«Դաբրո» է ուզում

01/02/2006

Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը երեկ մերժեց Նոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի հայցն ընդդեմ «168 Ժամի»: Քաղաքապետի պահանջը ոչ այնքան հերքում տպագրելն էր, այլ` դատարանի միջոցով «բացահայտելը», թե ով է այն համարձակը, որ կարող է իր դեմ բաց նամակ գրել Անդրանիկ Մարգարյանին եւ նախագահի կոռուպցիայի հարցերով խորհրդական Բագրատ Եսայանին: «Իմանամ ով ա` պախարակեմ…»,- իր հեռահար նպատակները դատարանում հայտարարեց ՀՀԿ-ական քաղաքապետ Ս. Ամիրաղյանը` ավելացնելով, որ ինքը Վերաքննիչ դատարան կդիմի միայն իր վերադասի` վարչապետի թույլտվությունն ունենալու դեպքում: Առայժմ չունի:

Կարդացեք` «Իմանամ ով ա՝ պախարակեմ»