հասարակություն

Ինչպես են հայերը «ձեւեր թափում»

18.12.2005

Դեռ Քրիստոսի ծննդից շատ առաջ հայերը թատրոն են ունեցել: Սակայն այդ ժամանակ ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ 21-րդ դարի սկզբին «դերասանություն» է անելու ողջ ազգը: Ես ամենեւին էլ չեմ ուզում վիրավորած լինել մեր մեծ դերասաններին` Պետրոս Ադամյանից մինչեւ Սոս Սարգսյան: Այս պարագայում «դերասանություն» ասելով` ես նկատի ունեմ ոչ թե իսկական տաղանդը, այլ «ձեւեր …

կարդալ ավելին

Հիմա էլ ֆրանսիացիները «մեր ջրերն ընկան»

18.12.2005

Երեկ, դեկտեմբերի 14-ին, պաշտոնապես ազդարարվեց «Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերության նոր վարձակալի մուտքը: Դա ֆրանսիական «Ժեներալ դեզ օ» ընկերությունն է, որն առաջիկա տասը տարիներին կառավարելու է Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը: Ջրային տնտեսության պետական կոմիտեն, ֆրանսիական այդ ընկերությունը եւ Համաշխարհային բանկը (ՀԲ) երեկ կնքեցին եռակողմ պայմանագիր, ըստ որի` 2006 թվականից «Ժեներալ դեզ օ»-ն կստանձնի իր պարտականությունները: …

կարդալ ավելին

Իմ խոսքը դեռ կասեմ

18.12.2005

15 տարվա ազատազրկման դատապարտված զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի դատավարությունը գնալով հասարակական մեծ հնչեղություն է ստանում: Վերաքննիչ դատարանի դիմաց հավաքված ուսանող երիտասարդներն ու հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն արդար դատավարություն են պահանջում՝ թափահարելով «Մենք չենք ուզում լինել հաջորդը», «Մենք գիտենք, թե ովքեր են իրական հանցագործներն ու նրանց հովանավորները» տեքստերով պաստառները: Վախը չափած ա Դատապաշտպանները …

կարդալ ավելին

Միկրոկլիզմաների միջոցով կկերակրենք

18.12.2005

Բժշկական համալսարանի ընդհանուր թերապիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդուարդ Եղիշեի Նազարեթյանը դեկտեմբերի 2-ին այցելեց Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկ՝ 2005թ. օգոստոսի 12-ից հացադուլի մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանին: Ստորեւ ներկայացնում ենք Նազարեթյանի հետ հարցազրույցը հիվանդին կատարած ակնթարթային զննումից հետո: Մինչ պրոֆեսորի զննումը Ռազմիկը շուրջ 5 օր էլ հրաժարվել էր գլյուկոզա ընդունելուց: 140/ 90 եւ ավելի ճնշումը համարվում է հիպերտոնիա: …

կարդալ ավելին

Դիահերձումը՝ բիզնե՞ս

18.12.2005

Պաթանատոմիա ասելով՝ հիմնականում հասկանում ենք դիահերձում: Մինչդեռ այն բժշկության շատ կարեւոր ճյուղերից է, եւ դրա կիրառումը նեղացել եւ հավասարվել է դիահերձմանը, որովհետեւ շատ նեղ է եղել պետության ուշադրությունը բժշկության այդ ճյուղի նկատմամբ: Այլեւս պետական մենաշնորհ չլինելու հանգամանքը նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո ամեն մի հիվանդանոց իրավունք կունենա ստեղծել իրեն ծառայող պաթանատոմիական բաժանմունք կամ լաբորատորիա: …

կարդալ ավելին

Գրանցվել է 6724 հանցագործության դեպք

18.12.2005

2005թ. ինը ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 6724 հանցագործության դեպք: Մարդու դեմ ուղղված հանցագործություններ. սպանության եւ սպանության փորձ՝ 52 դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 555 դեպք, այդ թվում՝ ծանր` 148 դեպք: Արձանագրվել է գողության 2155, բնակարանային՝ 432, ավազակության՝ 75, տրանսպորտային միջոց փախցնելու՝ 65, խարդախության՝ 344, կողոպուտի՝ 108, յուրացման՝ 97 դեպք: 2005 թ. ինն ամիսների …

կարդալ ավելին

Դիաբետ Շիրակում

18.12.2005

Հաշվի առնելով վերջին շրջանում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թվի աճը՝ արդեն երկրորդ ամիսն է, ինչ Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոցում գործում է շաքարային դիաբետի ամբուլատոր կաբինետը: Այնտեղ հիվանդ երեխաների նկատմամբ սահմանելով հսկողություն՝ պարբերաբար կատարվում են ամբուլատոր հետազոտություններ՝ գլյուկոմետր կոչվող բուժսարքավորմամբ: Կաբինետի բացմանը, ինչպեսեւ` բուժսարքավորման տրամադրմանը ֆինանսապես աջակցել է Ավստրիայի կառավարությունը: Շիրակի մարզպետարանի Առողջապահության վարչությունն Ավստրիական հիվանդանոցին …

