Համալիրը` 2006-ի գարնանը

10/12/2005

Ռուսաստանյան ԲԱՄՕ շինարարական հոլդինգը մտադիր է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնի շինարարական-վերականգնման հիմնական աշխատանքները սկսել 2006-ի գարնանը: Այս մասին «Regnum»-ին հայտնել է հոլդինգի ներկայացուցիչ Մասիս Խաչատրյանը: Վերջինս նաեւ նշել է, թե ընկերությունն արդեն պատվիրել է համալիրի վերակառուցման մի քանի նախագծեր, եւ ընտրված նախագծից են կախված լինելու ներդրումների ծավալները: Նախնական հաշվարկներով, համալիրի վերականգնման ծրագրին նախատեսվում է հատկացնել 10-25 միլիոն դոլար: Խաչատրյանի խոսքերով` համալիրի գազիֆիկացման եւ ջեռուցման համակարգի վերականգնման նպատակով արդեն ծախսվել է շուրջ 400 հազար դոլար, իսկ մերձակա տարածքի բարեկարգման համար՝ շուրջ 300 հազար դոլար: