հասարակություն

Կաշառք՝ օրինական ճանապարհով

12.12.2005

2006 թվականից սկսվելու է ինքնակամ կամ ապօրինի շինությունների դեմ պայքարի մի նոր փուլ: Դրա համար այս տարվա վերջին գործադիր եւ օրենսդիր իշխանությունները լավ նախապատրաստվեցին՝ քաղաքաշինության, քաղաքացիական, վարչական, քրեական եւ հողային օրենքներում կատարեցին հետաքրքիր փոփոխություններ եւ ստեղծեցին այսպես կոչված՝ հատուկ փաթեթ: Նախ, անօրինական շինությունների համար վարչական օրենսգրքով նախատեսված 70 հազար դրամ տույժ ու տուգանքը բարձրացրին մինչեւ …

կարդալ ավելին

Արտաքսում՝ հանուն ԲԱՄՕ-ի

12.12.2005

Տաղավարները 1999-2001թթ. ժամանակահատվածում անհատ ձեռներեցների կողմից կառուցվել են ծաղկի բիզնես իրականացնելու նպատակով: Տաղավարների տերերը դեռ տարիներ առաջ օրինական կարգով թույլտվություն են ստացել տաղավարների կառուցման համար, ունեն նաեւ քաղաքաշինական բոլոր նորմերը հաստատող համապատասխան փաստաթղթեր: Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետերի որոշումներով ճանաչվել է տաղավարների սեփականատերերի սեփականության իրավունքը, սպասարկման համար անհրաժեշտ հողը վարձակալության հիմունքներով 5-15 տարի ժամկետով հատկացվել …

կարդալ ավելին

Գրախոսություն Իտալիայում

12.12.2005

Իտալիայում լրագրողները համազգային գործադուլ են հայտարարել: Դեկտեմբերի 8-ին հրաժարվել են աշխատել թերթերի ու լրատվական գործակալությունների աշխատակիցները, իսկ մեկ օր անց նրանց են միացել նաեւ Ազգային եւ մասնավոր հեռուստաընկերությունների աշխատակիցները: Նրանք անկախություն են պահանջում: «Այս դեպքում գործադուլի պատճառը տնտեսական չէ: Մենք պահանջում ենք, որ ԶԼՄ-ների ղեկավարները մեր պայմանագրերի մեջ կետ մտցնեն, որով նյութերն ընտրելիս եւ լուսաբանելիս …

կարդալ ավելին

Պոռնոգրաֆիան կհարկվի

12.12.2005

Իտալական խորհրդարանի պրոֆիլային կոմիտեն հաստատել է պոռնոգրաֆիկ արտադրանքի վրա 20% հարկ դնելու մասին օրինագիծը: Նոր հարկի շնորհիվ պետական գանձարանը կհարստանա մոտ 220 մլն եվրոյով: Դա հնարավորություն կտա կառավարությանը կրճատելու դեֆիցիտը եւ կփոխհատուցի բնակչության որոշակի խավերին տրամադրվող արտոնությունների վրա ծախսերը: Ինչպես նշել է պատգամավորներից մեկը, պոռնոգրաֆիայի վրա հարկ է դրվելու ոչ թե բարոյական, այլ ֆինանսական պատճառներից …

կարդալ ավելին

Կացինը կոթից խելոք է

10.12.2005

110 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող, 15 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Սարգսյանը Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկի, դատավորների եւ բժիշկների համար փորձարարական տիկնիկ է դարձել: Երեկ Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկում ականատես եղանք, թե ինչպես էին բժիշկները Ռազմիկին հետազոտում: Ներկա էին Քրեակատարողական հիմնարկի բժիշկները եւ անկախ բժիշկները: Քրեակատարողական հիմնարկի պետի ընտրությամբ բժիշկների այցին միացել էր նաեւ Բժշկական համալսարանի ամբիոնի …

կարդալ ավելին

Բարձիկները բացվել են

10.12.2005

Արտակարգ պատահար է գրանցվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում։ Երբ Մոսկվա-Գյումրի 509 չվերթի՝ «Արմավիա» ընկերությանը պատկանող Ա-320 ինքնաթիռը վայրէջք է կատարել, ուղեւորներից մեկն անզգուշությամբ գործարկել է վթարային ելքի շարժասանդուղքը։ Մեր տեղեկություններով` դեպքի հետեւանքով թափվել են անվտանգության միանգամյա օգտագործման բարձիկները։ Բացի այն, որ ուղեւորները այդ անզգույշ քայլից խուճապի մեջ են հայտնվել, քաղաքացու անզգուշության պատճառով «Արմավիա» ընկերությանը պատճառվել է …

կարդալ ավելին

Կաշառակերը

10.12.2005

Սյունիքի Մարզային դատախազությունից դեկտեմբերի 6-ին Ոստիկանության Մեղրիի բաժին հաղորդագրություն է ուղարկվել այն մասին, որ Մեղրիի կենտրոնական հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ 1958թ. ծնված Սարգիս Բենիկի Պողոսյանը չարաշահելով պաշտոնական դիրքը՝ յուրացրել է 2 մլն 920 հազար 400 դրամ: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

կարդալ ավելին

Անտառահատը

10.12.2005

Ոստիկանության Կապանի բաժին դեկտեմբերի 6-ին բերման է ենթարկվել Կապանի «Անտառատնտեսության» անտառապահ 1980թ. ծնված Մհեր Անդրեասյանը: Վերջինս Գորիսի «Անտառապետության» 6-րդ պահաբաժնից ապօրինի ծառահատել է 17 բոխի, 9 թխկի, 4 պնդուկի հաստաբուն ծառեր՝ պետությանը պատճառելով 981 հազար 790 դրամի նյութական վնաս: Ոստիկանությունում կատարվում է հետաքննություն:

կարդալ ավելին

Աղետի գոտին՝ թվերով

10.12.2005

«Ընդհանրապես, եթե մեկը մի բան է պարտավորվում, բայց հետո չի կատարում, մեր ժողովուրդն ինչպե՞ս է որակում նման մարդկանց… ժողովրդական լավ բառ կա, սակայն չեմ ուզում այն կիրառել….»,- ԵՊՀ ուսանողության հետ հանդիպման ժամանակ ընդդիմության որոշ ներկայացուցիչների մասին այսպես արտահայտվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երեկ լրացավ 1988-ի աղետալի երկրաշարժի 17-րդ տարելիցը: Ռոբերտ Քոչարյանը խոստացավ սկզբում` մինչեւ 2001, …

կարդալ ավելին

Հեղափոխության ուրվականը

10.12.2005

Թող չորս գնդապետ տանեն Համլետին, որպես զինվորի, եւ ցույցի դնեն մի բեմի վրա. Եթե նա ապրեր, եւ փորձի դրվեր, Հավանական է, որ մեծ թագավոր կհանդիսանար։ Շեքսպիր, «Համլետ» «Մեր աշխարհում այդժամ բազում արտասովոր բաներ եղան, բայց քչերն էին դառնում Աստծուն ու ապաշխարում»։ Միջնադարի մեր պատմիչներից որեւէ մեկի մոտ նման տողեր կարդալիս դժվար թե պատկերացնենք, թե արտասովոր …

կարդալ ավելին

Ինչու են հայերը «թթված»

10.12.2005

Երբ հիշում եմ, թե ինչպիսին էին հայերը մի քսան տարի առաջ եւ ինչպիսին են այսօր, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն ժամանակ ինչ-որ մեկը հայերին «զակատ» է արել, որից հետո մենք ազգովի «թթվել» ենք: Ես ամենեւին էլ սնահավատ չեմ: Սակայն տեսնելով վերջին օրերի մառախուղը` հասկանում եմ, որ Հայաստանում անգամ բնությունն է «թթվել»: Իսկ ամենավատն այն …

կարդալ ավելին

Օրինականացվել է 18.731 ավտոտնակ

10.12.2005

Մայրաքաղաքում քաղաքացիներն ավտոտնակներ կառուցում են ուր ասես, անգամ բակային այնպիսի անհարմար տարածքներում, որտեղ ավտոտնակի պատճառով խափանվում է երթեւեկությունն ու երեխաների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանին խնդրեցինք որոշ տեղեկություններ տրամադրել, թե մասնավորապես քաղաքացուն ավտոտնակ կառուցելու համար ո՞ր դեպքերում է թույլտվություն տրվում կամ ո՞ր դեպքերում՝ մերժվում, թվով քանի՞ ինքնակամ կառուցվող ավտոտնակ է օրինականացվել: …

կարդալ ավելին

Համալիրը` 2006-ի գարնանը

10.12.2005

Ռուսաստանյան ԲԱՄՕ շինարարական հոլդինգը մտադիր է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնի շինարարական-վերականգնման հիմնական աշխատանքները սկսել 2006-ի գարնանը: Այս մասին «Regnum»-ին հայտնել է հոլդինգի ներկայացուցիչ Մասիս Խաչատրյանը: Վերջինս նաեւ նշել է, թե ընկերությունն արդեն պատվիրել է համալիրի վերակառուցման մի քանի նախագծեր, եւ ընտրված նախագծից են կախված լինելու ներդրումների ծավալները: Նախնական հաշվարկներով, համալիրի վերականգնման ծրագրին նախատեսվում …

կարդալ ավելին

«Ես իմ իրավունքն եմ ուզում»

10.12.2005

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում կայացած նիստի ժամանակ գիտակցությունը կորցրած ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանին կրկին տեղափոխեցին Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ շտապօգնության բժիշկ Լաուրա Խշտոյանը դատարանում հայտարարեց, որ Ռազմիկն ի վիճակի չէ մասնակցել դատավարությանը, եւ անհրաժեշտ է նրան հիվանդանոց տեղափոխել: Այդուհանդերձ, Ռազմիկին տեղափոխեցին մեկուսարան: Մեր խնդրանքը` դատապաշտպանների հետ այցելել Ռազմիկ Սարգսյանին տեսակցելու` …

կարդալ ավելին

Օրենք՝ հեռահար նպատակներով

10.12.2005

Հետաքրքիր է՝ ՀՀ Ազգային ժողովը որեւէ օրենք ընդունելուց առաջ ստուգո՞ւմ է օրենքի բոլոր կետերի համապատասխանությունը Սահմանադրությանը: Դեռեւս գործող Գլխավոր օրենքի 24-րդ հոդվածում նշվում է. «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»: Իսկ նոր Սահմանադրության 27-րդ հոդվածում վերոնշյալին ավելացված է. «Լրատվամիջոցների եւ տեղեկատվական …

կարդալ ավելին

Միշտ չէ, որ ԴԱՀԿ-ն վճռական է

10.12.2005

Երեւանի քաղաքային իշխանությունները եւ բնակիչները կարծես թե իրար հետ անվերջանալի հակամարտությունների մեջ են: «Կռիվները» հիմնականում ավարտվում են բնակիչների պարտությամբ: Այս հարաբերություններին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, թե քաղաքային իշխանությունները համագործակցելով դատական իշխանությունների հետ, բնակիչներից խլում են նրանց տունը, հողը, ծայրահեղ դեպքում` հաշտության եզրեր են գտնում՝ շորթելով մեծ չափի կաշառքներ: Եվ Երեւանի բնակիչը փորձում է թաքնվել, պաշտպանվել, …

կարդալ ավելին

Սպորտով զբաղվեք, որ հղիանաք

10.12.2005

Կինն առողջ է, եթե կարող է ծննդաբերել առողջ երեխա: Համենայն դեպս, ժամանակին այսպես է մտածել հայտնի փիլիսոփաներից մեկը: Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ծնելիության ցածր ցուցանիշ, ու սրա պատճառը ոչ միայն սոցիալական վատ պայմաններն են, այլեւ երիտասարդների առողջական ոչ այնքան լավ վիճակը: Չբերությունը, կամ, եթե ավելի կիրթ, ամլությունը, նաեւ առաջին հղիության ընդհատումը, այսինքն՝ վիժումը, բավական …

կարդալ ավելին

ՀՀ Կառավարության որոշումը … չի կատարվում

10.12.2005

Միանշանակորեն կարելի է փաստել, որ որպես սկզբունք ՀՀ կառավարությունը քննարկում է այն հարցերը, որոնք կարեւորագույն նշանակություն ունեն երկրի բնականոն զարգացման համար: Քննարկումների արդյունքում ընդունվում են որոշումներ, որոնք կոչված են նպաստել մեր այսօրվա ու ապագայի հարցերի լուծմանը, բարելավելու առանձին ոլորտներում գործերի ընթացքը: Սա` տեսականորեն: Իսկ իրողությունն այն է, որ մեր մարդիկ իրենց առօրյայում ցանկալի փոփոխություններ չնկատելով, …

կարդալ ավելին

Ինքնասպանություն համալսարանում

07.12.2005

Դեկտեմբերի 5-ին ժամը 8.00-8.30-ի սահմաններում Երեւանի Հրաչյա Աճառյան համալսարանի վարչական շենքի 7-րդ հարկի միջանցքի պատուհանից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպանություն է գործել ռոմանոգերմանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, 1985թ. ծնված Ռուզաննա Խ.-ն: Գրպանում հայտնաբերված երկտողում ուսանողուհին իր քայլը պատճառաբանել է, որ ինքն ու ծնողներն ի վիճակի չեն ուսման վարձը մուծել, ինչի համար էլ ինքնասպանություն է գործում: …

կարդալ ավելին

Հայտնաբերվել է հետախուզվող 48 մեքենա

07.12.2005

2005թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է ավտոմեքենաներ առեւանգելու 65 դեպք: Նշված ժամանակաընթացքում ՀՀ Ոստիկանության աշխատակիցների օպերատիվ որոնողական եւ փնտրողական աշխատանքների արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է «Ինտերպոլի» եվրոպական անդամ երկրներում հափշտակված 34 ավտոմեքենա: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ Ոստիկանության համապատասխան ծառայությունների կողմից ստուգման է ենթարկվել Հայաստան ներկրված 9715 ավտոմեքենա, ինչի արդյունքում հայտնաբերվել է միջազգային հետախուզման …

կարդալ ավելին