Անտառահատը

10/12/2005

Ոստիկանության Կապանի բաժին դեկտեմբերի 6-ին բերման է ենթարկվել Կապանի «Անտառատնտեսության» անտառապահ 1980թ. ծնված Մհեր Անդրեասյանը: Վերջինս Գորիսի «Անտառապետության» 6-րդ պահաբաժնից ապօրինի ծառահատել է 17 բոխի, 9 թխկի, 4 պնդուկի հաստաբուն ծառեր՝ պետությանը պատճառելով 981 հազար 790 դրամի նյութական վնաս: Ոստիկանությունում կատարվում է հետաքննություն: