2006թ. հունվարից Վանաձորում բարձրացել է ներքաղաքային տրանսպորտի ծառայության գինը. միկրոավտոբուսների ուղեվարձը 80-ից դարձել է 100 դրամ, ավտոբուսներինը՝ 50-ից 80 դրամ: Սա ՏԻՄ համակարգում այս տարվանից սահմանված 2-րդ թանկացումն է՝ աղբահանման ծառայության թանկացումից հետո: Այդուհանդերձ, չի կարելի ասել, թե տեղական իշխանություններն ամենեւին չեն մտածում ժողովրդի մասին: Օրինակ, ժողովրդի մեկ այլ հատվածի՝ քաղաքապետարանի բաժինների պետերի աշխատավարձը համայնքի …
կարդալ ավելինՀին մագնիտոֆոնը լցրել էր տունը փոփ երաժշտությամբ, որի հնչյունները, սակայն, բոլորովին չէին ներդաշնակում գորշ ու կեղտոտ պատերի ու դրանց մեջ ընթացող կյանքի ռիթմի հետ: «Մաման գնացել է ձորից ջուր բերի, պապան էլ գործի է»,- մագնիտոֆոնն անջատելով` պատասխանեց պատանին: «Իսկ մյուս երեխաներն ո՞ւր են,- հարցրեց անծանոթը` ավելացնելով,- յոթ երեխա եք, չէ՞»: «Հա: Մեծ քույրս դպրոցում …
կարդալ ավելինՀինգ ամսական Միքայելը պառկած է հին, երկաթե օրորոցում: Շորերն ու վերմակը նույնքան հին ու մաշված են, որքան բերանի դատարկ ծծակը, որ նա ագահորեն ծծում է, կարծես այն կարող է պատասխան տալ «Էսօ՞ր էլ եմ սոված մնալու» հարցին: Այդ հարցը հուզում է նաեւ Միքայելի 4 եղբայրներին ու 6 քույրերին, բայց նրանք մի քիչ մեծ են` կդիմանան, …
կարդալ ավելինԻնչպես նախորդ, այս ձմռանն էլ վանաձորցիները սառույցի վրա հաճախակի վայր ընկնելու առիթներ ունեցան, քանի որ քաղաքապետարանի կոմունալ բաժինն առատ ձյան օրերին փողոցները մաքրելու աշխատանքներ չէր կազմակերպում: Ձնահավաք մեքենաներ չնկատվեցին, մայթերի սառույցը ջարդողներ կամ աղ շաղ տվողներ՝ նույնպես, եւ մասնավորապես այն տարածքներում, որոնք սեփականաշնորհված չեն եւ համայնքի ենթակայության տակ են գտնվում (թերեւս, տեղական իշխանություններն առաջնորդվել են …
կարդալ ավելինԸստ այդ օրենքի` սպառողներն այսուհետ հնարավորություն կունենան ոչ թե փողոցից, այլ առեւտրի օբյեկտներից եւ գյուղատնտեսական շուկաներից գնել «իդեալական», հիգիենիկ ապրանքներ։ Մասնավորապես արձանագրված է, որ առեւտրի օբյեկտներում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ` գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի՝ առանձին բաժիններում: Ավելին, առեւտրի օբյեկտը պետք է ապահովված լինի վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը …
կարդալ ավելինՀանրապետությունում տոնական օրերին գրանցված արտակարգ պատահարների ցանկում գերակշռում են բնական գազից թունավորումների դեպքերը եւ վթարները: Այդ երկու տեսակի պատահարների դեպքում էլ մահվան դեպքեր են գրանցվել: Արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՎ) տրամադրած տեղեկատվության համաձայն` շմոլ գազից թունավորումները եղել են հիմնականում գազով ջեռուցվող համակարգերի ոչ սարքին լինելու պատճառով: Դեկտեմբերի 25-ից հունվարի 8-ը գազից թունավորման դեպքերը շատ են եղել …
կարդալ ավելին«Հայանտառ» ՊՓԲԸ տվյալներով` նույն թվին անտառում օրինական ծառհատումները եղել են 70.000 խմ-ի չափով: Իսկ ֆիքսված ապօրինի ծառհատումները եղել են մոտ 16.000 խմ: Մի քիչ էլ ներմուծվել է, ու, ասենք, 2003թ. Հայաստանում օգտագործված փայտի քանակը մոտեցել է 100.000 խորանարդ մետրի: Կառավարությունը 2004թ. որոշումով հաստատել է շվեդական կազմակերպության արձանագրությունը, եւ մնում է եզրակացնել, որ մնացած 700.000 խմ …
կարդալ ավելինՀունվարի 10-ին 0.30-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Հարություն Հովսեփի Խաչատրյանը (ծնված 1973թ., աշխատում է «Արաբկիր Ալկո» ՍՊԸ-ում` որպես վարորդ) եւ հայտնել, որ 24.00-ի սահմաններում Սեւան-Երեւան մայրուղու 20 կմ հատվածում իրեն անծանոթ 2 ուղեւորներ, նստելով իր կողմից վարվող «Արաբկիր Ալկո» ՍՊԸ-ին պատկանող Ֆորդ Տրանզիտ ավտոմեքենան, զենքի սպառնալիքի տակ իրենից հափշտակել են 1.700.000 դրամ եւ …
կարդալ ավելինՀունվարի 9-ին 23.00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 134 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալիվաչեզադեն, վարելով ՄԱԿ մակնիշի TEH-15956 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, բախվել է հանդիպակաց ուղղությամբ երթեւեկող ՎԱԶ 21-06 մակնիշի 62ԼՍ361 պետհամարանիշի ավտոմեքենային։ ՎԱԶ 21-06 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կոտայքի մարզի Արտամետ գյուղի բնակիչ Յուրիկ Մ. Գաբրիելյանը եւ Սիլվա Գաբրիելյանը (ծնված 1958թ.) տեղում մահացել են։ Նոր Հաճընի …
կարդալ ավելինՎայոց ձորի մարզի Դատախազությունից գրություն է ուղարկվել Ոստիկանության Վայքի բաժին այն մասին, որ իրենց է դիմել Վայոց ձորի մարզի Վայքի «Եղեգիզ» անտառտնտեսության Հերհերի անտառապետության պետը եւ հայտնել, որ Վայոց ձորի մարզի Գնդեւազ գյուղի բնակիչ Արման Ավթանդիլի Հունանյանը (ծնված 1978թ.) նշված անտառապետության տարածքից ապօրինի անտառահատել է 49 հատ կաղնի, հացենի եւ թխկի տեսակի ծառեր` պետությանը պատճառելով …
կարդալ ավելինՈրքան էլ ցանկանում էինք մեր թերթի 2005թ. վերջին համարն ուրախ եւ տրամադրություն բարձրացնող հրապարակումներով լիներ, այնուամենայնիվ, այն ունեցավ նաեւ տխուր էջեր: Իրականությունից չես փախչի: Թող որ գալիք՝ 2006 թվականը լինի խաղաղության եւ հաջողության տարի: Եվ թող որ բոլոր փոքրիկներն անհոգ ապրեն եւ նվերներ սպասեն ոչ միայն Ամանորին՝ Ձմեռ պապիկներից: Մեր պետական այրերին մաղթում ենք փոքր-ինչ …
կարդալ ավելինՆոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը դիմել է դատարան ընդդեմ «168 Ժամի»: Նոյեմբերի 27-ին հրապարակել էինք «Շենքը նվիրել են ավագանուն» վերնագրով նոյեմբերյանցիների բաց նամակը, որով նրանք դիմում էին ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին եւ ՀՀ նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդական Բ. Եսայանին: Նոյեմբերյանցիներն ահազանգում էին, որ Նոյեմբերյանի նախկին բաղնիքի շենքը նորընտիր քաղաքապետ Ս. Ամիրաղյանը նվիրել է իր …
կարդալ ավելինՇաբաթ օրը Շիրակի մարզի դատախազությունը «168 Ժամի» լրագրող Արմինե Ավետյանին հրավիրել էր հարցաքննության: Մեր թերթի հրապարակումից հետո Շիրակի մարզի Ոստիկանության պետ Խաչիկ Ասատրյանը դիմում-բողոք է ուղարկել դատախազություն այն մասին, թե Ա. Ավետյանը «168 Ժամի» 69 համարի «Շիրակի մարզի ոստիկանապետի արկածները» հրապարակման մեջ զրպարտել է իրեն: Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը եւ Ալբերտ Դերձակյանը մոտ երկուսուկես …
