հասարակություն

Մենք մեր հոգեւոր ժառանգությունն ենք պահպանում

31.12.2005

Օրերս անդրադարձել էինք Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի՝ ավելի քան 600 եկեղեցիների եւ կրոնական շինությունների պատկանելության հետ կապված պահանջին, հայկական եւ վրացական մշակութային եւ հոգեւոր հուշարձանների պատկանելության վեճերին, ինչը հայ-վրացական քաղաքական լարված հարաբերությունների ֆոնի վրա էլ ավելի է սրում ստեղծված իրավիճակը: Այս իրավիճակի վերաբերյալ «168 Ժամ»-ի հարցերին պատասխանում է Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռի տեղեկատվական …

կարդալ ավելին

«Զոնը շատ լավ զոն ա» – ասում է հինգամյա Սուսանիկը

31.12.2005

Կալանավայրում Ամանորը մշտապես նշվում է կարոտի ու տխրության զգացումներով: Ազատազրկման դատապարտված մարդիկ բոլորն էլ հույս ունեն, որ սա գորշ պատերի ետեւում դիմավորելիք վերջին Ամանորն է: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոստոմ Մարտիրոսյանի հավաստմամբ՝ ներկայումս հիմնարկում ազատազրկման դատապարտված 125 անչափահասներ եւ կանայք կրում են իրենց պատիժը: Պետի տեղակալը վստահեցնում է, որ անչափահաս դատապարտյալների մոտ …

կարդալ ավելին

«Ես էլ չեմ լավանա՞»

31.12.2005

Ահարոնը 10 տարեկան է: Սիրում է կարդալ, եւ ուսումնական բոլոր առարկաներն իր համար հետաքրքիր ու սիրելի են: Ահարոնը շտապում է, ցանկանում է միանգամից ամեն ինչ տեսնել ու սովորել: Ապրում է Կամոյի Հացառատ գյուղում, հիմա Երեւանում տատիկի հետ հարազատներից մեկի տանը ժամանակավոր հանգրվանել է, որպեսզի բժիշկներն իրեն օգնեն: Ահարոնի տատիկն ասում է, որ մի քանի օր …

կարդալ ավելին

Շիրակի մարզի Ոստիկանապետի արկածները-2

31.12.2005

Շիրակի մարզի Ոստիկանության պետ Խաչիկ Ասատրյանի ծառայողական արկածները միայն մեր նախորդ հոդվածի (69 համար, «Շիրակի մարզի ոստիկանապետի արկածները») դեպքերով չեն սահմանափակվում: Մեր աղբյուրները պարոն Ասատրյանի մասին բազմաթիվ նմանատիպ դեպքեր են հիշում, որոնցից մի քանիսն էլ այս անգամ կներկայացնենք մեր ընթերցողի ուշադրությանը: Մինչ այդ ավելացնենք, որ Խ. Ասատրյանը, ասում են, այնքան էր ազդվել այդ հրապարակումներից, որ …

կարդալ ավելին

Թռչնագրիպը մեզ չի սպառնում

31.12.2005

Ողջ աշխարհում գրիպից մահացությունը կազմում է 2-3%։ Հայաստանում, մասնավորապես Երեւանում, գրիպի համաճարակ արձանագրված չէ, սակայն Երեւանի Հակահամաճարակային տեսչության գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների մոնիտորինգի համաձայն, հիվանդության նախորդ շաբաթվա ցուցանիշներն` անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, աճի միտում ունեն։ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով, հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վիրուսային հիվանդությունների (ՍՇՎՀ) թիվը հասնում է մոտ 6000-ի։ Տարածաշրջանում այսօր …

կարդալ ավելին

Ով՝ ում է դատի տալիս

31.12.2005

Մեր թերթի նոյեմբերի 27-ի համարում տպագրել էինք Նոյեմբերյան քաղաքի բնակիչների բաց նամակն ուղղված ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին եւ ՀՀ նախագահի հակակոռուպցիոն հարցերով խորհրդական Բագրատ Եսայանին, որում նոյեմբերյանցիները բառացիորեն գրում են. «Հարգելի «168 Ժամ», ցանկանում ենք Ձեր միջոցով բարձրաձայնել մի շատ կարեւոր հիմնահարցի մասին: Նոյեմբերյանի քաղաքապետի թեկնածու Սերյոժա Ամիրաղյանի նախընտրական ծրագրում ներառված էր Նոյեմբերյանի նախկին բաղնիքի …

