Ինչու են հայերը ծայրահեղ

31/12/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

2005թ. Երեւանի քաղաքապետարանը նշեց մեր մայրաքաղաքի 2787-ամյակը: Եթե նկատել եք՝ շատ քաղաքներում են տոնում իրենց քաղաքի օրը, սակայն ոչ մեկը չի նշում տարիքը: Բայց դա չի նշանակում, որ մեր քաղաքը «տղամարդ» քաղաք է, իսկ մնացածները` «կին»: Ուղղակի մեր «խասյաթի» համաձայն` մենք ուզում ենք ասել, որ մեր քաղաքը ամենահինն է (անգամ Հռոմից էլ հին):

Բայց հո բոլորս էլ գիտակցում ենք, որ այն Երեւանը, որին մենք այդքան սիրում ու պաշտում ենք, իրականում 70-80 տարեկան է: Հայերը սիրում են երիտասարդին ծերացնել, դոլարն արժեզրկել, անտաղանդին դարձնել կուռք, իսկ կնոջը` տղամարդ (տղամարդ-կին հասկացողությունը գոյություն ունի միայն հայերեն լեզվում: Մնացածն ասում են` ուժեղ կին, որովհետեւ տղամարդ-կինը նրանց համար պաթոլոգիա է):

Այսքանով, սակայն, մեր ծայրահեղությունը չի սպառվում: Որովհետեւ մենք միաժամանակ կարողանում ենք ապրել եւ արաբների, եւ հրեաների հետ, եւ Սախալինում, եւ Արգենտինայում, ուտել խաշ եւ կոկորդիլոսի քաբաբ, երգել ջազ եւ «ռաբիս», լինել աթեիստ եւ ֆանատիկ աղանդավոր, տարիներով շինարարությունը կանգնեցնել եւ հետո միանգամից «լիքը» էլիտար շենքեր կառուցել, սրբացնել մարդկանց, հետո նրանց սպանել…

Ռուսներն իրենց մասին մի հետաքրքիր արտահայտություն ունեն` «ձՎՏՎ ՀՏրրՌ՚ վպ տՏվ