Տեղափոխվեց Գյումրի

18/12/2005

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20:00-ից ոչ թռիչքային եղանակը տեղափոխվել է Գյումրի, սակայն, ի տարբերություն «Զվարթնոցի», «Շիրակում» այդ օրվա համար նախատեսված որեւէ թռիչք չի եղել, միակ թռիչքը Վորոնեժ-Գյումրին էր, որը երեկ կեսօրին էր վայրէջք կատարելու: Այդ միակ չվերթը հետաձգվել է, քանի որ տեսանելիությունն այդ ժամանակ 400 մետր է եղել, իսկ այդ պայմաններում հնարավոր չէ սպասարկել որեւէ ինքնաթիռի: