Իտալական խորհրդարանի պրոֆիլային կոմիտեն հաստատել է պոռնոգրաֆիկ արտադրանքի վրա 20% հարկ դնելու մասին օրինագիծը: Նոր հարկի շնորհիվ պետական գանձարանը կհարստանա մոտ 220 մլն եվրոյով: Դա հնարավորություն կտա կառավարությանը կրճատելու դեֆիցիտը եւ կփոխհատուցի բնակչության որոշակի խավերին տրամադրվող արտոնությունների վրա ծախսերը: Ինչպես նշել է պատգամավորներից մեկը, պոռնոգրաֆիայի վրա հարկ է դրվելու ոչ թե բարոյական, այլ ֆինանսական պատճառներից ելնելով: