հասարակություն

Կովկասի ամենամեծ մզկիթը

04.02.2006

«Regnum» գործակալության փոխանցմամբ` երեկ Բաքվի` Հեյդար Ալիեւի անվան պողոտայում տեղի է ունեցել Կովկասում ամենամեծ մզկիթի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Գործակալությանը Կովկասի մահմեդականների վարչությունից հայտնել են, որ արարողությանը մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Մզկիթի շենքի եւ հարակից կառույցների համար հատկացվել է 8 հեկտար հողատարածք:

կարդալ ավելին

Զինված հարձակումները շատացել են

01.02.2006

Երեկ ժամը 10.00-ին զինված հարձակում է կատարվել Երեւանի քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանի` Հր. Քոչարի փողոցի վրա գտնվող բնակարանում: Հանցագործները կապել են Ա. Սարգսյանի կնոջն ու երեխաներին եւ բնակարանից հափշտակել փոքր չհրկիզվող պահարանը: Վերջին շրջանում հանրապետությունում շատացել են զինված հարձակումների դեպքերը: Մասնավորապես, հունվարի 21-ին Հայաստանի եւ Վրաստանի 5 քաղաքացիներ հրազենի սպառնալիքի տակ գումար են …

կարդալ ավելին

Ձերբակալություններ Ռուսաստանում

01.02.2006

Ռուսաստանում նախորդ տարվա ընթացքում ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության կողմից հետախուզման մեջ հայտարարված 19 քաղաքացի: Իսկ ընդհանուր առմամբ, 2005թ. Ռուսաստանում ձերբակալվել է 256 մարդ, ովքեր հետախուզման մեջ են հայտարարվել ԱՊՀ երկրների իրավապահների կողմից: Նրանցից 127-ը հետախուզման մեջ են գտնվում Ուկրաինայում, 51-ը՝ Ադրբեջանում, 28-ը՝ Բելառուսում:

կարդալ ավելին

«Դաբրո» է ուզում

01.02.2006

Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը երեկ մերժեց Նոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի հայցն ընդդեմ «168 Ժամի»: Քաղաքապետի պահանջը ոչ այնքան հերքում տպագրելն էր, այլ` դատարանի միջոցով «բացահայտելը», թե ով է այն համարձակը, որ կարող է իր դեմ բաց նամակ գրել Անդրանիկ Մարգարյանին եւ նախագահի կոռուպցիայի հարցերով խորհրդական Բագրատ Եսայանին: «Իմանամ ով ա` …

կարդալ ավելին

Նուբարաշենի բերդում սղոցներ են հայտնաբերվել

01.02.2006

Նախորդ տարեվերջին Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում սենսացիոն բացահայտում է կատարվել: Դեկտեմբերի 23-ին ցմահ ազատազրկման դատապարտվածների 88 խցում կատարված խուզարկության ժամանակ զուգարանի հետին մասում հայտնաբերվել է թաքստոց, որտեղից դուրս է բերվել ավելի քան 60 հատ նրբասղոց (լոբզիկ) եւ նրբասղոցների կտորներ: Բացի այդ, թաքստոցում հայտնաբերվել են նաեւ սպիրտ, ինքնաշեն գինեթուրմ, ավազ, ցեմենտ, գաջ, մետաղյա լարեր, ինքնաշեն …

կարդալ ավելին

Ռեժիմը չի խախտվել

01.02.2006

Հունվարի լույս 30-ի գիշերը կրկին թանձր մառախուղի պատճառով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում որոշ թռիչքներ չեն իրականացվել: Ինչպես տեղեկացանք օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանից, երեկ ժամը 10.15-ի սահմաններում մառախուղն արդեն ցրված է եղել, եւ օդանավակայանն աշխատել է նորմալ ռեժիմով: Ի դեպ, «Զվարթնոց»-ում անցյալ տարվանից գործում է նավիգացիոն համակարգ, որը հնարավորություն է տալիս տեսանելիությանը վերաբերող տվյալներ հաղորդել …

կարդալ ավելին

Մեսրոպատառ բջջային

01.02.2006

Վերջապես բջջային հեռախոսներում հայտնվեց հայերեն այբուբենը, ճիշտ է, դեռեւս միայն «Սամսունգ» մոդելներում։ (Մոտ ինը տարի առաջ Հայաստանում հայտնված բջջային հեռախոսները մինչեւ այս տարի միայն ռուսերեն ու անգլերեն էին): Նորարարության հեղինակներ Սերգեյ Ավագյանի եւ Հենրիկ Սարգսյանի՝ բջջային հեռախոսների ծառայությունների արհեստանոցում, որ Աբովյան քաղաքում է, այս տարվանից սկսել են «Սամսունգ» մոդելի հեռախոսները հայացնելու պատվերներ ընդունել։ «Քանի որ …

