հասարակություն

Ինչպես փրկվել բետոնից

23.12.2005

Դեկտեմբերի 15-ին Երեւանի փողոցներով շրջում էր բեռնատար մի մեքենա, որի թափքին հավաքված շուրջ մեկ տասնյակ 17-20 տարեկան երիտասարդները ռոք երաժշտության հնչյունների ներքո բողոքում էին մայրաքաղաքի կանաչ տարածքների ոչնչացման եւ քաղաքում սնկի նման բազմացող բետոնե շինությունների դեմ: Մեքենան մի քանի ժամ շրջեց փողոցներում, իր վրա հրավիրեց անցորդների ուշադրությունը, անցավ-գնաց եւ մոռացվեց: Երեւանի փողոցներում շինարարությունն այդ ընթացքում, …

կարդալ ավելին

Տուն՝ մայրիկի համար

23.12.2005

Դեկտեմբերի 20-ին «Տաշիր» առեւտրի կենտրոնի սրահում տեղադրվել է տոնածառ՝ զարդարված Գյումրիի «Հույս» մանկատան սաների՝ Ձմեռ պապին ուղղված նամակներով: Ակցիան, որ կազմակերպել են Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը (American Councils) ու FLEX ծրագրի շրջանավարտները, նպատակ ունի իրականություն դարձնել յուրաքանչյուր երեխայի ցանկությունը, իսկ մեզ հնարավորություն է տալիս մի քանի րոպեով Ձմեռ պապ զգալ մեզ. մինչեւ դեկտեմբերի 27-ը …

կարդալ ավելին

Ազատամարտիկի զինապահեստից տուժածները

23.12.2005

Զինամթերքի հյուրասիրություն Էջմիածին քաղաքի բնակիչ 23-ամյա Արմեն Պուլուզյանը մայիս ամսին կալանավորվել է, սակայն թե՛ Էջմիածնի ոստիկանությունում եւ թե՛ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում ոչ մի կերպ չի կարողանում ապացուցել իր անմեղությունը: Ամեն ինչ սկսվել է այսպես. Էջմիածնի Զվարթնոց թաղամասի բնակիչ Մայիս Ավետիսյանն, ունենալով սեփականաշնորհած հողամաս, այն ծառայեցնում է իր անասնապահական տնտեսությանը: Մայիսն Արցախյան պատերազմի ազատամարտիկ …

կարդալ ավելին

Ռազմիկի առողջությունը շարունակում է վտանգված մնալ

23.12.2005

Կարեն Հակոբյանը («Հույս» հասարակական կազմակերպություն), Գոհար Արմենակյանը («Զինվորի պաշտպանության կոմիտե» մայրերի նախաձեռնող խումբ), Սեդա Մելիքյանը («Հոգեւոր Հայաստան» ՀԿ), արվեստագետ Հարություն Սիմոնյանը եւ Լալա Ասլիկյանը երեկ հաղորդագրությամբ ներկայացրել էին Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկում գտնվող Ռազմիկ Սարգսյանի առողջական վիճակը: Իսկ իրավիճակը հետեւյալն է՝ «Չնայած Ռազմիկ Սարգսյանի առողջական ծանր վիճակին՝ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ դատարանը Մ. Արղամանյանի նախագահությամբ նիստ էր …

կարդալ ավելին

Հնդիկները չեն հրաժարվում թունավորելու մտքից

22.12.2005

Դեկտեմբերի 2-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված քննարկմանն «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ն Սեւանա լճից 20 կմ հեռու գտնվող Սոթքի հանքավայրի մոտ ոսկու կորզման ֆաբրիկա կառուցելու նախագիծը նորից դրեց քննարկման: Այս անգամ ձեռնարկության ղեկավարությունը քննարկմանը բերել էր Գեղարքունիքի մարզպետին եւ հանքավայրի մերձակա գյուղերի տասնյակ գյուղապետերի: Մինչեւ քննարկումը ձեռնարկության նախագահ Սանջեյ Դալմիայի թիկնապահները «Հայաստանի կանաչների միության» նախագահ …

կարդալ ավելին

Մանկատան երեխաների թիվը կպակասի՞

22.12.2005

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների փորձնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, Երեւանի Աջափնյակ համայնքում եւ Գյումրիում բացել է առավել ռիսկային խմբի երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ: Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Աջափնյակի կենտրոնն արդեն գործում է, Գյումրիի կենտրոնը կգործարկվի մի քանի ամսից: Ինչպես նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերով փոխնախարար …

կարդալ ավելին

Եվրոպական «գրին քարտ»-եր

22.12.2005

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ աշխատուժի ներգրավման նպատակով Եվրահանձնաժողովը մշակել է նոր ռազմավարություն եւ կանոններ: Եվրամիության իրավաբանական հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել է, որ Եվրամիությունում ներդրվելու է ամերիկյան «գրին քարտեր»-ի նման համակարգ, որը թույլ կտա արտասահմանցի մասնագետներին տրամադրել աշխատանքի իրավունքով վիզա եւ բնակության իրավունք: Գործակալության լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ համապատասխան նախագիծը Եվրամիության անդամ պետությունների ներկայացուցիչներին է ներկայացվելու …

կարդալ ավելին

Սեւ Նոր տարի

22.12.2005

Պետության կարիքների համար Բուզանդի փողոցից վտարված 4 ընտանիքները չգիտեն՝ որտեղ են դիմավորելու գալիք Նոր տարին: Վտարումից հետո նրանք շարունակում են ապրել կիսավեր տներում: Այս ընտանիքների մայրերը դեկտեմբերի 15-ին հացադուլ են հայտարարել: 56-ամյա Գոհար Մխիթարյանի, 51-ամյա Սուսաննա Պողոսյանի, 33-ամյա Նունե Վարդունու եւ 52-ամյա Անահիտ Մելքոնյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է: Հացադուլավորները նամակներ են հղել Երեւանի …

կարդալ ավելին

«ԱրմենՏելը»` Գյումրիի մանկատներում

22.12.2005

«ԱրմենՏել» ընկերությունն` ընտրելով սոցիալական ամենախոցելի խմբին՝ մանկատան երեխաներին, ամենամյա բարեգործական ակցիան շարունակեց Գյումրիում: Ընկերության ներկայացուցիչներն «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսի ուղեկցությամբ օրերս այցելեցին Գյումրիի երկու մանկատներ: Վ. Ֆետսիսն իր բարեգործական առաքելությունը տեսնում է մասնավորապես մանկատներում: Նրա նախաձեռնությամբ Երեւանից Գյումրիի մանկատներ տեղափոխվեցին հեռուստացույցներ, համակարգիչներ, «DVD karaoke», տեսախցիկներ, սառնարաններ, խաղալիքներ եւ տոնական տորթեր: Մանկատան սաների համար …

կարդալ ավելին

ՀՀ-ն ամենաքիչ կոռումպացված երկիրն է

22.12.2005

«Transparency International» կազմակերպության հրապարակած 2005թ. տվյալներով՝ ՀՀ-ն կոռումպացված երկրների ցուցակում գրավում է 88-րդ տեղը, Վրաստանը՝ 130-րդը, իսկ Ադրբեջանը՝ 137-րդ: Նախկին խորհրդային երկրներից լավագույն արդյունքի են հասել Էստոնիան (27-րդ տեղ), Լիտվան (44) եւ Լատվիան (51): ՌԴ-ն այս ցուցակում 126-րդն է: Ամենաքիչ կոռումպացված երկրների առաջին տասնյակում են Իսլանդիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Սինգապուրը, Շվեդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ավստրալիան, …

կարդալ ավելին

«Հմանչում եմ». երկու սենյակ, ինը հոգանոց ըմտանիք, ամիսը 34.000 դրամ …

22.12.2005

Այնտեղ, երեք կատուների ու Չալո շան ընկերակցությամբ, երկու սենյականոց փայտե փտած «դոմիկում» գոյատեւում է Կիրակոսյանների բազմանդամ ընտանիքը: Միջին տարիքի տղամարդը փորձում է ձեռքը վերցնել փայտը: Շարժումները դանդաղ են, մատները մի կերպ են շարժվում, ոտքերը` չնայած ցուրտ եղանակին, բոկոտն են: Փորձում է թաքցնել ոտքերը, բայց չգիտի` որտեղ: 46-ամյա Արամայիսն է` 9 անդամից բաղկացած ընտանիքի հայրը, որի …

կարդալ ավելին

400 հիվանդի համար` 300 դոնոր

22.12.2005

Իտալացի մի աղջիկ, որի կյանքը փրկել էր ոսկրածուծի դոնոր Վահե Վարդանյանը, վերջինիս ուղարկել էր մի հուշամեդալ, իր նկարած նկարները եւ մի նամակ, որում գրված էր. «Սիրելի՛ անծանոթ տղա, սկզբում դու միայն հույս էիր, այժմ` հրաշալի իրականություն: Մենք երբեք չենք մոռանա այն, ինչ դու արեցիր մեզ համար: Շնորհակալություն: Դու հավերժ կմնաս մեր սրտերում: Մենք մտովի գրկում …

կարդալ ավելին

Չվերթ՝ Երեւան-Բաքու

19.12.2005

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանից օդ բարձրացած «Սեսսնա-525» օդանավը, որը պատկանում է գերմանական «Silver Birde» մասնավոր ավիաընկերությանը, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում։ Ըստ «ԱԶԱԼ» պետական կոնցեռնի փոխնախագահ Արիֆ Մամեդովի`Ֆրանկֆուրտ-Ստամբուլ-Երեւան-Աշգաբադ-Քաբուլ չվերթով թռչող ինքնաթիռը Երեւանում լիցքավորվել է, սակայն լիցքավորման նորմերը չեն պահպանվել, բաքերը միատեսակ ծավալով չեն լիցքավորվել։ Օդաչուները փորձել են իրավիճակը շտկել օդում, սակայն դա ավելի է բարդացրել վիճակը. …