կարդալ ավելին

Դատվում են թիկունք չունեցողները

26.12.2005

Օրերս այցելել էինք ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ իրենց պատիժն են կրում անչափահասներն ու կանայք: Մեկուսարանում գտնվող 15-ամյա Արմեն Սարգսյանին պատժել են այն բանի համար, որ տղան փորձել է ծնողներին եւ փոքր եղբայրներին սովից փրկել: Արմենը մարդ չի ծեծել, մեքենա չի գողացել, ոչ էլ ինչ-որ մեկին սպանել է: Ալյումին է գողացել… Տղան թշվառ …

կարդալ ավելին

Քրեական գործ կհարուցվի՞

26.12.2005

Դեկտեմբերի 22-ին Ռազմիկ Սարգսյանի փաստաբաններ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Ոսկանյանը «Հանցագործության մասին հաղորդագրություն» վերնագրով բաց նամակ են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակում մասնավորապես նշվում է, որ գրեթե 4 ամիս հացադուլի մեջ գտնվող Ռ. Սարգսյանի առողջական վիճակը սուր անբավարար է: Դեկտեմբերի 19-ին Ռ. Սարգսյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ Առողջապահության նախարարության Քրեակատարողական վարչության պետ …

կարդալ ավելին

Նախատոնական Բուզանդ

26.12.2005

Տեղամասային բժիշկը հրաժարվել է հացադուլավոր Գոհար Մխիթարյանին որեւէ փաստաթուղթ տալ` առ այն, որ նա հացադուլի մեջ է գտնվում՝ պատճառաբանելով, որ դա իր իրավասությունների շրջանակներում չէ: Խորհուրդ է տվել դիմել Կարմիր խաչ, որտեղից եւս նույն պատասխանն է ստացվել: «Փաստորեն ես ոչ մի կերպ չեմ կարող ապացուցել, որ ես հացադուլի մեջ եմ»,- շվարել է Գ. Մխիթարյանը: ԴԱՀԿ …

կարդալ ավելին

Հրդեհ արտադրամասում

26.12.2005

Դեկտեմբերի 22-ին, ժամը 13.40-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Փարաքար գյուղի ՊԱՏ անշարժ պարեկակետի հետնամասում գտնվող «Արման Սարգսյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի շշերի լցման արտադրամասում հրդեհ է բռնկվել: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհն առաջացել է գազի բալոնի պայթյունի հետեւանքով, ինչի արդյունքում տարբեր աստիճանի այրվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն …

կարդալ ավելին

Հափշտակություն

26.12.2005

Դեկտեմբերի 23-ին Արմավիրի Մարզային դատախազությունից Ոստիկանության Բաղրամյանի բաժին ստացվել են նյութեր այն մասին, որ իրենց է դիմել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակչուհի Ժենյա Ստեփանի Հակոբյանը եւ հայտնել, որ նույն գյուղի նախկին գյուղապետ Հարություն Սերյոժայի Հեքիմյանը վստահությունը չարաշահելու միջոցով խաբեությամբ իրենից հափշտակել է 7000 ԱՄՆ դոլար: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քննչական բաժանմունքում կատարվում է քննություն:

կարդալ ավելին

«Մեզ հաց պարգեւի…». մայր ու որդի աղոթում են, որ կյանքը Գյումրիում լավանա

26.12.2005

Կիսաքանդ հանրակացարանի սենյակը, որտեղ ժամանակավոր ապաստան է գտել 16-ամյա Վաղոն, հոսանքազրկված է: Պատուհանն ապակի չունի, փոխարենը Վաղոն քրջեր է խցկել: Սենյակում անտանելի ցուրտ է, սակայն Վաղոն, ում հագին բարակ մարզահագուստ է եւ պատռված կոշիկներ, ասում է, որ չի մրսում: Այսպես եւ այստեղ է անցկացնելու ձմեռը: «Ես ցրտին սովոր եմ: Փոքրուց հագս կոշիկ չի եղել: Ձմեռը …

կարդալ ավելին

Ուտելուց առաջ նայեք պիտակին

26.12.2005

Հանրապետության տարբեր մարզերում ամեն օր շարունակում են ոտնահարվել սպառողների շահերը: Մասնավորապես, Գյումրիի շատ խանութներ չարաշահում են թաղերում իրենց մոնոպոլիստական դիրքերը եւ պարբերաբար իրացնում ժամկետանց, փչացած եւ ապրանքի վերաբերյալ բավարար տեղեկություններ չպարունակող պիտակներով սննդամթերք: Հիմնախնդիրն ավելի է սրվում նախատոնական առեւտրի եռուզեռի օրերին: Սակայն, ամբողջ «ցավն» այն է, որ հայ սպառողին այս ամենն այնքան էլ չի հուզում: …

