Ինչպես են հայերը «յուղ վառում»

11/11/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Եթե ելնենք ազգային մենթալիտետից, ապա հայերը յուղն ավելի շատ օգտագործում են, քան վառում: Եվ եթե շարքային ամերիկացին կարողանա պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում, օրինակ, խաշը կամ ղավուրման, որը շարքային հայն օգտագործում է շատ հաճախ, ապա չի բացառվում, որ հայերը, որպես «խոհանոցային ահաբեկիչներ», ովքեր իրենց «ոչ ժողովրդավարական ճաշատեսակներով» սպառնում են ողջ աշխարհը «ողողել խոլեստերինով», կարող են մի գեղեցիկ օր հայտնվել Սպիտակ տան «սեւ ցուցակում»: Սակայն այսօր խոսելու ենք այդ նույն մենթալիտետի մեկ այլ դրսեւորման մասին: «Մեր լեզուն եւ հատկապես մեր խոսքը» վաղուց արդեն չեն տարբերվում, մեղմ ասած, ժարգոնային լեզվից եւ խոսքից: Եվ այսօր ՀՀ ողջ մամուլը (այդ թվում` նաեւ ես) քննարկում է «յուղ վառելու» թեման: Այս արտահայտությունը երեւանյան «սլենգում» հայտնվել է ոչ վաղ անցյալում եւ օգտագործվում է առավելապես «ոսկե» երիտասարդության շրջանակներում: Ի դեպ, հայ PR-շչիկներին ուզում եմ հիշեցնել, որ այդ կարգի արտահայտությունների թվին են պատկանում նաեւ «ֆազերը գցեց», «ճաքեց», «կալիկ դեմք», «դվիժենի անող» եւ այլ արտահայտություններ: Չնայած ես գտնում եմ, որ ավելի լավ կլինի, որ հասարակության հետ կապերի մասնագետները ավելի շատ անդրադառնան դասական օրինակներին, քան փողոցային: Դա պատիվ կբերի եւ իրենց, եւ, առաջին հերթին, իրենց «կլիենտներին»: Օրինակ, տվյալ պարագայում ավելի տեղին կլիներ հիշել Էդմոնդ Քեոսայանի «Ռուսական կայսրության թագը» անմահ ֆիլմից Կուդասովի բառերը. «ԽՏՐՏվց ցՍՐՈսՌ վպ Պս