կարդալ ավելին

Միջեկեղեցական բախումներ

19.12.2005

Նոյեմբերի 24-26-ը Թբիլիսիում տեղի էր ունեցել «Քրիստոնեությունը մեր կյանքում. երեկ, այսօր, վաղը» թեմայով համաժողով, որին մասնակցում էին կրոնական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Վրաստանից եւ արտերկրից: Համաժողովին մասնակցելու համար կազմակերպիչները խնդրել էին Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Հայոց թեմին՝ զեկույց ներկայացնել «Քրիստոնեությունը եւ պետությունը» թեմայով: Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի հանձնարարությամբ իրավական հարցերով նրա խորհրդական Լեւոն …

կարդալ ավելին

Հասանելի օրենսդրություն

19.12.2005

Հայաստանում անվճար իրավական տեղեկատվական համակարգն արդեն իրողություն է: Որպեսզի մեր ողջ օրենսդրական դաշտը հասանելի լինի հասարակության լայն շերտերին, Դատական բարեփոխումների ծրագրի շրջանակներում պատրաստվել է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ: Երեկ տեղի ունեցավ այս համակարգի շնորհանդեսը: Այցելելով www.arlis.am եւ www.laws.am հասցեներ` ցանկացած ոք կարող է անվճար ծանոթանալ, ձեռք բերել, տպել Հայաստանի ամենատարբեր օրենքները, իրավական ակտերը: Իսկ ինտերնետի …

կարդալ ավելին

Լրագրողին չի կարելի մատով անգամ կպնել

19.12.2005

Վերջին տարիներին լրագրողների դեմ բռնությունները Հայաստանում սովորական են դարձել: Եվ թերեւս դա է պատճառը, որ արդեն քանի տարի է, միջազգային կազմակերպությունների հրապարակած զեկույցներում Հայաստանը «մասամբ ազատ» զանգվածային լրատվության միջոցներ (ԶԼՄ) ունեցող երկրների ցանկից նահանջել է «ոչ ազատ» ԶԼՄ ունեցող երկրների շարքը: Բոլորովին վերջերս էլ, «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, ԶԼՄ-ների ազատության հարցում …

կարդալ ավելին

Ի՞նչ են պարտակում դատական մարմինները

19.12.2005

2004թ. հոկտեմբերի 29-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց սպանված Վրաստանի Ախալցխա քաղաքի բնակիչ Գրիգոր Պոդոսյանի եւ երեւանաբնակ Ստեփան Ալիխանյանի գործով քրգործը, կարելի է ասել, բարեհաջող պարտակվեց: Երկու հոգու սպանության մեջ մեղադրվող Ստեֆան Ալիխանյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, իսկ նրա հանցակիցը պարզապես անմեղ ճանաչվեց եւ ազատ արձակվեց: Տուժողների իրավահաջորդների բողոքներն առայժմ …

կարդալ ավելին

Մատուցողի աշխատանքը գայթակղիչ է

19.12.2005

Արդեն պարզ է դառնում, թե մեր հասարակությունում ինչպիսի դեր ունեն յուրօրինակ ծառայություն մատուցող այս անձինք, որոնցից եւ ոչ մեկը պարզ պատճառով համապատասխան մասնագիտություն չունի. մատուցողը մեզանում մասնագիտություն չէ, եւ մատուցողների ուսուցման կենտրոններ չկան: Ովքե՞ր են Հայաստանում մատուցող աշխատում, ի՞նչ սկզբունքներով են վարձատրվում, ի՞նչ դեր ունեն ազգային եկամուտների ստեղծման գործում: Հասարակությունը չի ընդունում Պետք է ցավով …

կարդալ ավելին

Տեղափոխվեց Գյումրի

18.12.2005

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20:00-ից ոչ թռիչքային եղանակը տեղափոխվել է Գյումրի, սակայն, ի տարբերություն «Զվարթնոցի», «Շիրակում» այդ օրվա համար նախատեսված որեւէ թռիչք չի եղել, միակ թռիչքը Վորոնեժ-Գյումրին էր, որը երեկ կեսօրին էր վայրէջք կատարելու: Այդ միակ չվերթը հետաձգվել է, քանի որ տեսանելիությունն այդ ժամանակ 400 մետր է եղել, իսկ այդ պայմաններում հնարավոր չէ սպասարկել որեւէ ինքնաթիռի:

կարդալ ավելին

Լուսահոգի հայ հասարակությունը

18.12.2005

Օջախի վրա մեծ կաթսայի մեջ քլթքլթում էր խաշլաման։ Տան շեմին մի խումբ տղամարդիկ հերթով լվացվում էին ու մի կողմ քաշվելով` մի-մի հատ ծխում։ Տան ներսում կանանց անկանոն շարժում էր՝ սեղանն էին բարձում տարատեսակ խորտիկներով եւ ուտեստներով։ Մի տղամարդ դուրս եկավ, ասաց՝ դե եկեք, եկեք։ Տղամարդիկ շարքով նստեցին սեղանի երկու կողմը դրված իշոտնուկներին։ Հոգեհացը սկսվեց։ Սեղանի …

կարդալ ավելին