կարդալ ավելին

Մեկ օրում` երկու դիակ

23.12.2005

Դեկտեմբերի 21-ին Վաղարշապատի Կամոյի փողոցի թիվ 6 կիսակառույց շենքի հետնամասում տղամարդու դիակ կար։ Ժամը 18.00-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ Հերացու 1-ում գտնվող տնակում տղամարդու դիակ կա։ Քննչական խումբը պարզել է, որ դա «Տարոն» կոմբինատի պահակ Իսքանդար Ս. Ավոյանի (ծնվ. 24.04.1948թ.) դիակն է։ Երկու դեպքերով Արմավիրի մարզային դատախազությունում հարուցվել է …

կարդալ ավելին

Մոմենտ եւ զանգված

23.12.2005

Երեք Արամ, մեկ Վազգեն. մեկ Արշակ ու մեկ Արտաշ, երկու Ստեփան, մի Վիկտոր դարձան ազգի դիրեկտոր։ Ոչ տնօրեն, ոչ էլ պետ, այլ ուղիներ ցուցանող. դարձան այսպես դիրեկտոր կես Շավարշ ու կես Ալբերտ։ Մեկը մեկին տվեց ուս, ազգն էր, սակայն, շատ անուս, չուներ թասիբ ու նամուս, բայց պահում էր իրեն կույս։ Դուրս չէր գալիս, չէր ցցվում …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը դիմավորում Նոր տարին

23.12.2005

Ամանորն այն սակավաթիվ տոներից է, որ հայ ժողովուրդը շարունակում է տոնել ոչ թե «տելեվիզորով» ցույց տալու համար, այլ իրականում: Սակայն, ինչպես եւ ամեն ինչ, Նոր տարվա տոնակատարության մենթալիտետը եւս շատ հայկական է: Որովհետեւ, ի տարբերություն այն եվրոպացիների, որոնց հետ մեր որոշ քաղաքական գործիչներ այդքան շատ ուզում են ինտեգրվել, մենք Նոր տարին դիմավորում ենք այնպես, որ …

կարդալ ավելին

Հայտարարողը տգե՞տ է

23.12.2005

Շաբաթ օրը հրապարակել էինք «Ռեգնում» գործակալության տարածած տեղեկատվությունն այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանից օդ բարձրացած «Սեսսնա-525» օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում: Օդանավը պատկանում էր գերմանական «Silver Birde» մասնավոր ավիաընկերությանը: «ԱԶԱԼ» պետական կոնցեռնի փոխնախագահ Արիֆ Մամեդովը հայտարարել էր, որ Ֆրանկֆուրտ-Ստամբուլ-Երեւան-Աշգաբադ-Քաբուլ չվերթով թռչող ինքնաթիռը Երեւանում լիցքավորվել է, սակայն լիցքավորման նորմերը չեն պահպանվել։ Միջադեպի հետ կապված …

կարդալ ավելին

Շիրակի մարզի ոստիկանապետի արկածները

23.12.2005

Շիրակի մարզի ոստիկանության պետերի գլխին սեւ ամպ է կախվել դեռ աշնանից: Հիշեցնենք, որ հոկտեմբերին զբաղեցրած պաշտոնից ազատվեց Ոստիկանության Գյումրիի քաղաքային բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը: Այժմ նա Գյումրիի պատգամավոր Մարտին Սուքիասյանի ալրաղացում ջրաղացպան է աշխատում: Մեր ունեցած տեղեկություններով` հիշյալ սեւ ամպն իր գործն անելով՝ այժմ տեղափոխվել է Ոստիկանության Շիրակի Մարզային վարչության պետ Խաչիկ Ասատրյանի գլխավերեւը: Գնդապետ …

կարդալ ավելին

Գյուղատնտեսական տարին ամփոփվեց

23.12.2005

«2005թ. գյուղատնտեսության համար վատ տարի էր»,- երեկ հայտարարեց «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը: «2005թ. գյուղատնտեսության համար բարենպաստ տարի էր»,- հակադարձեց համապատասխան նախարարության Գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: Իսկ մենք հուսով էինք, թե այս տարի Հայաստանում գոնե բերքատվությունն էր լավ եղել, մանավանդ, որ այս տարի ծիրանն ու դեղձը շատ էին: Բայց պարզվում է` գյուղատնտեսական …

կարդալ ավելին

Նպաստները կավելանան

23.12.2005

2006 թ. հունվարից աղքատության բազային նպաստների չափը կավելանա մինչեւ 7000 դրամ: Այդ մասին հաղորդել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, երկրի սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջաններում բնակվող ընտանիքներին տրվող հատկացումները կավելանան միջինը 1000 դրամով: Հաջորդ տարվանից ընտանիքում 3-ից ավելի երեխայի առկայության դեպքում յուրաքանչյուրին կտրամադրվի լրացուցիչ 500-ական դրամ: Փոխնախարարը նշեց, որ հաջորդ տարվանից …

կարդալ ավելին