Փոփոխություններ հանրաքվեից առաջ

10/11/2005

ՀՀ Ոստիկանությունում վերջերս մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության Վանաձորի քաղաքային բաժանմունքի պետ, գնդապետ Ալիկ Ալեքսանյանը: Նրա փոխարեն նշանակվել է Անուբախ Համբարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Գուգարքի ոստիկանապետի պաշտոնը: Վերջինիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխգնդապետ Կառլեն Մարգարյանը: Իսկ Վանաձորի Քրեական հետախուզության բաժնի պետ մայոր Արթուր Շահվերդյանին նշանակել են Իջեւանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես տեսուչ: Ի դեպ, աշխատանքից ազատվել է ՀՀ Ոստիկանության քարտուղարության պետ Նունե Մանուկյանը: Ըստ մեր աղբյուրների՝ Արթուր Շահվերդյանին ու Նունե Մանուկյանին աշխատանքից ազատել են ծառայական քննության արդյունքում, երբ քաղաքացիների կողմից նրանց հասցեին բազմաթիվ դիմում-բողոքներ են եղել: