Վայոց ձորի մարզի Դատախազությունից գրություն է ուղարկվել Ոստիկանության Վայքի բաժին այն մասին, որ իրենց է դիմել Վայոց ձորի մարզի Վայքի «Եղեգիզ» անտառտնտեսության Հերհերի անտառապետության պետը եւ հայտնել, որ Վայոց ձորի մարզի Գնդեւազ գյուղի բնակիչ Արման Ավթանդիլի Հունանյանը (ծնված 1978թ.) նշված անտառապետության տարածքից ապօրինի անտառահատել է 49 հատ կաղնի, հացենի եւ թխկի տեսակի ծառեր` պետությանը պատճառելով 1.139.033 դրամի նյութական վնաս։ Ոստիկանության Վայքի բաժնի քննչական բաժանմունքում կատարվում է քննություն։