հասարակություն

Սեւանին՝ 50 մլն դրամ

22.01.2006

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի տարեկան հաշվետվությունը վարչապետը գնահատել է «լավ»: Նախարարի խոսքերով՝ գերատեսչության հիմնական ձեռքբերումը 2005թ. ընթացքում Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացումն է 174 սմ-ով: Այժմ ջրի բարձրությունը հասել է 1991թ. նույն մակարդակին: Սակայն Վ. Այվազյանը հավաստիացրեց, որ այդ աշխատանքներին զուգընթաց անհրաժեշտ է հետեւել ջրի մաքրության պահպանմանը, ինչի նպատակով պետբյուջեից հատկացվել է 50 մլն դրամ:

կարդալ ավելին

Ո՞ւմ է պետք Համալսարանի վարկաբեկումը

22.01.2006

Երեւանի պետական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի՝ Համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում չընտրվելու փաստը որքան որ անակնկալ էր պրոֆեսորադասախոսական կազմի համար, նույնքան ենթադրելի էր բուհի ուսանողների համար: Սակայն առաջինների զարմանքը որքան էլ հասկանալի է՝ ելնելով նաեւ այն հանգամանքից, որ Ռ.Մարտիրոսյանը խորհրդի նախագահի համար առաջադրված միակ թեկնածուն էր, ապա ուսանողների վստահությունը առավել կասկածի տեղիք է տալիս: …

կարդալ ավելին

«Ուզում եմ Նախագահի ոտքերն ընկնեմ, որ ուղարկեն ծերանոց». ասում է «բոմժ» դարձած Ստեփան պապիկը

22.01.2006

Հսկիչ ոստիկաններն ասացին, որ նույնիսկ լրագրողները հանդիպմանը մասնակցել չեն կարող, քանի որ իրենք հրահանգ են ստացել ոչ ոքի թույլ չտալ շենք մուտք գործել: Հանդիպմանը մասնակցել են միայն «Հայլուր» լրատվական ծառայության աշխատակիցները: Մինչ քաղաքապետարանի ներսում նախագահ Ռ. Քոչարյանն ու քաղաքապետ Երվանդ Զախարյանն ինչ-որ հարցեր էին քննարկում՝ պատառոտված պայուսակը քաշ տալով քաղաքապետարանի շենքի մուտքերից այս ու այն …

կարդալ ավելին

«Ես որ չանեմ, ո՞վ կանի». մասիսցի պատանու բեռը

22.01.2006

14-ամյա Պետրոս Ավչիեւը մոր` Աննա Ավչիեւայի հետ ապրում է Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակելի շենքերից մեկում: «Ես ինչքան առաջ եմ գնացել, բոլորը մեր հարեւանների ու ընկերներիս շնորհիվ: Իրանք մեզ մեկ-մեկ ուտելու բան են տալիս, շոր, կոշիկ, ամեն ինչ, ամեն ինչ, էլի… Բայց, մեկ ա, ես որ չանեմ, ո՞վ կանի»: «Հա, իմ բալիկս որ չլիներ, ի՞նչ …

կարդալ ավելին

«Շիրակն»՝ այլընտրանքային օդանավակայան

22.01.2006

2005թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղանակային վատ պայմանները ցույց տվեցին, որ միայն Երեւանի «Արմենիա» միջազգային օդանավակայանով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտը «կաղում» է: 2005թ. գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն անդրադարձավ այս խնդրին: «Ճիշտ է, Գյումրիի օդանավակայանի պայմանները լավը չէին, սակայն մեզ հաջողվեց այդ օրերին արագ կողմնորոշվել եւ չվերթները տեղափոխել «Շիրակ»,- ասաց …

կարդալ ավելին

Յոթ անօթեւան արդեն մահացել է

22.01.2006

Ուղիղ մեկ տարի առաջ «Հետք»-ը հատուկ թողարկում պատրաստեց Երեւանի անօթեւանների մասին: Մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ վերջին չորս տարիներին յուրաքանչյուր ձմեռվա ընթացքում մայրաքաղաքում ցրտից մահանում է մոտ հիսուն անօթեւան: Հայաստանում չկար (առ այսօր էլ չկա) որեւէ պետական մարմին կամ հասարակական կազմակերպություն, որը զբաղվեր անօթեւաններով, փորձեր գոնե ձմեռվա ամիսներին լուծել նրանց խնդիրները: Փողոցում հայտնված մարդկանցից ամեն մեկն …

կարդալ ավելին

Անօթեւանն աղոթում է «ձմեռը հանելու համար»

22.01.2006

Նրանց «թագավորությունը» «Դեկտեմբերին մեր ծանոթ բոմժերից երեքը մահացել են` Զավենը, Գելոն ու Մուրադը: Դուրսը քնել, մահացել են»,- ասում է անօթեւան Սերյոժա Վարդազարյանը: Ամեն օր պառկելուց առաջ եւ արթնանալուց հետո Սերյոժան աղոթում է. «Ասում եմ` Տեր Աստված, դու մեզ պահիր, էսօր տուր մեզ մեր հացը, փրկարարը միայն դու ես: Աղաչում եմ քեզ, որ չմահանանք, ապրենք, որ …

կարդալ ավելին

Թռչնային տրամաբանություն

22.01.2006

Թռչնագրիպի տարածման դեմ պայքարը մեզանում լավ է ստացվում։ Թռչնամթերքներ արտադրող կազմակերպությունների ղեկավարներն, օրինակ, պայքարի բավականին յուրօրինակ ձեւ են առաջարկում. նրանք առաջարկում են… հնարավորինս շատ թռչնամթերք օգտագործել։ Եվ նույնիսկ փորձում են տրամաբանորեն հիմնավորել դա։ «Եթե մենք տեղական հավից ու ձվից հրաժարվենք, Հայաստանում թռչնաբուծությունը կվերանա, ու հետո ստիպված կլինենք թռչնամթերք ներմուծել արտասահմանից, իսկ դա արդեն իսկ վարակի …

կարդալ ավելին

Վարկ` թռչնագրիպի դեմ

22.01.2006

Համաշխարհային բանկը մտադիր է 5 մլն դոլար հատկացնել Հայաստան թռչնագրիպի թափանցումը կանխարգելելուն ուղղված աշխատանքներին: Բանկի երեւանյան ներկայացուցչության խոսնակ Վիգեն Սարգսյանը «Regnum»-ին հայտնել է, որ ներկա փուլում Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում վարկի տրամադրման հարցով եւ քննարկում առաջնահերթ միջոցառումները: Տրամադրվող վարկի գումարի եւ դրա ուղղվածության հետ կապված բոլոր հարցերը հստակեցվելու են մեկ ամսվա ընթացքում: Նույն նպատակներով …

կարդալ ավելին

Ավիավթար Սիրիայում

22.01.2006

Նախորդ գիշեր Սիրիայում վթարի է ենթարկվել Սաուդյան Արաբիայից Ադրբեջան վերադարձող ուխտագնացների ավտոբուսը: Ուղեւորներից մեկը ANS հեռուստաընկերությանը հայտնել է, որ վթարի արդյունքում մեկ ուխտագնաց մահացել է, մի քանի մարդ՝ վիրավորվել: Սաուդյան Արաբիա մեկնած ադրբեջանցի ուխտագնացների ավտոբուսները Բաքու էին վերադառնում Հորդանան-Սիրիա-Թուրքիա-Իրան-Ադրբեջան երթուղով:

կարդալ ավելին

Թռչնագրիպի վտանգը մեծ է փետրվար-մարտ ամիսներին

22.01.2006

Կոալիցիան Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի ունեցած վերջին` հունվարի 8-ի խորհրդակցության ժամանակ քննարկել է նաեւ թռչնագրիպի թեման, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, այսօր թռչնագրիպի մուտքը Հայաստան շատ ավելի մեծ է, քանի մի քանի ամիս առաջ էր: Այսինքն` մինչեւ Թուրքիա հասնելը: Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել արգելել Թուրքիայից ցանկացած տեսակի սննդամթերքի ներմուծումը …

կարդալ ավելին

Հայերի երջանկության մեխանիկան

22.01.2006

Յուրաքանչյուր մարդ` անկախ իր ազգությունից, հավատից եւ սեռից, ուզում է երջանիկ լինել: Բնականաբար, նույնն ուզում են հայերը: Եվ ինչպես մնացած ամեն ինչ, այս հարցում եւս հայերը «բոլ-բոլի» կողմնակից են: Այսինքն մենք` հայերս երջանկությունն ուզում ենք միանգամից եւ շատ: Իսկ ի՞նչ է երջանկությունը հայերի համար: Այս հարցին մենք փորձել ենք պատասխանել, օրինակ, «Երջանկության մեխանիկան» ֆիլմով կամ …

կարդալ ավելին

Տնօրենը գումար է յուրացրել

21.01.2006

Հունվարի 17-ին Ոստիկանության Տավուշի բաժին Տավուշի մարզային դատախազությունից նյութեր են ուղարկվել այն մասին, որ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Գավրուշի Հարությունյանը (ծնվ. 1959թ.), չարաշահելով իր պաշտոնական դիրքը, նույն դպրոցում աշխատանքի է ընդունել Անժելա Հակոբյանին` որպես լաբորանտ, Ռոզա Մանուկյանին` որպես այգեպան, Առաքել Մովսիսյանին` որպես գիշերային պահակ։ Սակայն նրանք ոչ մի օր աշխատանքի չեն …

կարդալ ավելին

Մահացել է բժշկի մեղքով

21.01.2006

Հունվարի 14-ին Տավուշի մարզային դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել Տավուշի մարզի Բերդի հիվանդանոց պետական ՓԲԸ-ի գինեկոլոգ Յուրի Արամայիսի Նասիբյանի եւ նույն հիվանդանոցի անեստեզիոլոգ Գագիկ Լեւոնի Մելիքյանի նկատմամբ։ Պարզվել է, որ վերջիններս նույն հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքի հիվանդ, Բերդի պոլիկլինիկայի գլխավոր հաշվապահ Կարինե Ռուդիկի Աթոյանի նկատմամբ դրսեւորել են մասնագիտական անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով Կ. …

կարդալ ավելին

Թռչնագրիպի ուրվականը

21.01.2006

Թռչնագրիպի ուրվականը մտելէ շատերիս տները: Տարեսկզբից Հայաստանի գրեթե ողջ բնակչությունն իր սննդակարգից հանել է թռչնամթերքը, թեեւ մեր պաշտոնյաներն ամեն օր հայտարարում են, որ մեր երկրում դեռ թռչնագրիպ չկա: Լրատվամիջոցներն էլ այդ լավ լուրը փորձում են հասցնել ժողովրդին: Ժողովուրդը, սակայն, միջազգային լուրերով լսում եւ տեսնում է, թե հարեւան Թուրքիայում ինչպես են հավերին ոչնչացնում եւ թաղում: Ներկայացվում …

կարդալ ավելին

Զգույշ եղեք առեւանգված մեքենաներից

21.01.2006

Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գործունեության ոլորտը պայքարն է ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի, զենք-զինամթերքի, մարդկանց, տրանսպորտային միջոցների, մշակութային արժեքների ապօրինի շրջանառության եւ այլ հանցագործությունների դեմ։ Նշված հանցագործությունների մեջ առեւանգված ավտոմեքենաների վաճառքը եւ ստացված եկամուտը, ըստ Ինտերպոլի, իր ծավալով աշխարհում 3-րդն է` թմրանյութերի եւ զենք-զինամթերքի վաճառքից հետո։ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության տվյալների բազայում ներկայումս 61 երկրներում …

կարդալ ավելին

«Ձմեռ Պապը հարուստների տուն ա գալիս»

21.01.2006

Սակայն մի տեսակ կոտրված է, ասում է, որ այլեւս չի հավատում Նրա գոյությանը: Մասիսը կարծում է, որ եթե նույնիսկ Ձմեռ պապ կա, ապա իրենց տուն չի գնա, որովհետեւ նա գնում է միայն հարուստ երեխաների տուն: Մասիսը երբեւէ նվեր չի ստացել, սակայն ասում է, որ իր համար ոչ թե կարեւոր է Ձմեռ պապիկի բերած նվերը, այլ …

կարդալ ավելին

Ինքնաբուժման հետեւանքները

21.01.2006

Մարդկանց մեջ որոշակի խուճապ կա, եւ սովորական փռշտոցի դեպքում անգամ արդեն վազում են դեղատուն եւ գնում առաջին իսկ պատահած հակագրիպային դեղամիջոցը: Թեեւ փռշտոցը կարող է ամենեւին էլ գրիպի հետեւանք չլինել, սակայն դա չի խանգարում, որպեսզի դեղատները ստեղծված իրավիճակից օգտվելով վաճառեն ձեռքի տակ եղած դեղորայքը: Դեղատներում պնդում են, որ արտասովոր ոչինչ չկա եւ հակագրիպային դեղերի ակտիվ …

կարդալ ավելին

Ինչպիսի սննդամթերք ենք գնում

21.01.2006

Գաղտնիք չէ, որ հայաստանյան շուկան ողողված է հակահիգիենիկ եւ պիտանելիության առումով ժամկետանց սննդամթերքով: Այս ոլորտը կարգավորվում է Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքով, որի կիրառմամբ սպառողներն իրավունք ունեն գնել որակյալ ապրանք, ավելին՝ առեւտրի օբյեկտները պարտավոր են գնորդին սպասարկել պատշաճ որակի սննդամթերք, հակառակ դեպքում նախատեսվում են պատժամիջոցներ: Այն, որ առեւտրի կետերի աշխատակիցներն անբարեխիղճ կերպով գնորդին իրացնում են …

կարդալ ավելին

Հայտնաբերվել է 461 հանցագործություն

21.01.2006

Թմրամոլությունը չարիք է, որը կարող է լուրջ վտանգների առաջ կանգնեցնել հասարակությանը, եւ դրա դեմ պետք է պայքարել ազգովի, նրա արատավոր ու վտանգներով հղի հետեւանքների մասին պետք է տարվի համակողմանի եւ արդյունավետ աշխատանք, որը պետք է սկսել դպրոցից: ՀՀ Ոստիկանության օպերատիվ ամփոփագրերը պարբերաբար ներկայացնում են «Կանեփ-կակաչ» գործողության ընթացքը, աշխարհագրությունը, արդյունքները: Ոստիկանության ստորաբաժանումները հայտնաբերում ու ոչնչացնում են …

կարդալ ավելին