Փետրվարի 16-ին Ոստիկանության Էջմիածնի բաժին Էջմիածնի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ սուր դեղորայքային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Արագածի զանգվածի 12ա շենքի 50 բնակարանի բնակիչ, 1981-ին ծնված Ա. Մ.-ին: Պարզվել է, որ վերջինս իր կյանքին վերջ տալու նպատակով իրենց տանը խմել է 45 հատ տարբեր տեսակի դեղահաբեր: Նույն օրը Ոստիկանության Մասիսի բաժին հայտարարություն է տվել Աֆո Շավերշյանը եւ հայտնել, որ իր տղան` 1975-ին ծնված Ջ. Շ.-ն իրենց տան անասնագոմում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Փետրվարի 15-ին անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Արմավիրի բաժին եւ հայտնել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի իր տան նկուղային հարկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 1986-ին ծնված Մ. Մ.-ն: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ բաժին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ պոլիտրավմա եւ գանգուղեղային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1979-ին ծնված Դ. Թ.-ն։ Պարզվել է, որ նա ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել Երեւանյան լճի կամրջից։ Փետրվարի 16-ին Ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Բերդ քաղաքից թոշակառու Մ. Ս.-ն ինքնասպան է եղել՝ իրեն ցած նետելով իրենց շենքի 4-րդ հարկից։ Կատարված բոլոր ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի առումով հարուցվել են քր.գործեր, քննությունը վարում են տարածքային դատախազությունները։