Կոշիկի վերանորոգմամբ զբաղվողներից քչերն են այսօր լիովին տիրապետում այս մասնագիտության գաղտնիքներին: Եթե ժամանակին գործել են արհեստագործական դպրոցներ կամ գործարաններում հնարավոր է եղել մասնագիտանալ, այժմ արդեն կոշկակար դառնալու երազանքը մեր երկրում հնարավոր է իրականացնել միայն մասնավորի մոտ սովորելով: Եթե բախտդ բերեց` լավ կոշկակար բարեկամ կամ բարեխիղճ ուսուցիչ ունեցար, մասնագիտության գաղտնիքները կսովորես, հակառակ դեպքում՝ միշտ վտանգ կա, …
կարդալ ավելինՁերբակալված փաստաբան Վահե Գրիգորյանի փաստաբանները երկուշաբթի հրապարակեցին մի շարք փաստաթղթեր, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ նրա դեմ հարուցված գործը հորինված է։ Վահե Գրիգորյանին դատախազությունը մեղադրում է փաստաթղթեր կեղծելու եւ խոշոր չափերի դրամ շորթելու մեջ։ Իսկ փաստաբանները, մի խումբ իրավապաշտպաններ եւ նրա պաշտպանյալները վստահ են, որ նրան կալանավորել են, որպեսզի խոչընդոտեն նրա մասնագիտական գործունեությունը։ Նա …
կարդալ ավելինԹերեւս միայն թղթի վրա գոյություն ունեցող ՀԿ-ների գերակշռության ու նրանց անգործության պատճառով է, որ հասարակությունն անտարբեր է այս կառույցների նկատմամբ։ 2003թ. Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի անցկացրած համազգային հարցման արդյունքներով` չափահասների 43,3 տոկոսը չի իմացել, թե ինչ բան է հասարակական կազմակերպությունը։ Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում հասարակական կազմակերպությունները, ինչո՞վ են զբաղվում, որքանո՞վ է դրանց գործունեությունը արդյունավետ, …
կարդալ ավելինՄիջազգային իրավունքի սուբյեկտ յուրաքանչյուր անկախ պետության Արտգործնախարարության դիվանագիտական աստիճաններն (անվանվում են նաեւ կարգ, կոչում, դաս) ու պաշտոնները որոշվում եւ կարգավորվում են 1961թ. «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի միջազգային կոնվենցիայով», տվյալ երկրի օրենսդրական ակտերով, միջազգային այլ փաստաթղթերով եւ համընդհանուր ճանաչում գտած դիվանագիտական կանոններով: Ամենաբարձր աստիճան եւ պաշտոն ունեցող դիվանագետը արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Այնուհետեւ գալիս է …
կարդալ ավելին«Համեմատած եվրոպական երկրների հետ՝ Հայաստանում երեխաները մի փոքր ավելի քիչ են ծխում, բայց դա այնքան էլ հանգստացուցիչ չէ»,- ասում է Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի կոորդինատոր Ալեքսանդր Բազարչյանը: 13-15 տարեկան հայաստանցի երեխաների մոտ 5,6 %-ը ծխող են. դա կազմում է աղջիկների ավելի քան 1 %-ը եւ տղաների մոտ 11 %-ը: Ծխել սկսում են սովորաբար դեռահաս …
կարդալ ավելինՇաքարախտը 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից է։ Ողջ աշխարհում այս հիվանդությամբ մոտավորապես 250 մլն մարդ է տառապում։ Որոշ կանխատեսումների համաձայն, 2025-ին նրանց թիվը կհասնի 300 մլն-ի, որը 150%-ով գերազանցում է 1990-ի ցուցանիշը։ Այս տարվա սեպտեմբերին Աթենքում տեղի է ունեցել դիաբետի ուսումնասիրման գծով եվրոպական ասոցիացիայի հերթական՝ 41-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանից մեկնած էնդոկրինոլոգների խումբը։ …
կարդալ ավելինՎերջերս մեր հասարակությանը հետաքրքրող թեմաներից է «Հուղարկավորության կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի նախագիծը: Այս առնչությամբ հետաքրքիր է իմանալ զարգացած երկրներից մեկի՝ Ֆրանսիայի փորձի մասին: «Լe Monde»-ի հավաստմամբ՝ մինչեւ 1887թ. երկրում օրենքով արգելված է եղել դիակիզումը: Այժմ երեւույթը շարունակում է նոր թափ հավաքել, իսկ դիակիզարանների թիվը հասել է 115-ի: Ընդ որում, ֆրանսիական ազատական …
կարդալ ավելինՆախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Վաղարշապատ քաղաքում: Ոստիկանություն դիմած Նորիկ Մազախազյանը հայտնել է, որ ժամը 20.30-ի սահմաններում անհայտ հինգ անձինք, որոնցից չորսն, ի դեպ, եղել են դիմակավորված, խաբեությամբ մուտք են գործել Մաշտոցի փողոցի 79 շենքի իր բնակարան: Զենքի սպառնալիքի տակ կնոջ ու աղջկա ձեռքերն ու բերանը կապել են ու այնուհետեւ հափշտակել տանը եղած 7 …
կարդալ ավելինՕրերս Երուսաղեմի Պատրիարքության Սրբոց Հակոբյանց Ժառանգավորաց վարժարանի աշակերտները ծեծի են ենթարկել իրենց տեսուչ (տնօրեն), ծայրագույն վարդապետ Պարետ Երեցյանին եւ նրան վտարել վարժարանից: Ծեծկռտուքի արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել երկու սովորողներ, որոնց արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին այցելել Երուսաղեմի Պատրիարքության Սրբոց Հակոբյանց Ժառանգավորաց վարժարանում ուսանող ճեմարանականների ծնողները՝ տեղեկանալու օրերս …
կարդալ ավելին«Դա ակցիա է, որ մենք անում ենք նորից մեր սուրճը գովազդելու եւ մեր սպառողներին գրավելու համար,- պարզաբանեց Հայաստանում «Nescafe՛» սուրճը ներկայացնող «Նյուֆորս» ընկերության հաշվապահը: -Բաժակներն այստեղ չեն արտադրել, սուրճի հետ են մեզ ուղարկել»: «Բաժակը ոչ թե առանձին-առանձին ենք տալիս, այլ փաթեթավորված է երկու տուփ սուրճի հետ»,- պատասխանեց ընկերության առաքիչներից մեկը: «Nescafe՛»-ի սպառող, Դավիթաշեն համայնքի բնակիչ …
կարդալ ավելինԳլխավոր հատակագիծն ունի էկոլոգիական ուղղվածություն, սակայն, միեւնույն ժամանակ, չի կարելի վստահ լինել, որ 2020թ. մենք կունենանք լիովին էկոլոգիապես մաքուր քաղաք: Գ. Մուշեղյանը վստահեցրեց, որ մեծ ուշադրություն է դարձվել քաղաքի կանաչապատման խնդրին: 2005թ. ընդհանուր օգտագործման տարածքների մակերեսը կազմում է 540 հա, 1 մարդուն հասնող կանաչը՝ 4 եւ 9 քմ է: Համաձայն «Հողային օրենսգրքի»՝ նախատեսվում է 3 …
կարդալ ավելին«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց Երեւանի նոր գլխավոր հատակագիծը, որի աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 15-ին: Գ. Մուշեղյանի հավաստմամբ՝ գլխավոր հատակագիծը մշակվել է կառավարության որոշման համաձայն, այն թվով հինգերորդ գլխավոր հատակագիծն է: Նոյեմբերին այն կներկայացվի կառավարության հաստատմանը: «Կարող եմ ասել, որ այս գլխավոր հատակագիծը մշակվել է ամենակարճ ժամկետում՝ 4 տարում, նախորդը …
կարդալ ավելինԱյս տարի կավարտվի քաղաքի ոռոգման ցանցի նախագծի աշխատանքները: Բացի այդ, 2020թ. գլխավոր հատակագծով ընտրվել է լայն ճանապարհային ցանց: 2006թ. կսկսվեն շինարարական աշխատանքները: Ամենամեծ ծրագիրը համարվում է Հերացի փողոցի կապը Ազատության պողոտայի հետ եւ դրա շարունակությունը Քոչար փողոցով: Ինչպես նաեւ` Ավետիսյան փողոցով կապը՝ Բարեկամության փողոցի հետ եւ Վաղարշյան փողոցի կապը՝ Դավիթաշենի կամրջի հետ: Այս դեպքում Բաղրամյան …
կարդալ ավելինԴժվար է ցույց տալ մի այնպիսի բնագավառ, որի հետ մեր շփումն այնքան մեծ լինի, որքան ճանապարհային երթեւեկության հետ: Եթե մեզ չի հաջողվել վարորդ կամ ավտոտեսուչ լինել, ապա հաստատ հետիոտն ենք: Սա մի բնագավառ է, որի հետ մեր կապն ամեն օր է: Իսկ այս հանգամանքը ենթադրում է, որ ոլորտը համակարգող իրավական դաշտը պետք է հնարավորինս կարգավորված …
կարդալ ավելինԻնչպես հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2005թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում կատարվել է 6724 հանցագործություն, ինչը 17%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Դրանցից 3358-ը թեթեւ են, 1076-ը՝ միջին ծանրության, 2212-ը՝ ծանր, 78-ը՝ առավել ծանր: Ընդ որում, 2078-ը կապված է անձնական սեփականության յուրացման հետ: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը կազմել է 213: …
կարդալ ավելինՉորս Եհովայի վկաների` նախկին այլընտրանքային քաղաքացիական ծառայողների, կազմակերպված դասալքության մեղադրանքով դատում են Սեւանում: Նրանք հրաժարվել են շարունակել ծառայությունը` պատճառաբանելով, որ այն վերահսկում է Պաշտպանության նախարարությունը: Անցյալ տարի քաղաքացիական այլընտրանքային ծառայության անցած 24 երիտասարդներից ոչ մեկն այլեւս չի ծառայում: Նրանցից 22-ը Եհովայի վկաներ են, մեկը` մոլոկան (որոնց կրոնական համոզմունքները, Եհովայի վկաների նման, արգելում են զինվորական ծառայությունը): …
կարդալ ավելինՆախկինում տուբերկուլյոզի տարածման գոտիներ էին համարվում կալանավայրերն ու բանակը: Այսօր տուբերկուլյոզի տարածման վտանգ կա նաեւ բաց հասարակության մեջ: Ղարաբաղյան շարժման եւ երկրաշարժի ճգնաժամային տարիների ծանր հետեւանքներն ազգաբնակչության շրջանում արդեն գլուխ են բարձրացնում: 2004թ. գրանցվել է տուբերկուլյոզով 1558 հիվանդ, որոնցից մահացել է 148-ը: Մասնագետների կարծիքով` տուբերկուլյոզով հիվանդների աճ է սպասվում՝ Հայաստանում տարեկան կհայտնաբերվեն մինչեւ 2000-2200 հիվանդ: …
կարդալ ավելինԽարդախություն կատարելու կասկածանքով հոկտեմբերի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարեն Հակոբյանին: Վերջինս կասկածվում է Մուսալեռ գյուղի տներում հեռախոս անցկացնելու պատրվակով մի շարք քաղաքացիներից խաբեությամբ 282 հազար դրամ, 420 ԱՄՆ դոլար եւ 100 եվրո գումար վերցնելու եւ յուրացնելու մեջ: Կատարվում է հետաքննություն։ Իսկ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները նորից խարդախության կասկածանքով …
կարդալ ավելինԵրեկ բնապահպանների կազմակերպած ֆորումի մասնակիցներին Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը զարմացրեց իր մտքի ճարտարապետությամբ. «Ես նստած ունկնդրում էի, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ 15 տարի մենք բոլորս քաղաքում չենք գտնվել, հետո 15 տարի անց հավաքվել ենք էստեղ եւ հանկարծ հայտնաբերել, որ քաղաքից, բանից պարզվում ա, բոլորը չէին գնացել, ինչ-որ փոքր քանակությամբ չինովնիկներ են …
կարդալ ավելինԼեհաստանում Թուրքիայի դեսպանության ճնշման տակ Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» ցուցահանդեսը տեղափոխվել է Վրոցլավ քաղաքի կենտրոնից եւ այժմ ցուցադրվում է Ժամանակակից արվեստի թանգարանում: Վրոցլավի իշխանությունները պնդում են, որ ցուցահանդեսի տեղափոխման պատճառը լուսանկարների բնույթն է, ինչը հանդիսատեսի մոտ կարող էր շոկ առաջացնել: Սակայն Լեհաստանի Հայ Առաքելական եկեղեցու պնդմամբ՝ իրական պատճառը Թուրքիայի դեսպանության …
կարդալ ավելին