Ինչպես հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2005թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում կատարվել է 6724 հանցագործություն, ինչը 17%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Դրանցից 3358-ը թեթեւ են, 1076-ը՝ միջին ծանրության, 2212-ը՝ ծանր, 78-ը՝ առավել ծանր: Ընդ որում, 2078-ը կապված է անձնական սեփականության յուրացման հետ: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը կազմել է 213: 54-ը եղել են կեղծ դրամանիշերի եւ արժեթղթերի պատրաստման, պահպանման եւ իրացման հետ կապված դեպքեր: