հասարակություն

Եկեղեցու բակից էլ են վռնդում

27.01.2006

Ներքին Չարբախի մանկապարտեզում բնակվում է 4 ընտանիք: Գյուղի բնակիչներն այդ ընտանիքներին լավ ճանաչում են, ասում են` բոմժեր են: Ցույց են տալիս մանկապարտեզի տեղն ու ասում՝ «Գնացե՛ք, տեսե՛ք մարդը կարա՞ տենց անասնական կյանքով ապրի: Պարզվում ա` կարա: Մարդը կենդանուց պադոշ ա»: Մանկապարտեզը գտնվում է «Սուրբ Խաչ» նորակառույց եկեղեցու հարեւանությամբ: Ամռանը եկեղեցին շահագործման է հանձնվելու, եւ բոմժերի …

կարդալ ավելին

Եվ արգելում են, եւ վաճառում

27.01.2006

ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 15-ին ընդունված թիվ 41 որոշմամբ խստիվ արգելվում է Հանրապետություն ներկրել, վաճառել եւ օգտագործել անվտանգության պահանջներին եւ դրանց փորձարկման չհամապատասխանող պայթուցիկ-հրագործական սարքեր, անհատական օգտագործման, ինչպես նաեւ` ինքնաշեն ճայթիչներ (խլապուշկաներ), որոնց պահանջարկն աճում է տոնական, հատկապես Ամանորին նախորդող օրերին, երբ շատերը, հատկապես` երեխաները, փորձում են հրավառությամբ ավետել Նոր տարվա գալուստը: Եթե երեխան ուրախություն …

կարդալ ավելին

Օջալանի լույսն էլ կտրեցին

27.01.2006

Հայաստանի քրդերի «Քուրդիստան» կոմիտեի անդամ 25 կանայք ի պաշտպանություն Աբդուլլահ Օջալանի հնգօրյա հացադուլ են հայտարարել: «Արդեն 7 տարի է, ինչ քուրդ ժողովրդի համազգային առաջնորդ Աբդուլլահ Օջալանը միջազգային դավադրության իրականացման արդյունքում արգելափակված է Թուրքիայի Իմրալիի բանտում, ուր նրա հանդեպ ծանրագույն մեկուսացման քաղաքականություն է բանեցվում: Մեկ ամսից ավելի է, ինչ առաջնորդ Ապոն դատապարտվել է կրկնակի մեկուսացման»,- տեղեկացնում …

կարդալ ավելին

Մեկին թույլատրում են, մյուսին՝ մերժում

27.01.2006

2005թ. ավարտվեց ինքնակամ շինությունների օրինականացման հերթական գործընթացը, եւ օրինականացվեցին մոտ 33.000 ապօրինի կառույցներ: Քաղաքապետարանի համապատասխան մասնագետների տվյալներով դեռ 100.000 ապօրինի շինություններ էլ մնում են, որոնց սպառնում է օրինականացման մի նոր գործընթաց: Դրա համար անցյալ տարեվերջին համապատասխան փոփոխություններ կատարվեցին քաղաքաշինության, քաղաքացիական, վարչական, քրեական եւ հողային օրենսգրքերում: Կարճ ասած՝ ինքնակամների օրինականացման հաջորդ փուլը «նորովի» անցկացնելու համար ստեղծվել …

կարդալ ավելին

Հարստությունս կորչի, մարդկությունս չկորչի

27.01.2006

Ապրում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Տունը գտնվում է Գանձասարի վանքի դիմացի բլրի վրա։ Գանձասարը ցույց տալով՝ Երվանդ դային ասում է. «Աստծու ճամփա պահող եմ։ Այ, էն խաչին մատաղ, Աստծու էն նստվածքին մատաղ, Աստծու էն անունին մատաղ, ես առանց Աստված, առանց Աստված ես հաց չեմ ուտում»,- հետո շրջվելով իր արհեստանոցի կողմը` ավելացնում է. «Մին էլ …

կարդալ ավելին

Ռոմանտիկների ծանր ուղին

27.01.2006

Օդանավով ճամփորդությունը ոմանց համար կարող է առաջինը լինել, այսինքն՝ որոշ չափով իրադարձություն այդ մարդու կյանքում, որը պետք է ճիշտ սպասարկման շնորհիվ հաճելի հիշողություն մնա: Կարող է առաջինը չլինել, բայց մարդը բոլոր դեպքերում թռիչքից առաջ որոշակի հուզական վիճակ է ապրում, եւ տնից դեպի օդանավակայան ճանապարհի բոլոր երեւույթների, դիպվածների ու պատահարների բացատրությունն, օդանավ նստելուն պես, ուղեւորն ուզում …

կարդալ ավելին

Օդանավը վայրէջք է կատարել Բաքվում

24.01.2006

Հունվարի 23-ին Մոսկվա-Երեւան 906 չվերթն իրականացնող «Սիբիր» ընկերության օդանավը եղանակային վատ պայմանների պատճառով (հիմնականում տեսանելիության հետ կապված) ստիպված վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Վայրէջք կատարելուց առաջ ընկերությունն անվտանգության երաշխիքներ է ստացել թվով 53 ուղեւորների համար։ Ոչ մի խնդիր Բաքվի օդանավակայանում չի առաջացել։ Ինքնաթիռը 3 ժամ առաջ Բաքվի օդանավակայանից մեկնել է դեպի Թբիլիսի, որտեղ պետք է …

կարդալ ավելին

Թռչնագրիպը՝ պարկի մեջ

24.01.2006

Հունվարի 22-ի գիշերը Երկաթգծի կայարանում իջեւանած բեռնատար գնացքներից մեկում բանվորները հայտնաբերել են պարկով սատկած հավեր: Այս մասին տեղյակ է պահվել համապատասխան մարմիններին, իսկ քիչ անց դեպքի վայր են ժամանել ՀՀ Անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք իրենց հետ տարել են եւ՛բանվորներին, եւ՛ հավերին: Բանվորներին, գնացքավարին եւ մյուս ականատեսներին ԱԱ աշխատակիցները երկար ժամանակ պահել են իրենց մոտ:

կարդալ ավելին

Շախմատիստուհին հիվանդանոցում է

24.01.2006

Հունվարի 22-ին ժամը 20.40-ին մարմնական վնասվածքներով Վաղարշապատի քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել Մկրտիչ Գ. Մկրտչյանը, Արբինա Գ. Գրիգորյանը, Լիլիթ Մ. Մկրտչյանը, Ֆրիդա Ա. Աքուլյանը։ Դեպքը տեղի է ունեցել Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Դաշտ գյուղի սկզբնամասի հատվածում: Լ. Մկրտչյանի հայրն իր ՎԱԶ 21-013 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ԳԱԶ 24-11-ին: Վթարի ենթարկված շախմատի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ընդգրկված է մարտի 10-ին …

կարդալ ավելին

Ցիկլոնը Կրետե կղզուց կտեղափոխվի Հայաստան

24.01.2006

Երեկ կեսօրից հետո առատ տեղացող ձյան պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը չի կարողացել ընդունել եւ ճանապարհել ինքնաթիռներին: Ժամը 15-ից հետո հայտարարվել է «ձնային նոտա», այսինքն` «Արմենիա միջազգային օդանավակայանն» ի վիճակի չէր թռիչք եւ վայրէջք ապահովել: Օդանավակայանից տեղեկացրին, որ թռիչքադաշտի շփման գործակիցը նորմային չի համապատասխանում, անընդհատ տեղացող ձյունը թույլ չի տալիս մաքրել թռիչքադաշտը: Թռիչքային եղանակ կլինի այն ժամանակ, …

կարդալ ավելին

Արգելվում է փողոցային առեւտուրը

24.01.2006

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը կիրառման մեջ է մտել 2006թ. հունվարի 1-ից: Oրենքը խախտողների համար տուգանքի չափ է սահմանվել 10.000-20.000 դրամը: Արգելվելու է փողոցային առեւտուրը, շրջիկ գազի վաճառքը: Քաղաքապետի հրամանով` փողոցային առեւտրին Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ հետեւելու է նաեւ ՀՀ Ոստիկանությունը: Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը երեկ լրագրողներին հայտնել է, որ …

կարդալ ավելին

Ցրտահարվել է

24.01.2006

Հունվարի 23-ին Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ տան պատուհանի տակ առանց բռնության հետքերի տղամարդու դիակ կա։ Պարզվել է, որ նա հանդիսանում է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 2-րդ նրբանցքի 27 տան բնակիչ Վելիխան Հակոբի Գրիգորյանը (ծնվ. 1937թ.)։ Դատափորձագետի եզրակացությամբ` վերջինս մահացել է ցրտահարության հետեւանքով։ …

կարդալ ավելին

Մեր օրերի «կորեյկոները»

24.01.2006

Խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, ինչի համար ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածը սահմանում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` 1-2 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խարդախը, փաստորեն, նույն կողոպտիչն …

կարդալ ավելին

Երեւանի անօթեւանները ցրտահարվում են

24.01.2006

Վիկան ոչ թե մի քանի ժամով էր եկել, այլ համաձայնել էր գիշերել ընկերուհիների հետ բաց երկնքի տակ` Կոմիտասի անվան այգում, Պանթեոնի հարեւանությամբ «ցելոֆանե» վրանում։ Ընկերուհիները չեն հիշում, թե երբ են քնել, բայց վեր են թռչել գոռալով։ «Ժամը 3-ի մոտ էր, ամեն ինչ վառվեց, կարողացա միայն դուրս վազել, ոտքս վառվեց, ինչ ունեինք, չունեինք՝ հագուստ, ծածկոց, վառվեց»,- …

կարդալ ավելին

Նոտարի մոտ պետք է հերթագրվել

24.01.2006

Վերջին շրջանում քաղաքացիները պարբերաբար բողոքում են նոտարական գրասենյակների աշխատանքից, մասնավորապես հետեւյալ հարցերի առնչությամբ՝ «նոտարները անդորրագրեր չեն տրամադրում», «գրասենյակներում հերթ է», «գործարքները կարճ ժամանակում չեն կատարում», «գրասենյակներում գնացուցակներ փակցված չեն»: Օրերս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ վերոնշյալ բողոքներից տեղյակ է, իսկ ստուգումների հետեւանքով պարզվել է, որ դրանց մեծամասնությունն իրականությանը չի համապատասխանում: Մենք այցելեցինք քաղաքացիների «թիրախ …

կարդալ ավելին

ԽՍՀՄԸ-ը չի՞ փլուզվել

24.01.2006

Հայաստանի Հանրապետությունում ամրագրվող օրենքները չեն կիրառվում նաեւ մարզերում: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի «Վարդենիս» հիվանդանոց ՊՓԲԸ-ն, որքան էլ զարմանալի է, դեռեւս բնակչությանը սպասարկում է Սովետական Միության Առողջապահության նախարարության բլանկներով: Օրինակ` մեր ձեռքի տակ է գտնվում Երեւանի բուհերից մեկում սովորող, Վարդենիսում բնակվող մի երիտասարդի տեղեկանք, որը տրամադրվել է Վարդենիսի հիվանդանոցի կողմից: Նախ` տեղեկանքը, որը տրված է ուսանողի բացակայությունները …

կարդալ ավելին

Տուգանքի չափը բարձրացել է 10.000-20.000 դրամ

24.01.2006

Այս ոլորտը պրն Գեւորգյանը դասում է առաջնահերթ ոլորտների ցանկում, որովհետեւ պատասխանատուները գործ ունեն բնակչության սպասարկման հետ: 2004թ. դեկտեմբերին ընդունված Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքը կիրառման մեջ է մտել 2006թ. հունվարի 1-ից: Օրենքի կիրառման երկարատեւ ժամկետն, ըստ պրն Գեւորգյանի, նրա համար էր, որպեսզի մայրաքաղաքի առեւտրի եւ սպասարկման ոլորտի բոլոր օղակները մեկ տարվա ընթացքում ծանոթանային օրենքի պայմաններին: …

կարդալ ավելին

Կդիմանա՞ ցրտին

22.01.2006

Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետարանի երկու մուտքերն էլ հսկում էին ոստիկանները եւ անվտանգության աշխատակիցները, ովքեր որեւէ մեկին թույլ չէին տալիս ներս մտնել: Մինչ ներսում Ռ. Քոչարյանն ու քաղաքապետ Ե. Զախարյանը հողերի աճուրդների կազմակերպման գործընթացի մասին հարցեր էին քննարկում, պատառոտված պայուսակը քարշ տալով քաղաքապետարանի շենքի մուտքերից այս ու այն կողմ էր …

կարդալ ավելին

Դժգոհ են

22.01.2006

Հունվարի 20-ին ժամը 15.00-17.00-ը ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության դահլիճում տեղի է ունեցել ընդլայնված օպերատիվ խորհրդակցություն` նվիրված վարչության ստորաբաժանումների 2005-ի օպերատիվ-ծառայական գործունեության արդյունքներին։ Խորհրդակցությանը մասնակցել են Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ապարատի ծառայությունների պետերը, համայնքային բաժինների պետերը ու նրանց օպերատիվ-ծառայական, քննչական ու հետաքննչական գծով տեղակալները եւ ինքնուրույն ստորաբաժանումների պետերն ու նրանց տեղակալները։ Խորհրդակցությունը վարել է ՀՀ …

կարդալ ավելին

Քաղաքապետին խաբել են

22.01.2006

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քննչական բաժնում խարդախություն կատարելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Չարենցավան քաղաքի բնակիչ Աշոտ Միհրանի Իսախանյանի նկատմամբ: Պարզվել է, որ վերջինս Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանին է ներկայացրել կեղծ լիազորագիր այն մասին, որ ինքը հանդիսանում է ԵԿՄ վարչության գործերի կառավարիչ, եւ իրեն հանձնարարված է դրամական հանգանակություն հավաքել զոհված ազատամարտիկների եւ սոցիալապես անապահով զինվորների …

կարդալ ավելին