«Տնտեսական աճ» ապրող երկրում դոնոր կազմակերպությունները կրճատում են օգնությունը` ծանրացնելով տարեցների վիճակը: 75-ամյա Լենա Հովսեփյանը 37 տարեկանում գրիպի հետեւանքով հիվանդացել է ինֆեկցիոն պոլիարթրիտով: Բժիշկները սխալ են բուժել, ինֆեկցիան չի վերացել, եւ հիվանդությունը ժամանակի ընթացքում շարքից հանել է նրա վերջույթները: Իսկ վերջնականապես դարձել է անօգնական 1997 թվականից, երբ ավտոբուսից իջնելիս հետեւից հրել են, ու ընկել ոտքը …
կարդալ ավելինՍակայն հետո պարզվեց, որ այս ձմեռն էլ իր տեղումներով անակնկալ էր մեր քաղաքային իշխանությունների համար: Եվ նրանց անփութության, անտարբերության կամ անկարողության արդյունքում Երեւանի փողոցներն ու մայթերը պատվեցին սառույցի հաստ շերտով, եւ դժվարանցանելի դարձան մարդկանց ու մեքենաների համար: Փողոցները մաքրվում էին կիսատ-պռատ: Իսկ մաքրելուց հետո էլ մայթեզրերին կուտակված ահռելի ձնակույտերը նորից փողոց էին շպրտում մոտակա խանութների …
կարդալ ավելին«Հայկի սերունդ» ղարաբաղյան կազմակերպության կողմից Ստեփանակերտ հրավիրված ադրբեջանական «Օբոզրեւատել» թերթի քաղաքական բաժնի վարիչ Ռոման Տեմնիկովն ասել է, որ իրեն լավ են ընդունել Ղարաբաղում: Նույն օրը «Օբոզրեւատել» թերթի խմբկոլեգիան որոշել է, որ լրագրողի վարքագիծը հակասում է «ադրբեջանական լրագրողի էթիկային, որն արգելում է համագործակցությունը չճանաչված երկրի ներկայացուցիչների հետ»: Տեմնիկովին ազատել են աշխատանքից: «Օբոզրեւատել» թերթը, որը բրիտանական «Խաղաղության …
կարդալ ավելինՄասնավորապես փոփոխվել են բնօգտագործման վճարման դրույքաչափերը եւ բուսական, կենդանական կարեւոր տեսակների արտահանման գնային քաղաքականությունը: Եթե նախկինում խեցգետնի բնօգտագործման վճարը 200 դրամ էր, ապա ներկայումս՝ 50 դրամ է, սիգինը` 30-ի փոխարեն` 50, իսկ կարասինը՝ 20 դրամ է: Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը վստահեցնում է, որ արդյունաբերական նպատակով Սեւանա լճից որսվող ջրային կենդանիների բնօգտագործման …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում «Շվեյցարացիների փողերը լվանում են» հոդվածում անդրադարձել էինք «Հույսի ավանի» բնակիչներ Վաչագան եւ Անգին Խաչատրյանների խնդրին: Վերջիններս հիմնադրամի նախագահ Պարույր Ջամբազյանին մեղադրում են դրամաշորթության մեջ եւ պահանջում 3 սենյականոց բնակարանի փոխարեն իրենց տրամադրել 5 սենյականոց բնակարան: Սակայն հարկ է նշել, որ այս ընտանիքի պահանջները գնալով ավելի զավեշտական բնույթ են ստանում, եւ …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազության մեր աղբյուրները հայտնեցին, որ ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների գործով քննիչներին լավ աշխատանքի համար ղեկավարությունը պարգեւատրել է: Փաստորեն՝ քննիչներ Արմեն Նադիրյանը եւ Արտաշես Բասենցյանը պարգեւատրվել են այս գործը փակելու համար: Արդեն երկու տարի է, Նաջարյանների՝ փորձագետների գնահատմամբ 3մլն դոլար արժողությամբ գույքը հափշտակված է, իսկ գույքը հափշտակող Գրիգոր Իգիթյանը (դա բացահայտված է …
կարդալ ավելինՇիրակի մարզում թռչնագրիպի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ինչի շրջանակներում Բնապահպանության Շիրակի մարզային տեսչության աշխատակիցները ստուգայցեր են կատարել մարզի սահմանամերձ մի շարք գյուղեր, որտեղից սպասվելիք վտանգն անհամեմատ ավելի մեծ է: Թե այդ աշխատանքները որքանով արդյունավետ կլինեն, դժվար է ասել, քանզի տարվա այս եղանակին մարզի որոշ համայնքներ պարզապես անանցանելի են լինում մինչեւ գարուն: Օրինակ, բոլորովին անանցանելի …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հրամանով բոլոր տեսակի թռչունների որսն արգելված է: Նախարարությունը լուրջ ուսումնասիրություններ է կատարում վայրի թռչունների ինչպես տեսակային կազմի, այնպես էլ պոպուլյացիոն եւ արդյունաբերական պաշարների առումով: Ներկայումս Հայաստանում կան 351 տեսակի թռչուններ, որոնց մի մասը` նստակյաց, իսկ մյուս մասը չվող են: Նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանի խոսքերով՝ թռչունների …
կարդալ ավելինԵթե մեր սերունդը փոստատարին պատկերացնում է շնորհիվ հայտնի մուլտֆիլմի բարի պապիկի, ապա հաջորդ սերնդի համար, որը դաստիարակվում է ոչ թե սովետական մուլտֆիլմերով, այլ «հայրենական» արտադրության «Մադագասկար-ջան- Մադագասկարներով», «փոստատար» հասկացությունը, հավանաբար, կլինի անծանոթ ու խորթ: Պատճառները, թերեւս, օբյեկտիվ են. մարդկությունը զարգանում է՝ գտնելով հաղորդակցության նոր, ավելի մատչելի ուղիներ: Աղավնիները վաղուց ազատ սավառնում են, եւ գուցե մոտ …
կարդալ ավելինԱխալքալաքի ռուսաստանյան 62-րդ ռազմակայանի վառելիքի լցակայանի պետ Սեմյոն Գանդելյանը հայտարարել է, թե առանց որեւէ պատճառի իրեն ծեծի է ենթարկել ռազմակայանի փոխհրամանատար Ալեքսանդր Խրոմենկոն: «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Գանդելյանը լրագրողների է ցույց տվել գլխի վնասվածքները եւ նշել, որ ուղեղի ցնցում է ստացել: Միջադեպի մասին նա տեղեկացրել է տեղի ոստիկաններին: Սեմյոն Գանդելյանը հայտարարել է, թե ռուսաստանյան զորակայանում նման …
կարդալ ավելինԱռատ ձյան պատճառով Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում գրանցվել է հերթական փլուզումը: Այս անգամ քանդվել են գյուղի մշակույթի տան շենքի տանիքը եւ պանելային ծածկը: Բարեբախտաբար, զոհեր չկան, բայց նյութական վնասները մեծ են: Դասապարապմունքներին զուգահեռ փլուզումները շարունակվում են նաեւ նույն մարզի Վարդաքար գյուղի դպրոցում: Վերջինս մարզի միակ դպրոցն է, որ երրորդ աստիճանի վթարայնություն ունի եւ պետք է …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ Նուբարաշենի թիվ N զորամասում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Առատ ձյան տեղումների հետեւանքով, զորամասի այդ օրվա պատասխանատու 2-րդ վաշտի 5-րդ գումարտակի հրամանատար կապիտան Վահագն Դոլունցը հանձնարարել է զորամասի մի քանի ժամկետային զինծառայողների, որպեսզի զորամասի տարածքը մաքրեն կուտակված ձյան շերտից։ Որոշ ժամանակ անց, ժամը 22.30-ի սահմաններում Վ. Դոլունցը ստուգելու նպատակով …
կարդալ ավելինԵրեկ՝ դասերի վերսկսման առաջին օրը, Շիրակի մարզի դպրոցներում բավարար ջեռուցումն ապահովված չէր: Թեեւ դասարանները տաքացվում են օրական 3 լ վառելանյութով եւ էլեկտրական սալիկներով, այնուամենայնիվ, դասարաններում ջերմաստիճանը 0-ից ցածր էր: Նորմայի սահմաններում ջերմություն կարողանում են ապահովել միայն անհատական ջեռուցման համակարգ ունեցող դպրոցները: Սակայն մարզի 123 դպրոց զրկված է այդ համակարգից:
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանը Կոմիտաս 59 հասցեում գտնվող ԱԼՄ հեռուստատեսության շենքը հասարակականից փոխել է արտադրական նշանակության: Փոփոխությունը տեղի է ունեցել 2005թ. նոյեմբերի 25-ի 2608-Ա որոշումով: Այդ որոշումը Կադաստրի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ստորաբաժանման համար հիմք է հանդիսացել, որ 200 մլն 527 հազար դրամ արժողությամբ շենքը վերագնահատի ընդամենը 28 մլն 947.500 հազար դրամի, այսինքն` մոտ 65.000 դոլար: Իսկ …
կարդալ ավելինԵրեւանում «սնկի նման» շատանում են նորակառույց շենքերը: Թվում է՝ վերջիններիս համար իրենց նորակառույց-էլիտար թանկ բնակարանները վաճառելը պետք է շատ դժվար լիներ: Սակայն, անշարժ գույքի գործակալությունների տվյալներով` մայրաքաղաքում կառուցվող էլիտար շենքերի բնակարանների մեծամասնությունն արդեն սեփականատերեր ունի: Իսկ ովքե՞ր են նրանք. «սովորական» կամ, ինչպես ասում են, միջին խավի քաղաքացինե՞րը: Իհարկե, ոչ: Որտե՞ղ գնել բնակարան, ի՞նչ արժե այն, …
կարդալ ավելինԳյուղատնտեսության նախարարությունը վերջապես որոշել է կանոնակարգել թունաքիմիկատների վաճառքի շուկան: Այսինքն՝ այդ նյութերը վաճառող տնտեսվարող սուբյեկտը կամ ֆիզիկական անձը պետք է նախ լիցենզիա ձեռք բերի, բնականաբար` Գյուղնախարարությունից, հետո համապատասխան գործունեություն ծավալի: Նույն նախարարության տվյալներով, արտոնագրված թունաքիմիկատ վաճառողների թիվը երեք տասնյակից չի անցնում: Իսկ արտոնագիր չունեցողների թիվը տասն անգամ ավելի մեծ է: Փաստորեն, այսօր այդ նյութերը վաճառում …
կարդալ ավելինԿալիֆոռնիայում լույս տեսնող «Կոնտրա Կոստա թայմս» թերթը տեղեկացնում է, թե կարելի է սխալ պատկերացում կազմել Հայաստանի մասին, եթե գիշերով ժամանեք Երեւանի` խորհրդային տարիներին կառուցված օդանավակայան: «Դրսից «Զվարթնոց»-ը նման է տիեզերակայանի, մինչդեռ ներսից հիշեցնում է լքված գործարան»,- գրում է թերթը: «Լեռնաշատ Հայաստանը եվրոպական նրբագեղության, Մերձավոր Արեւելքի ճոխության, հետխորհրդային աշխարհիկության եւ ժամանակակից տնտեսական հրաշքի խառնուրդ է»,- գրում …
կարդալ ավելինԱյս տարի անցած տարվա համեմատ պակասեց աշնանացանը, իսկ կարկուտի կամ առատ անձրեւի պատճառով շատերը մնացին առանց կատոֆիլի, անգամ առանց սերմացուի: Եվ այս տարի անցած տարվա համեմատ կարտոֆիլի գինը բարձրացավ մոտ 50 տոկոսով: Իսկ առատ ծիրան կամ դեղձ ստացած գյուղացին, մանավանդ` հեռավոր շրջանի գյուղացին, խնդիր ունեցավ իրացման հարցում: Օրինակ, նոյեմբերյանցիները դժգոհում էին, որ դեղձի ծանրությունից ծառերը …
կարդալ ավելինՔաղաքապետարանը, մասնավորապես` քաղաքապետ Երվանդ Զախարյանը, անհանգստացած են, թե ինչո՞ւ Երեւանի բնակիչները քաղաքապետարանից չեն ստանում քաղաքապետի կայացրած դրական որոշումները: Քաղաքապետի նախաձեռնությամբ եւ ՀՀ վարչապետի 2005թ. նոյեմբերի 25-ին կայացրած որոշման համաձայն՝ ինքնակամ կառուցված, օրինականացված եւ իրավունքը չգրանցած շինությունների պետական գրանցման վերջնաժամկետը մարտի 1-ն է: Քաղաքապետի խորհրդական Գրիգոր Մելքումյանը երեկ տեղեկացրեց, որ եթե քաղաքացիներն ուզում են գրանցել իրենց …
կարդալ ավելինՄինչ քաղաքային եւ թաղային իշխանությունները տարաբնույթ արդարացումներով համոզում են, թե պատշաճ կերպով կատարվում են ձյան մաքրման աշխատանքները, երեւանցիները բախվում են մեկ այլ խնդրի հետ: Բանն այն է, որ մայրաքաղաքի փողոցների ասֆալտը մեծ քանակությամբ աղ ցանելու պատճառով քայքայվել է, եւ դրա հետեւանքով փոսեր են առաջացել: Այս հանգամանքից մտահոգված են մասնավորապես վարորդները, որոնց կարծիքով՝ քայքայման պատճառն ասֆալտի …
կարդալ ավելին