կարդալ ավելին

Պետպատվերով բուժման «ազգային դիմագծերը»

18.12.2005

Մեզանում լայն տարածում ունեցող բացասական երեւույթներից է բուժհաստատություններում գումարներ պահանջելու տարածված երեւույթը: Հակակոռուպցիոն պայքարում միջազգային փոձագետները քաղաքական կամքից եւ ճիշտ պետական ռազմավարությունից առավել կարեւորում են հանրային գիտակցության բարձրացումը: Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքերով, ցանկացած հիվանդ, որին ասում են՝ վճարիր, պետք է իրազեկ լինի իր իրավունքների մասին եւ պահանջելով հսկիչ կտրոն՝ …

կարդալ ավելին

Մառախուղի փորձությանը դիմացանք

18.12.2005

Երեւանի «Արմենիա» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում մոտ 2 շաբաթ տիրող եռուզեռը կարծես թե մոտեցավ իր ավարտին: Հիշեցնենք, որ մառախուղի պատճառով «Արմենիան» ըստ էության չէր գործում` ի տարբերություն «Շիրակի», որտեղ վայրէջք էին կատարում ինքնաթիռները: Ինչեւէ, եղանակն այժմ բարելավվել է, իսկ այդ օրերի հետեւանքը եղավ որոշ ավիաընկերությունների յուրօրինակ գովազդը: Արդեն շահարկվում է այն տեսակետը, որ «Արմավիա» ընկերությունը, …

կարդալ ավելին

Օգնիր եւ օգնություն կգտնես

18.12.2005

Երկու տարի առաջ «ԱրմենիաՆաու» էլեկտրոնային շաբաթաթերթը նախաձեռնեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական ակցիան՝ նպատակ ունենալով սոցիալական աջակցություն ցուցաբերել առավել կարիքավոր ընտանիքներին: «Հայ Ձմեռ պապը» երկու տարում հայտնաբերել եւ օգնել է ղարաբաղցի եւ հայաստանցի ավելի քան 20 ընտանիքների: Դրանք եղել են կենսական առաջին անհրաժեշտության օգնություններ՝ կրթավճար, համակարգիչներ, կովեր, ոչխարներ, հավեր, անգամ՝ լուսամուտի ապակիներ: «Մենք չենք կարող փոխել …

կարդալ ավելին

Սահադաշտից դեպի մեծ սպորտ

18.12.2005

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կտրեց նաեւ սահադաշտի վերակառուցված՝ Կարապի լճի կարմիր ժապավենը: Այս անգամ նա, սակայն, շեղվեց իր սովորույթից եւ սահադաշտը չփորձարկեց: Նախագահին չգայթակղեցին նաեւ Հոկեյի ֆեդերացիայի նվերները՝ հոկեյիստի համազգեստը, մականն ու տափօղակը: Դաշտում առաջինը սահեցին Շենգավիթի գեղասահքի դպրոցի սաները: Քաղաքապետարանի աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին նախագահին եւ սահադաշտի բացման արարողության մասնակից ժողովրդին այն տեսակետը հայտնեցին, թե …

կարդալ ավելին

Ստրկական պայմաններ «Հայֆիլմում»

14.12.2005

Երբեմնի «Հայֆիլմ» կինոստուդիան իր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրեր է կնքել: Ըստ սեփականաշնորհման պայմանագրի պահանջի, նոր սեփականատերը պահպանել է նրանց աշխատատեղերն ու պարտավորվել է յուրաքանչյուրին ամսական նվազագույնը 50 հազար դրամ աշխատավարձ վճարել: Աշխատակիցները ստորագրել են միատեսակ՝ հայերեն ու անգլերեն գրված տասը էջանոց պայմանագրեր: Շատերի հավաստմամբ՝ նույնիսկ չեն էլ կարդացել դրանք, մտածելով՝ կարդանք, թե չկարդանք, միեւնույն է, …

կարդալ ավելին

Ամանորյա «սյուրպրիզներ»

14.12.2005

Երեկ փոխքաղաքապետ Արման Սահակյանը հայտարարեց, որ 2006թ. հունվարի 1-ից Երեւանում արգելվում է շրջիկ կամ շարժական առեւտրի միջոցներով հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի մանրածախ առեւտուրը: Այդ մասին զգուշացվել են բոլոր տնտեսվարող սուբյեկտները: Բացի այդ, հունվարի 1-ից պարբերաբար խստագույն ուսումնասիրություններ եւ ստուգայցեր են կազմակերպվելու առեւտրի սպասարկման եւ ծառայությունների ոլորտում համապատասխան օրենքի պահանջները կատարելու …

կարդալ ավելին

Մրցանակ «ՀԺ»-ին

14.12.2005

«Տրանսպարանսի Ինտերնեշնլ» միջազգային կազմակերպության կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը մրցանակի է արժանացել կոռուպցիայի դեմ պայքարի գործին աջակցելու համար: Մրցանակն ամենամյա է: 2003թ. մրցանակակիր է դարձել ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի այն ժամանակվա ղեկավար Ռոյ Ռիվը, իսկ 2004թ.՝ Հետաքննող լրագրողների ընկերակցությունը:

կարդալ ավելին

Անկախ կապ

14.12.2005

Դեկտեմբերի 1-ից «ՎԵԲ» ընկերությունը ստեղծել է անկախ ինտերնետային ուղիղ կապ Հայաստանի (Երեւան) եւ Եվրոպայի (Ստոկհոլմ) միջեւ` օգտագործելով վարձակալված օպտիկամանրաթելային E1 թվային կապուղին՝ 2 մբիթ/վ թողունակությամբ։ Տվյալ կապուղու գործարկումը նշանակում է «ԱրմենՏել» ընկերության կողմից միջազգային ինտերնետ հասանելիության բնագավառում մենաշնորհի վերացում։ Օգտագործվել են «ԱրմենՏելի» նոր լիցենզիայի դրույթները, որի համաձայն` ընկերությունը պարտավոր է տրամադրել միջազգային մասնավոր կապուղիների վարձակալում …

կարդալ ավելին

Ճեմարանի սանը՝ կրիմինալի զոհ

14.12.2005

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը (դատավոր Էդ. Ավետիսյան)՝ վկայակոչելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի 1-ին եւ 6-րդ կետերը եւ 235 հոդվածի առաջին մասի հատկանիշները,15 տարվա ազատազրկման դատապարտեց Վրաստանի Ախալցխա քաղաքի բնակիչ Ստեֆան Սուկասյանին՝ 2004 թվականի հոկտեմբերի 29-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց հրազենային կրակոցով Ախալցխայի բնակիչ Գրիգոր …

կարդալ ավելին

Այրվել է վագոն-տնակը

14.12.2005

Դեկտեմբերի 11-ին, ժամը 0.30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Օրջոնիկիձե փողոցի 65 շենքի մոտ այրվում է Մարգո Ներսեսի Չիրկինյանի վագոն-տնակը։ Չիրկինյանը կույր է, թոշակառու (ծնված 01.01.1919թ.)։ Իրավապահները կասկածներ ունեն, որ Չիրկինյանը գտնվել է վագոն-տնակում։

կարդալ ավելին

Հանցագործին վնասազերծել են

14.12.2005

Դեկտեմբերի 10-ին, ժամը 23.50-ի սահմաններում Ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Դավիթաշեն 10 փողոցի 14 տանն ավազակային հարձակում է կատարվում: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները: Դեպքի վայրում պարզվել է, որ զինված հանցագործը հանդիսանում է 2003թ. նոյեմբերի 8-ից ավազակային հարձակում կատարելու համար Ոստիկանության …

կարդալ ավելին

Ակտիվ օդանավակայան

12.12.2005

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով, դեկտեմբերի 3-9-ը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում իրականացվել է 71 թռիչք եւ նույնքան վայրէջք, սպասարկվել են 6000 ժամանող եւ 5000 մեկնող ուղեւորներ: Օդանավակայանի թռիչքուղու ծառայություններից օգտվել են մոտ 15 ավիաընկերություններ: Երեկ «Շիրակից» իրականացվել է 8 թռիչք:

կարդալ ավելին

Մառախուղը մաքսավորներին հարստացրեր

12.12.2005

Ինքնաթիռով Հայաստան ժամանող ուղեւորների խնդիրները` կապված մառախլապատ եղանակի եւ Երեւանի օդանավակայանում վայրէջքի անհնարինության հետ, շատ են ու բազմաբնույթ: Խոսքը ոչ միայն ժամանակի կորստի մասին է, այլեւ` նյարդերի քայքայման: Այլ քաղաքներում ու պետություններում գործի բերումով հայտնված մարդիկ մի քանի ժամ եւ նույնիսկ օրեր են կորցնում Երեւան հասնելու համար: Նման արտառոց իրավիճակները ցույց են տալիս տեղական սպասարկման …

կարդալ ավելին