կարդալ ավելին

Ո՞վ է շարունակաբար պղծում Հոլոքոստի հուշարձանը Երեւանում

01.02.2006

Երեւանցիներից քչերը գիտեն, որ իրենց քաղաքում կա մի հուշաքար, որը նվիրված է մարդկության դեմ կատարված թերեւս ամենածանր հանցագործության զոհերին: Օղակաձեւ զբոսայգու «Պապլավոկ» սրճարանին հարող հատվածում տեղադրված այդ փոքրիկ եւ համեստ հուշաքարն աննկատ է նույնիսկ նրա կողքով անցնողների մեծամասնության համար: Իսկ փոքրաթիվ նկատողներն էլ կարող են զարմանալ, թե ինչու է նրա վրա փորագրված Դավթի աստղը մի …

կարդալ ավելին

Բժիշկներին կընտրեն բնակիչները

01.02.2006

Երեկ քաղաքապետարանի ճեպազրույցում Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը տեղեկացրեց այն մասին, որ առողջության առաջնային պահպանության ոլորտին ուղղվող ֆինանսներն ավելացել են եւ բյուջեի հաշվին առաջնային բուժօգնությունը դարձել է անվճար, այսինքն՝ պետպատվերի շրջանակներում: Ամբուլատոր պոլիկլինիկ ծառայություններին ուղղվող գումարներն ավելացել են 15%-ով: Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է չափորոշիչ, որով սահմանվում է` անկախ սոցիալական կարգավիճակից առաջնային …

կարդալ ավելին

Շուկաների սեփականատերերը խոստացել են գումար չգանձել

01.02.2006

Մայրաքաղաքի 12 համայնքներում փողոցային առեւտրով զբաղվում են մոտ 2000-2200 վաճառականներ: Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքն արդեն կիրառվում է, եւ փողոցային առեւտուր իրականացնողներն այսուհետ համարվում են օրինազանցներ: Կիրառվում են պատժամիջոցներ, մասնավորապես` վարչական իրավախախտումների օրենքով սահմանված 10.000-20.000 դրամ տուգանքի չափով: Այս արգելքը վերահսկում են Տեղական ինքնակառավարման մարմինները եւ ՀՀ Ոստիկանությունը: Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն …

կարդալ ավելին

Հայտնաբերվել են հանցագործները

01.02.2006

Հունվարի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել այն մասին, որ Թամանյան փողոցի 1/ա շենքին մերձակա «Առագաստ» խանութի մոտ դանակահարված ոստիկան կա: Պարզվել է, որ նույն օրը 3 անհայտ անձինք մարզական գլխարկներով դիմակավորված մուտք են գործել Բաղրամյան փողոցի թիվ 2 շենքի առաջին հարկում գտնվող «Աէրոէքս» ՍՊԸ …

կարդալ ավելին

«Իմանամ ով ա՝ պախարակեմ»

01.02.2006

Հիշեցնենք, որ թերթը 2005թ. իր 58-րդ համարում հրապարակել էր նոյեմբերյանցիների «Շենքը նվիրել են ավագանուն» վերնագրով բաց նամակն ուղղված ՀՀ վարչապետ, ՀՀ հակակոռուպցիոն խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանին, ՀՀ նախագահի հակակոռուպցիոն միջոցառումների գծով խորհրդական Բագրատ Եսայանին: Նամակագիրները գրում էին` «…Սերյոժա Ամիրաղյանի նախընտրական ծրագրում ներառված էր Նոյեմբերյանի նախկին բաղնիքի շենքը վերականգնելու եւ համայնքի կարիքների համար օգտագործելու խնդիրը: Ընտրություններից …

կարդալ ավելին

Կոմանդոսն ու ԴՕՍԱԱՖ-ը

01.02.2006

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի կամ հասարակությանը հայտնի՝ Կոմանդոսի անունը Արցախյան պատերազմից հետո համեմատաբար քիչ է հնչում: Միայն բանակի հետ կապված տոնական օրերին նրան կարող ենք տեսնել բարձրաստիճան զինվորականների կողքին: Երբեմն էլ որեւէ հարցի շուրջ հանդես է գալիս հայտարարությամբ: Արդեն քանի տարի` ԴՕՍԱԱՖ-ի ամբողջ համակարգը հանձնել են նրան: Դժվար է ասել, թե Արցախյան պատերազմում մեծ ավանդ ունեցող …

կարդալ ավելին

Գաղտնի թող մնա

27.01.2006

Հայաստանի տարին Ռուսաստանում սկսվեց Կրեմլի դահլիճի համերգով։ Հայաստանցի հեռուստադիտողն այն կարող էր դիտել միանգամից երկու հեռուստաալիքով։ Համերգից առաջ ելույթ ունեցան ՀՀ եւ ՌԴ նախագահները։ Ուշադիր հեռուստադիտողը նկատեց, որ նախագահ Ռ. Քոչարյանի ամբիոնի վրա չկար ՀՀ զինանշանը։ Բայց դա համերգի միակ թերությունը չէր։ Երբ Ֆլորա Մարտիրոսյանը կատարում էր «Սերս գաղտնի թող մնա» երգը, բեմի խորքում օդային …

կարդալ ավելին

Հեռացող խաղաղություն

27.01.2006

«Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» հնագույն ճշմարտությունը, որն աքսիոմատիկ անառարկելիությամբ նշանակել է հավասարակշռությամբ կայունության պահպանում, կարծես այնքան էլ չի արդարանում։ Չի արդարանում ոչ այն պատճառով, որ ուժեղի վրա չեն հարձակվում, այլ որովհետեւ խաղաղությունը պատերազմի հականիշը չէ։ Եթե շրջենք հնագույն ճշմարտությունը, ասածս միանգամայն պարզ կդառնա, որովհետեւ անհեթեթություն կլինի ասել, թե «Պատրաստվում ես պատերազմի, ուրեմն խաղաղություն ես …

կարդալ ավելին

Ֆորպոստից մինչեւ օֆիս

27.01.2006

Անցած կիրակի երեկոյան ռուսաստանյան պետական «Կուլտուրա» հեռուստաալիքը ուղիղ եթերով համերգ էր հեռարձակում մոսկովյան Կրեմլի դահլիճից։ Հայաստանում «Կուլտուրա» ալիքը վերահեռարձակվում է։ Բայց դա չէր խանգարել, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը եւս ուղիղ հեռարձակեր նույն համերգը։ Ճիշտ ու ճիշտ խորհրդային տարիների նման, տեղական հեռուստաընկերությունը միացել էր կայսրության կենտրոնական հեռուստատեսությանը։ Մանավանդ, որ արդարացում կար` կրեմլյան համերգով սկսվում էր հայկական …

կարդալ ավելին

ՀՕՖ-ի նոր տնօրենը

27.01.2006

Ամփոփելով Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Հայաստանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար ամիսներ առաջ հայտարարված մրցույթի արդյունքները՝ կազմակերպության Տնօրենների խորհուրդն իր հունվարյան նիստում որոշում ընդունեց Բագրատ Սարգսյանին ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն նշանակելու մասին: Վերջինս մինչ այդ աշխատել է նույն կազմակերպությունում նախ՝ որպես գլխավոր հաշվապահ, ապա ֆինանսական տնօրեն, իսկ 2005թ. մայիսից կատարում էր ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի …

կարդալ ավելին

ԱՄՆ պատվիրակը Թուրքիայում թռչնի միս է կերել

27.01.2006

Տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Հայաստան է այցելել թռչնագրիպի հարցերով ԱՄՆ կառավարական 11 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Պետքարտուղարության, Առողջապահության, Գյուղատնտեսության, Պաշտպանության դեպարտամենտների, Միջազգային զարգացման գործակալության եւ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչներ: Հայաստան այցից առաջ պատվիրակությունը եղել է նաեւ Թուրքիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում: Ինչպես շեշտեց պատվիրակության ղեկավար, ամերիկյան դիվանագետ Էնն Դերսին, իրենք «տպավորված են» …

կարդալ ավելին

Միջազգային տրանսպորտը նորմալ է աշխատում

27.01.2006

Ժամանակ առ ժամանակ միջքաղաքային ճանապարհների մի որոշ հատված փակվում է կամ դժվար անցանելի դառնում, բայց «Հայավտոճանշին» ընկերությունից տեղեկացրին, որ սպասարկող մեքենաներն աշխատում են, որպեսզի երթեւեկությունը հնարավորինս անխափան լինի: Դեռեւս փակ է մնում Սելիմի լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ հատվածը: Երեկ առավոտյան Երեւանի կենտրոնական ավտոկայանից բոլոր ուղություններով ավտոբուսներ եւ երթուղային տաքսիներ են գնացել: Երթակարգավորող Վրեժ Արմենակյանը տեղեկացրեց, որ …

կարդալ ավելին

«Օգնեք մեզ, թափ տվեք ծառերը»

27.01.2006

Մի քանի օր տեղացող ձյան առատությունից, պարզվում է, անհանգստացած են ոչ միայն երթեւեկությունից տուժած վարորդներն ու հետիոտնը, այլեւ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչները, ովքեր նույնպես իրենց մաշկի վրա զգացել են քաղաքապետարանի եւ մայրաքաղաքի բոլոր համայնքների մատուցած կոմունալ ծառայությունների որակի դառնությունը: «Հակաստվեր» կազմակերպությունը, «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը, Ճանապարհային անվտանգության ազգային միությունը եւ այլ ՀԿ-ներ երեկ փորձեցին …

կարդալ ավելին