Ստալինյան բռնապետական այս տրամաբանությամբ են մեր իշխանությունները շարունակում լուծել իրենց կառավարած երկրի քաղաքացիների խնդիրները: Համենայնդեպս, այլ բնորոշում հնարավոր չէ գտնել, երբ օրեցօր շատանում են սոցիալական ծանր վիճակից բխող ինքնասպանությունները, երբ «պետական կարիքների» անվան տակ մարդկանց «տարականների» նման տրորում ու փողոց են շպրտում, երբ միակ այլընտրանքը մնում է մահը կամ փախուստը Հայրենիքից: Օրեցօր ավելացող նմանատիպ փաստերի …
կարդալ ավելինԹռչնի գրիպը վարակիչ հիվանդություն է: Այս գրիպի հարուցիչները վայրի եւ ջրլող թռչունները կրում են իրենց աղիներում, բայց սովորաբար իրենք չեն հիվանդանում, այլ վարակում են ընտանի թռչուններին, որոնց համար հիվանդությունը դառնում է կործանարար: Թռչնի գրիպով մարդկանց վարակման ռիսկը ցածր է, այն էլ առկա է հիմնականում նրանց շրջանում, ովքեր անմիջականորեն շփվում են վարակված թռչունների հետ: 1997թ. գրանցվել …
կարդալ ավելինԵհովայի յոթ վկաներ, որոնք հրաժարվել են շարունակել այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը, դատապարտվել են ազատազրկման՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու համար: Դատապարտվածներն այն 22 երիտասարդների թվում են, որոնք դադարեցրել են իրենց այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը` հայտարարելով, որ իրենք եղել են Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ, ինչը հակասում է իրենց կրոնական համոզմունքներին. Եհովայի վկաները դեմ են զինվորական ծառայությանը (տես՝ «168 Ժամ»-ի …
կարդալ ավելին«Ռադիոհայ» ռադիոկայանը «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի» դեմ բողոքով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն: 1998թ. ստեղծվել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» (ՀՀԿ) ՓԲԸ-ն, որին տրամադրվել են անսահմանափակ լիազորություններ հեռահաղորդակցության ոլորտի վերահսկման եւ կարգավորման ասպարեզում, սկսած հեռուստառադիոեթերների հետ կապված բոլոր վճարումների գանձումից` մինչեւ պետության անունից այդ ոլորտում աշխատող ձեռնարկությունների վերահսկողության իրականացում: Մեջբերելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, համաձայն որի` …
կարդալ ավելինԽաչատուր Աբովյանի անվան պուրակի հարեւանությամբ գտնվող այգին վերածվել է իսկական քաղաքային զուգարանի: Բանն այն է, որ պուրակի մոտ, դիսպետչերական կետում կայանում են Չարենցավան եւ Օդանավակայան տանող ավտոբուսներն ու երթուղային տաքսիները: Նախկինում այդ տարածքում քաղաքային զուգարան կար, որը հատուկ նախատեսված էր երկար ճանապարհ գնացող ուղեւորների եւ վարորդների համար: Զուգարանի տարածքը, սակայն, վաճառվել է անհայտ մի անձի, …
կարդալ ավելինԲայց ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն իր փորձից գիտի, որ եթե ասուլիսները երկար ու ձանձրալի են լինում, լրագրողները շատ շուտ հեռանում են: Դրա համար էլ այս թեման նա բերեց առաջին պլան: Եվ պատճառաբանվեց, իբր թե լրագրողներն իրենք էլ տիկին Հակոբյանից խնդրել էին, որ ռեպորտաժների համար շատ կարեւոր՝ սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարությունը շուտ անի, որ այդ մասը …
կարդալ ավելինԵրեկ Հանրապետության հրապարակում հավաքվել էին տարբեր մարզերում եւ Երեւանում ապրող քրդական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք պահանջում էին Աբդուլլահ Օջալանի ազատությունը: Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության պայքարն, ըստ էության, քրդերի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականության դեմ է: «Թուրքիան իրավունք չունի Եվրամիության անդամ դառնալ, քանի դեռ տեռորիստ երկիր է, Թուրքիայի ռազմավարությունը քուրդ ժողովրդին հալեցնելն ու բնաջնջելն է: Մեր ցույցերը կշարունակվեն …
կարդալ ավելինԵրբ մեր իշխանամետ հեռուստաընկերությունները մի հանձնարարություն են ստանում, փորձում են այնքան ջանադրաբար կատարել այն, որ ծնողներից գերազանցիկ լինելու հրահանգ ունեցող աշակերտի պես փչացնում են ամեն ինչ։ Հա, դասը գիտեն, ոչինչ բաց չեն թողնում, բայց հրահանգը կատարելու ջանադրանքն այնպես է սեպում գրիչը թղթին, որ այդ ուժգին շփումից տեղ-տեղ ծակեր են առաջանում։ Ահա այսպես էլ մեր իշխանամետ …
կարդալ ավելինԵթե ելնենք ազգային մենթալիտետից, ապա հայերը յուղն ավելի շատ օգտագործում են, քան վառում: Եվ եթե շարքային ամերիկացին կարողանա պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում, օրինակ, խաշը կամ ղավուրման, որը շարքային հայն օգտագործում է շատ հաճախ, ապա չի բացառվում, որ հայերը, որպես «խոհանոցային ահաբեկիչներ», ովքեր իրենց «ոչ ժողովրդավարական ճաշատեսակներով» սպառնում են ողջ աշխարհը «ողողել խոլեստերինով», կարող …
կարդալ ավելինՍայաթ-Նովա փողոցի վրա գտնվող երկու մասնաշենքով քառահարկ այս առանձնատունը պատկանում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին: Առանձնատան կարմիր մասնաշենքը կառուցված է, իսկ սպիտակ տան ներքին հարդարման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Հարեւաններն ասացին, որ պարոն Մանուկյանն այս տունն ուզում է ամիսը 6-7 հազար դոլարով վարձով տալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID): Մեզ հետ հեռախոսազրույցի …
կարդալ ավելինՆոյեմբերի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իր տան անասնագոմում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, թոշակառու Ե.Ա.-ն։ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։
կարդալ ավելինՆոյեմբերի 7-ի ժամը 13-ի սահմաններում սիբիրյան խոցի ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Ախուրյան գյուղի բնակիչ, 47-ամյա Լարիսա Շ.-ն, որը միսը գնել էր Ախուրյանի շուկայից: Հարց է առաջանում, ինչպե՞ս ստացվեց, որ սիբիրյան խոցով վարակված կենդանու միսը վաճառքի է հանվել շուկայում:
կարդալ ավելինՆոյեմբերի 8-ին, Ոստիկանության Արարատի բաժին Արարատի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց հիվանդանոցում Արարատի մարզի Երասխավան գյուղի բնակիչ (ծնված 1983-ին) Ալինա Ա-ն հիվանդասենյակում իր տղա երեխային՝ Արտյոմ Ռուբենի Մնացականյանին (ծնված 15.08.2005թ.), քնեցրել է իր կողքին, իսկ առավոտյան երեխան հայտնաբերվել է մահացած (մայրական անզգուշության նախնական վարկածով)։ Փաստի առթիվ Արարատի մարզի դատախազությունում սկսվել է …
կարդալ ավելինԱզգային փոքրամասնության 1000-ից ավելի ներկայացուցիչների պայքարը Թուրքիայի վարած քաղաքականության դեմ է: Բանն այն է, որ նոյեմբերի 20-ին ԵԽ ԽՎ-ն պետք է Աբդուլլահ Օջալանի գործի առնչությամբ վճիռ կայացնի: Քրդերն իրենց իրավունքների պաշտպանության հարցում փրկություն են համարում Օջալանի ազատությունը: Ըստ նրանց, այն բանից հետո, երբ Թուրքիայի զորքերը սկսեցին քրդերի նկատմամբ վրա բռնություններ կիրառել, քրդերը ոտքի կանգնեցին, մինչդեռ …
կարդալ ավելին1998 թվականին, երբ «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը մենաշնորհային իրավունքով դարձավ հունական OTE-ն, ընկերությունն ուներ մոտ 12.000 աշխատակից: Անընդհատ տեղի ունեցող կրճատումների արդյունքում ընկերությունն այսօր ունի ընդամենը 5388 աշխատող: Աշխատակիցների ասելով` այս կրճատումների մի մասն ունեցել են սուբյեկտիվ պատճառներ. երկու մասնագետներից մեկին ազատել են, իսկ մյուսին աշխատեցրել երկու հոգու փոխարեն եւ վճարել մեկ դրույքի համար: …
կարդալ ավելինԸստ Առողջապահության նախարարության մշակած պարենային զամբյուղի, մեր ստամոքսին օրական նվազագույնը պետք է 355գ հացամթերք, 100գ մսամթերք, 30գ ձուկ, 500գ կաթնամթերք, կես ձու, 250գ կարտոֆիլ, 300գ բանջարեղեն, 200գ միրգ, 50գ շաքար: Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվել է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը: 2005 թվականի երրորդ եռամսյակի միջին փաստացի գներով այն կազմել է 29405,7 դրամ: Միայն պարենային զամբյուղի …
կարդալ ավելինԴիվանագիտական ծառայությունն ի սկզբանե հիմնված է եղել «գրավոր խոսքի» վրա: Մասնագիտական գրականության մեջ եւ ուսումնական ձեռնարկներում ներկայացված են դիվանագիտական պաշտոնական գրագրության ձեւերը: Սակայն գոյություն ունի դեսպանություն-Արտգործնախարարություն հատուկ գրագրություն, որի հետ բացառապես շփվում են այդ երկու կազմակերպությունների դիվանագետները: Դեսպանությունից Արտգործնախարարություն ներկայացվող հիմնական փաստաթղթերն են. ա) «Տարեկան քաղաքական հաշվետվություն»- հակիրճ վերլուծական տեղեկատվություն տվյալ տարում դեսպանընկալ երկրի ներքին …
կարդալ ավելինՆուբարաշենում հաճախ են ավտովթարներ տեղի ունենում: Պատճառը՝ ճանապարհային երթեւեկության նշանների, լուսացույցների, գծանշումների բացակայությունն է: Բնակիչները վկայում են, որ Նուբարաշենում գտնվող ՊՆ N բանակային կորպուսի որոշ սպաներ՝ իրենց ծառայողական եւ անձնական օգտագործման ավտոմեքենաներով վայրենու պես են մեքենաները վարում՝ չենթարկվելով երթեւեկության տարրական կանոններին: Իսկ հետիոտնի համար նախատեսված մայթերը դարձրել են իրենց մեքենաների կայանատեղին: Երբ համայնքի բնակիչները նախկին …
կարդալ ավելինՀանրապետությունում լսողության խանգարում ունեցող շուրջ 4000 քաղաքացիներից ոչ մեկը լսողական ապարատի կարիք չունի՝ հավաստիացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը: Ամեն տարի պետությունը միջոցներ է հատկացնում հասարակության այս խավին անվճար լսողական ապարատներ տրամադրելու համար: «Նախկինում մենք հազարներով ապարատներ էինք գնում, ու միշտ մեզ մոտ հերթ էր, հիմա հերթեր չկան, …
կարդալ ավելինՀՀ Ոստիկանությունում վերջերս մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության Վանաձորի քաղաքային բաժանմունքի պետ, գնդապետ Ալիկ Ալեքսանյանը: Նրա փոխարեն նշանակվել է Անուբախ Համբարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Գուգարքի ոստիկանապետի պաշտոնը: Վերջինիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխգնդապետ Կառլեն Մարգարյանը: Իսկ Վանաձորի Քրեական հետախուզության բաժնի պետ …
կարդալ ավելին