացության փաստաթղթային մասը թարմացվում է ամեն տարի, սակայն կոնկրետ գործնական քայլեր, արդեն քանի տարի է, չեն արվում` գումարներ չհատկացնելու պատճառով:

Նկատենք, որ պետական բյուջեով արդեն մի քանի տարի է` Գյումրիի վթարային շենքերի համար հատկացումներ չկան: