Հունվարի 10-ին 0.30-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Հարություն Հովսեփի Խաչատրյանը (ծնված 1973թ., աշխատում է «Արաբկիր Ալկո» ՍՊԸ-ում` որպես վարորդ) եւ հայտնել, որ 24.00-ի սահմաններում Սեւան-Երեւան մայրուղու 20 կմ հատվածում իրեն անծանոթ 2 ուղեւորներ, նստելով իր կողմից վարվող «Արաբկիր Ալկո» ՍՊԸ-ին պատկանող Ֆորդ Տրանզիտ ավտոմեքենան, զենքի սպառնալիքի տակ իրենից հափշտակել են 1.700.000 դրամ եւ դիմել փախուստի։ Կոտայքի բաժնի քննչական բաժանմունքում ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։