կարդալ ավելինԵրբ գալիս է Նոր տարին, մենք մտածում ենք, որ պետք է ձեռք բերել տոնական անհրաժեշտ աքսեսուարները, այսինքն՝ պարագաները, որոնք կզարդարեն մեր սեղանը եւ կզարմացնեն տոնական առիթով տնից տուն թափառող մեր ազգականներին, բարեկամներին ու ծանոթներին։ 1965 թվականից ի վեր, ինչ ես կամ այս աշխարհում, միշտ ականատես եմ եղել այն ունայն եռուզեռին, որը նախորդել է Նոր տարվան …
կարդալ ավելին2005թ. Երեւանի քաղաքապետարանը նշեց մեր մայրաքաղաքի 2787-ամյակը: Եթե նկատել եք՝ շատ քաղաքներում են տոնում իրենց քաղաքի օրը, սակայն ոչ մեկը չի նշում տարիքը: Բայց դա չի նշանակում, որ մեր քաղաքը «տղամարդ» քաղաք է, իսկ մնացածները` «կին»: Ուղղակի մեր «խասյաթի» համաձայն` մենք ուզում ենք ասել, որ մեր քաղաքը ամենահինն է (անգամ Հռոմից էլ հին): Բայց հո …
կարդալ ավելինԱշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի վարչության կողմից սոցիալական ոլորտում իրականացրած ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ բոլոր մարզերի 26 սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում՝ աղքատության ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման եւ վճարման մասով: Ուսումնասիրվել են աղքատության ընտանեկան նպաստի առկա 82.960 գործերից 10.866-ը …
կարդալ ավելին2005 թվականին Երեւանի քաղաքապետը 100 տոկոսով է իրականացրել իր առաքելությունը: Երեկ այս մասին քաղաքապետարանի ծրագրերի կատարման մասին տարվա ամփոփիչ ասուլիսում քաղաքապետն անձամբ հայտարարեց՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերի կատարման առումով ոչ մի թերացում չի եղել: Նույն վճռականությամբ պատրաստվում է աշխատել նաեւ 2006-ին: Ընթացիկ տարում Երեւանի քաղաքապետարան հասցեագրվել է 14.638 դիմում-բողոք, որոնցից միայն 132-ն են անպատասխան մնացել: …
կարդալ ավելինՆրանք ունեին եւս 25.000 դրամ, տանը երկու երեխա եւ ծեր ծնողներ: Մինչեւ շուկա կհասնեին, երթուղային տաքսիի մեջ նրանք կես ժամից ավելի այդ դրամները իրար տալով, հետ վերցնելով, ցուցակ գրելով ու բաժանելով` չէին կարողանում ի վերջո որոշել, թե որից ինչքան գնեն, կամ որ ապրանքը կարեւոր չէ, որպեսզի չգնեն: Նախ` որոշեցին 10.000 դրամը հոգեպահուստի համար կողքի դնել: …
կարդալ ավելին19 տարի առաջ կնքված միությունն Անդրանիկին ու Զոյային կանգնեցրեց միեւնույն մասնագիտության առաջ. նրանք աղբահավաքներ են: Առավոտ ծեգին արթնանալով` Զոյան սկսում է ավլել փողոցները, իսկ Անդրանիկն աղբատար մեքենայով հավաքում է քաղաքի աղբը` հուսալով, որ գոնե այդ ամիս աշխատավարձ կստանան ու չեն ուշացնի երեք որդիների օրվա ճաշը` մակարոնն ու կարտոֆիլը: Բայց աշխատավարձը հազվադեպ են ժամանակին տալիս, երբեմն …
կարդալ ավելին2005թ. գրանցվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 370 դեպք, որոնց մի մասը, ցավոք, մահվան ելք է ունեցել: Միայն հունվար ամսին ՀՀ-ում արձանագրվել է ինքնասպանության 26, փետրվարին՝ 23, մարտին՝ 35, ապրիլին՝ 47, մայիսին՝ 26, հունիսին՝ 37, հուլիսին՝ 39, օգոստոսին՝ 34, սեպտեմբերին՝ 29, հոկտեմբերին՝ 30, նոյեմբերին՝ 27, դեկտեմբերին՝ 17 դեպք: Ինքնասպանությունները հիմնականում կատարվել են սոցիալական, գործազրկության պայմաններին …
կարդալ ավելին