2005թ. ինը ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 6724 հանցագործության դեպք: Մարդու դեմ ուղղված հանցագործություններ. սպանության եւ սպանության փորձ՝ 52 դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 555 դեպք, այդ թվում՝ ծանր` 148 դեպք: Արձանագրվել է գողության 2155, բնակարանային՝ 432, ավազակության՝ 75, տրանսպորտային միջոց փախցնելու՝ 65, խարդախության՝ 344, կողոպուտի՝ 108, յուրացման՝ 97 դեպք: 2005 թ. ինն ամիսների ընթացքում սպանություններից եւ սպանության փորձերից 12-ը կատարվել են հրազենի գործադրմամբ: Հրազենի գործադրմամբ կատարվել է 59 հանցագործություն: Հանցագործություն կատարած անձանցից 72-ը եղել են օտարերկրյա քաղաքացիներ, որոնցից 43-ը` ԱՊՀ երկրների քաղաքացիներ, իսկ 3-ը քաղաքացիություն չունեցող անձինք են: Քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակում որոշակիորեն աճել է կանանց մասնաբաժինը: Հանցագործություն կատարած կանանց թիվը կազմել է 362: Նույն ժամանակահատվածում քրեական պատասխանատվության են ենթարկվել 371 անչափահաս հանցագործներ: 2005թ. ինը ամիսների ընթացքում հանրապետության տարածքում հաշվառման է վերցվել 904 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 197 եւ մարմնական վնասվածք է ստացել 1887 մարդ: Նույն ժամանակահատվածում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններից հայտնաբերվել է կաշառակերության 9 դեպք: ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են հետախուզվող 176 հանցագործներ: Հայտնաբերված հանցագործներից 25-ը հետախուզվել են սպանության, 8-ը՝ բռնաբարության, 23-ը՝ ավազակության, 12-ը՝ կողոպուտի, 97-ը՝ գողության, 58-ը՝ խարդախության, 52-ը՝ խուլիգանության, 31-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու համար: Նույն ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող 45 հանցագործներ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված 461 հանցագործության դեպք: Նախորդ տարվա 339 դեպքի համեմատ այս տարի գրանցվել է 36% աճ: Հանցագործության դեպքերից 275-ը կազմել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը: Տնտեսական բնույթի հանցագործությունների թիվը 213 է: