Սյունիքի Մարզային դատախազությունից դեկտեմբերի 6-ին Ոստիկանության Մեղրիի բաժին հաղորդագրություն է ուղարկվել այն մասին, որ Մեղրիի կենտրոնական հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ 1958թ. ծնված Սարգիս Բենիկի Պողոսյանը չարաշահելով պաշտոնական դիրքը՝ յուրացրել է 2 մլն 920 հազար 400 դրամ: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: