Քաղաքապետն ընդդեմ «168 Ժամ»-ի

31/12/2005

Նոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը դիմել է դատարան ընդդեմ «168 Ժամի»: Նոյեմբերի 27-ին հրապարակել էինք «Շենքը նվիրել են ավագանուն» վերնագրով նոյեմբերյանցիների բաց նամակը, որով նրանք դիմում էին ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին եւ ՀՀ նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդական Բ. Եսայանին: Նոյեմբերյանցիներն ահազանգում էին, որ Նոյեմբերյանի նախկին բաղնիքի շենքը նորընտիր քաղաքապետ Ս. Ամիրաղյանը նվիրել է իր նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկին՝ տպարանի եւ տաքսի ծառայության սեփականատեր, նորընտիր ավագանու անդամ Վ. Բաբաջանյանին:

Կարդացեք` Ով՝ ում է դատի տալիս