Նոյեմբերի 27-ի հանրաքվեին մնացել է երեք օր։ Երեք օր հետո կավարտվի ամիսներ տեւած այն աղմուկը, որ կոչվում է սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագծի հանրաքվեի նախապատրաստություն։ Երեք օր անց մենք անշուշտ կունենանք ոչ թե փոփոխված, այլ նոր սահմանադրություն։ Ազգային ժողովը պետական տոների մասին օրենքում փոփոխություններ կատարելով՝ Հուլիսի 5-ը կդարձնի Նոյեմբերի 27։ Ամառային արձակուրդի շրջանից մի տոն աշնանային …
կարդալ ավելինԻնչ խոսք` ընդհանուր առմամբ մենք հպարտ ազգ ենք: Բայց առանձին-առանձին մենք շատ ենք սիրում նվնվալ: Ընդհանրապես նվնվոցը հատուկ է երեխաներին: Երբ չի կատարվում երեխայի ինչ-որ քմահաճույք, սկսվում է հայտնի նվնվոցը, որը կտրվում է միայն այն պահին, երբ ծնողը կատարում է երեխայի ուզածը: Հենց այս դիտարկումից ելնելով, կարելի ենթադրել, որ նվնվոցը հայերի «մանկական հիվանդությունն» է, որն …
կարդալ ավելինREGNUM գործակալության հաղորդմամբ՝ Կոմիում «Վիմ-Բիլ-Դան» ընկերության արտադրանք հանդիսացող «Լյուբիմի սադ» բնական հյութերում հայտնաբերվել է սնդիկի պարունակություն: Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային ծառայության տարածքային ստորաբաժանումը մտադիր են խոշոր ձեռնարկություններում եւ մանրածախ առեւտրի կետերում ստուգումներ անցկացնել: Հիշեցնենք, որ Հայաստանի շուկայում եւս շրջանառվում են վերոնշյալ ընկերության արտադրատեսակները, մասնավորապես՝ «Լյուբիմի սադ» հյութը:
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում «Քոչարյանը հեծանիվ չի տա, իսկ Պուտինը կտա» վերնագիրը կրող հրապարակումից հետո Չարբախում, յոթ երեխաներից բաղկացած թշվառության մեջ ապրող ընտանիքն աննախադեպ ուշադրության է արժանացել։ Փոքրիկ Վաչեին ուղղված մեր հարցին` թե «Մեծանաս ի՞նչ ես անելու», տղան պատասխանել էր՝ «Ռոբերտ Քոչարյանին սպանելու եմ»: Ինչո՞ւ: «Որ իրա փոխարեն ես նստեմ նախագահ ու սաղին օգնեմ,- …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանը իշխանություններին կոչ է արել ֆինանսավորել այլալեզու թերթերը: Նա «Կավկազպրեսին» ասել է, որ Վրաստանում ընդամենը մի քանի ռուսերեն, հայերեն եւ ադրբեջաներեն թերթեր են լույս տեսնում, եւ պետությունը պետք է հոգածություն ցուցաբերի դրանց նկատմամբ: Վան Բայբուրդյանը, որը Թբիլիսիում լույս տեսնող «Վրաստան» հայալեզու թերթի գլխավոր խմբագիրն է, ասել է նաեւ, որ անբավարար …
կարդալ ավելինԵրեկ «Երեւանի մամուլի ակումբի» փորձագետները ներկայացրին «ԶԼՄ-ով Սահմանադրական բարեփոխումների լուսաբանման» երկրորդ փուլի արդյունքները: Մոնիտորինգի էին ենթարկվել չորս հեռուստաալիք եւ յոթ թերթ: Ինչպես առաջին փուլում (նոյեմբերի 5-12), այդպես էլ երկրորդ փուլում (նոյեմբերի 13-19), ոչ մի լրատվամիջոց սահմանադրական բարեփոխումների լուսաբանման հավասարակշռությունը չի պահպանել: «Հ2» եւ «Արմենիա» հեռուստաալիքները լուսաբանումները տարել են «այո»-ի քարոզչության օգտին: Ինչպես ասում են՝ Հռոմի …
կարդալ ավելին«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ` Հայաստանն ԱՄՆ-ի իրավապահներին է փոխանցել 2000-ի սեպտեմբերին մարդասպանության մեջ կասկածվող Հակոբ Հակոբյանին: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի Լոս Անջելեսի գրասենյակի ղեկավարի օգնական Սթեֆեն Թիդվելը հայտնել է, որ 32-ամյա Հակոբյանն անցած շաբաթավերջին բերվել է Լոս Անջելես, որտեղ նրան ներկայացվելու է Գառնիկ Մադոյանին սպանելու մեղադրանք: Հակոբյանը ձերբակալվել էր անցած օգոստոսին՝ Հայաստանի իրավապահ մարմինների աջակցությամբ: …
կարդալ ավելինՆկարում պատկերված երիտասարդն Արման Քրմոյանն է։ Դեռ մի քանի ամիս առաջ նա իդեալական կին եւ ընտանիք ուներ: Տարիներ առաջ Արմանը ծանոթացել է Հ. Աճառյանի անվան համալսարանի Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն բաժնի ուսանողուհի Սյուզաննա Բադալյանի հետ: Սիրահարվել եւ կարճ ժամանակ անց ամուսնացել են, մեկնել հարսանեկան ճանապարհորդության: «Սյուզաննան աշխույժ, կենսուրախ աղջիկ էր եւ կյանքը շատ էր սիրում: …
կարդալ ավելինԻնչպես եւ խոստացել էինք, նորից անդրադառնում ենք «Եհովայի վկաների» թեմային։ Իմ ձեռքի տակ եղած լուրերի իսկությունը ուզում էի ճշտել հենց իրենցից, այդ իսկ պատճառով խմբագրություն հրավիրեցի այդ կազմակերպության քարտուղար Տիգրան Հարությունյանին եւ ներկայացուցիչ Լեւոն Մարգարյանին։ Կներկայացնեմ մեր զրույցի առավել հետաքրքիր մասերը։ Եհովայի վկաները չեն գտնում, որ հասարակությունն իրենց նկատմամբ անհանդուրժողական է: Նրանց կարծիքով` ավելի անհանդուրժողական …
կարդալ ավելինԿիպրոսում հայտնաբերվել է առաջին մարդկանց կայանատեղի, որ նախնական տվյալներով թվագրվում է մ.թ.ա. 10-րդ հազարամյակով: Հնագետները կարծում են, որ հայտնաբերված կայանատեղին ծառայել է իբրեւ ժամանակավոր կացարան ճանապարհորդների համար, որոնք մայրցամաքից գալիս էին Կիպրոս: 12 հազար տարի առաջ Կիպրոսն անմարդաբնակ էր, եւ եկվորներն այստեղ կարճ ժամանակով էին կանգ առնում: Մարդիկ Կիպրոսում մշտական բնակություն են հաստատել մոտավորապես մ.թ.ա. …
կարդալ ավելինՆոյեմբերի 18-ին անհայտ անձը Օշական գյուղի բնակիչ Արտյուշա Վերդյանի տան պատուհանից դեպի հյուրասենյակ նռնակ է նետել, որի հետեւանքով 1993թ. ծնված` Արմինե, 1994թ. ծնված` Արթուր, 1965թ. ծնված` Իրինա Վերդյանները մահացել են: 1985թ. ծնված Լյովա Թովմասյանն ու 1985թթ. ծնված Ֆրիդրիխ Վերդյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նշված գյուղի բնակիչ, 1985թ. …
կարդալ ավելինՇիրակի 45 հասցեի բնակիչները լեգենդներ են պատմում, թե Երեւան-Սեւան ուղեւորվող բեռնատար գնացքի ռելսերին կից մի ընտանիք է ապրում: Ասում են՝ նրանք անօթեւան են. նախկինում բնակվել են մի կրպակում, որտեղից կրպակատերը նրանց քշել է: Հիմա՝ գնացքի ռելսերից 4-5 մետր այն կողմ, գրեթե գծերին կպած էլեկտրական հենակետ կա՝ առանց պատուհան, առանց դուռ 4 պատ է: Ընտանիքի անդամները …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարի «Ազատամարտիկը՝ բոմժի կարգավիճակում» հրապարակմանն է արձագանքել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունը: Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանի հավաստմամբ` նախարարությունը, շուրջ երեք տարի է, զբաղվում է ազատամարտիկ Ալբերտ Ավետիսյանի եւ առողջապահական, եւ բնակտարածքի հետ կապված խնդիրներով: Մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան՝ խնդրելով ազատամարտիկին գոնե տեղավորել որեւէ …
կարդալ ավելինՆոյեմբերի 18-ին որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արա Մ.-ն։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը տանը, վիճաբանության ժամանակ, նրան խոհանոցային դանակով հարվածել եւ նշված վնասվածքը հասցրել է կինը՝ 1981թ. ծնված Լուսինե Է.-ն։ Վերջինս բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին։ Դանակն առգրավված է։ Կատարվում է նախաքննություն։
կարդալ ավելին9-ամյա Վահանն իր կատուների ու շան հետ միեւնույն տան մեջ խաղում է: Տունը Չարբախում է: Կատուն ցատկում է սեղանին: Ասում եմ` «Վահան չե՞ս վախենում, որ հանկարծ կատվի մազը կուլ կտաս ու կհիվանդանաս»: Վիրավորվում է` «Ես իրանց շատ եմ սիրում, չեմ հանի դուրս, մի օր շանս տարան Թոխմախում կորցրին, որ էլ չգա, 2 օրում հասավ Չարբախ, …
կարդալ ավելինԵրեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն առաջին ատյանի դատարանն անօրինական ճանաչեց «ԱրմենՏելի» աշխատակիցների սահմանադրական իրավունքը: Բանն այն է, որ «ԱրմենՏել» ՓԲԸ ղեկավարությունը նոյեմբերի 11-ին դիմել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարան` ընկերության «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների» տնօրինության մոտ 50 աշխատակիցների կազմակերպվելիք գործադուլն անօրինական ճանաչելու համար: Հիշեցնենք, որ այդ աշխատակիցներն ընկերության ղեկավարությանը նախազգուշացրել էին իրենց պահանջը չկատարելու դեպքում գործադուլ կազմակերպելու …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում «Ահազանգը տեղ է հասել» վերնագրով հոդվածում տեղեկացրել էինք Նուբարաշեն համայնքում երթեւեկության անբարենպաստ պայմանների մասին: Համայնքի բնակիչների մտահոգությունը վերաբերում էր մայրուղիներում ճանապարհատրանսպորտային երթեւեկության նշանների, լուսացույցների եւ գծանշումների բացակայության պատճառով հաճախակի տեղի ունեցող վթարներին: Երեկ մի խումբ նուբարաշենցիներ շնորհակալություն էին հայտնում «168 Ժամ»-ին` կարեւորագույն այս խնդրին անդրադառնալու համար, քանի որ հոդվածի լուսաբանումից …
կարդալ ավելինՆոյեմբերի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում Աշտարակի քաղաքային հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ սուր կտրող գործիքով հասցված վերքերով Արագածոտնի մարզի Օշական գյուղից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել Սամվել Ադիբեկի Ադիբեկյանին (ծնված 1945թ.), Վարդան Ադիբեկի Ադիբեկյանին (ծնված 1946թ.), Ադիբեկ Արմենի Ադիբեկյանին (ծնված 1980թ.), Նորայր Ռուբենի Ներսիսյանին (ծնված 1980թ.), իսկ …
կարդալ ավելինԱկումբի նախագահ Վիոլետա Գաբրիելյանը մեզ ներկայացրեց այն աշխարհը, որ զբաղեցնում են ընտանի կենդանիները մեր հասարակության մեջ: «Մեր դռները բաց են բոլոր կենդանիների առջեւ, բայց մեզ մոտ չեն կարող բերել, օրինակ, ձիերի: Սակայն, նման դեպքերում, մենք հեռախոսով կարող ենք խորհուրդ տալ, թե որտեղ կարող են դիմել: Հիմնական մեր հաճախորդները շներն ու կատուներն են, բայց պատահում են …
կարդալ ավելին2005թ. նոյեմբերի 17-18-ին Երեւանում կայացավ «Էկոլոգիական սննդամթերք եւ էկոլոգիական գյուղատնտեսություն Հայաստանում» միջազգային կոնֆերանսը: Մոտ ժամանակներս ՀՀ օրենսդրական դաշտը կհամալրվի եւս մեկ օրենքով՝ էկոլոգիական գյուղատնտեսության մասին: Էկոլոգիական հողագործությունը կարող է կարեւոր ուղղություն դառնալ հայաստանյան գյուղատնտեսության մեջ: Հայաստանում հողի սեփականաշնորհման արդյունքում ի հայտ է եկել 338 հազար գյուղտնտեսություն: Միջին տնտեսության հողատարածքը կազմում է 1,4 հեկտար: ՀՀ գյուղատնտեսության …
կարդալ ավելին