Հոկտեմբերի 23-ին Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել Զինվորական հոսպիտալից, որ ձախ կրծքավանդակի շրջանում ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ են տեղափոխել Նուբարաշեն 3-րդ փողոց 21 տան բնակիչ, 1982թ. ծնված Էդուարդ Խոջիկյանին: Ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում նույն փողոցի 14 տան բնակիչ 1988թ. ծնված Վարշամ Արշակյանը ծագած վիճաբանության արդյունքում դանակահարել …
կարդալ ավելինՄասնավորապես 9 ամսվա ընթացքում 44 մլրդ 93 մլն-ի փոխարեն ծախսելով 46 մլրդ 661 մլն դրամ` հաջողվել է իրականացնել հետեւյալ աշխատանքները՝ կառուցապատել Հյուսիսային պողոտայի կառուցապատում, Դիակոնիա թաղամասում առանձնատների եւ արտաքին կոմունիկացիաների կառուցում, Կիեւյան կամրջի հիմնարար նորոգում, ընթացքի մեջ են Դավիթաշենի եւ ճոպանուղու գլխավոր մուտքի հետիոտն կամուրջների նորոգումն ու ամրացումը, իրականացվել եւ ընթացքի մեջ են նաեւ երրորդ …
կարդալ ավելինԷրեբունի թանգարանի մոտակայքում ամեն շաբաթ եւ կիրակի օրերին գործում է Էրեբունու ավտոշուկան, ուր առավոտից երեկո ավտոխցանումներ են լինում: Բնակիչները մեզ պատմեցին, որ անգամ Շտապօգնության մեքենաներն են այդ խցանումների պատճառով ուշ տեղ հասնում: Շաբաթ-կիրակի օրերին այդ ավտոճանապարհն ավելի անանցանելի է դառնում, քանի որ ավտոշուկայի ճանապարհով են մարդիկ գնում Նուբարաշենի գերեզմանոց եւ զորամաս: Ոստիկանությունը, ինչպես տեսնում եք …
կարդալ ավելինՎրաց փորձագետները, ովքեր ռուսաստանցի եւ աբխազ փորձագետների հետ մասնակցել են վրացական երկաթգծի Փսոու-Ինգուրի հատվածի վիճակի գնահատմանը, հայտարարել են, թե երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման նախագիծը պատրաստ է: Հաշվարկների համաձայն՝ երկաթուղու վերականգնման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար: Ծրագիրն իրականացնելու նպատակով ստեղծվելու է Վրաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչներից կազմված հատուկ խումբ:
կարդալ ավելինՇաբաթ օրը ժամը 13.30-ի սահմաններում ապամոնտաժման աշխատանքներ կատարելիս փլուզվել է Արամի 74 շենքը: Փլատակների տակ է մնացել բանվորներից մեկը՝ Չարենցավանի բնակիչ 1977թ. ծնված Համլետ Արամյանը: Դեպքի վայր հասած ԱԻՎ փրկարարները փլատակներից Համլետին հանել են բազմաթիվ կոտրվածքներով: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների գնահատման, նրա առողջական վիճակը ծանր է: «Շենքը քանդվել է …
կարդալ ավելինԽանջյան փողոցի վրա է գտնվում ՀՀ Ոստիկանության տպարանը: Մեր թղթակիցը երեկ նկատեց, որ տպարանի շենքի ցուցանակը դեռ չի փոխվել եւ վրան դեռ գրված է՝ «ՀՀ ՆԳՆ տպարան», այնինչ արդեն վաղուց պետք է լիներ՝ ՀՀ Ոստիկանության տպարան: Ինչպես նաեւ, եթե քաղաքացին դիմում է իր բնակության վայրի ՊԱՏ-ի գրանցման-քննական բաժին («ԾՀձ»), ստանալով, օրինակ, Հավելված թիվ 10 տեղեկանք, …
կարդալ ավելինԴեռեւս կոնկրետ ժամկետ չի ասվում, թե երբ են տաքացվելու Երեւանի դպրոցները: Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանի Կրթության վարչությունից, օրերս հանդիպում է կազմակերպվել բոլոր համայնքների դպրոցների տնօրենների հետ եւ հանձնարարականներ է տրվել ստուգումներ կատարել դպրոցներում: Դպրոցներում պետք է փորձարկվեն ջեռուցիչները, ուսումնասիրվի ներքին ցանցը, էլեկտրական մալուխներն ու էլեկտրական վահանակները: Ինչպես նաեւ` ստուգվելու են դպրոցների շենքերի մուտքերը, սանհանգույցները, պատուհանները, որպեսզի …
կարդալ ավելինՆախօրեին հանրապետության մի շարք մարզերում ինքնասպանության փորձերի աննախադեպ աճ է գրանցվել: Հետաքրքիրն այն է, որ նրանցից շատերը թողած երկտողերում իրենց քայլը բացատրել են սոցիալական ծանր պայմաններով: Արմավիր քաղաքում 3-րդ հարկի բնակարանից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպանության փորձ է արել 1966թ. ծնված Տիգրան Խ.-ն: Վերջինիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նա իր երկտողում գրել …
կարդալ ավելինԵրեք մարդ է զոհվել Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում: Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սամվել Մելիքյանն իր «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է հանդիպակաց ճամփով երթեւեկող թալինցի Յուրա Գրիգորյանի «ԿամԱԶ 55-11» մակնիշի մեքենային: Վթարի հետեւանքով «ՎԱԶ 21-06» մեքենայի ուղեւորներ Անահիտ, Արմենուհի եւ Արթուր Մելիքյանները մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
կարդալ ավելինԱյս տարի ներկայիս նախագահ Ժորա Վարագյանի նախագահության ժամկետը լրանում է: ՀԽՄ գործող կանոնադրության համաձայն` միության 6 մասնաճյուղերը (երկու մասնաճյուղ՝ Երեւանում, մեկական՝ Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Ագարակում) պետք է գումարեն կոնֆերանսներ, ընտրեն պատգամավորական խումբ, հրավիրեն համագումար, համագումարում պատգամավորական խումբը կընտրի պլենումի մասնակիցներին, պլենումի մասնակիցները կհաստատեն նախագահության կազմ, որն էլ կընտրի նախագահ: Սակայն մասնաճյուղերի հրավիրած կոնֆերանսներից հետո միության …
կարդալ ավելինԲուզանդի փողոցի բնակիչները ստացան եւս մի հարված։ Ձերբակալվեց մի փաստաբան, որը պաշտպանում էր Բուզանդի փողոցի չորս ընտանիքների շահերը եւ պաշտպանների մեջ ամենաակտիվն էր։ Պետական կարիքների անվան տակ՝ Բուզանդի եւ հարակից փողոցների բնակիչներին վտարում են իրենց տներից, որ այդ տեղերում մասնավոր շենքեր կառուցեն։ Ամբողջ պետական համակարգը՝ դատարանները, ոստիկանությունը, դատախազությունը բնակիչների շահերի դեմ են։ Պետական մարմիններից միայն …
կարդալ ավելինԵրեկ Կամերային երաժշտության նվագախմբի կազմը նորից բողոքի ցույց էր կազմակերպել Օղակաձեւ զբոսայգում կառուցվող «Ֆլորա-լենդ» ՍՊԸ բացօթյա սրճարանի շինարարությունը դադարեցնելու համար: Հիշեցնենք, որ սրճարանը կառուցվում է Կամերայինին շատ մոտիկ՝ այգու Աբովյան-Մոսկովյան հատվածում: Բացօթյա սրճարանից հնչող աղմուկն ու երաժշտությունն անպայման խանգարելու են ձայնամեկուսիչ համակարգ չունեցող Կամերայինի համերգներին ու փորձերին: Մանավանդ, որ արդեն նախադեպը կա՝ Նալբանդյան-Մոսկովյան հատվածում, Կամերայինի …
կարդալ ավելինՊետական կարիքների համար փողոցում հայտնված Բուզանդ փողոցի բնակիչ երեք ընտանիքներ դեռեւս հուլիսին դիմել են Ֆրանսիայի կառավարությանը՝ նկարագրելով ազգային իշխանությունների կողմից իրենց մարդկային տարրական իրավունքների ոտնահարումն, ու քաղաքական ապաստան են խնդրել: Թեեւ Ֆրանսիայի կառավարությունը դեռեւս չի արձագանքել նրանց խնդրանքին, սակայն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից հուսադրել են, որ խնդիրն անտեսված չէ, գործով զբաղվում է Ֆրանսիայի հյուպատոսարանը: Ավելին՝ տեղեկանալով …
կարդալ ավելինՀոկտեմբերի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում Աշտարակի լճում հրազենային մի քանի կրակոցներով սպանվել է Գարսեւան Ասատուրի Թադեւոսյանը (ծնված՝ 06.05.1956թ.), որը հանցագործ աշխարհում որպես հեղինակություն ճանաչված էր Գարսո անունով: Գ. Թադեւոսյանն ուներ մի քանի դատվածություն: ՀՀ Արդարադատության նախարարության Սեւանի քրեակատարողական հիմնարկից ազատվել է 2003թ. ընտրություններից առաջ:
կարդալ ավելինԿառավարությունն ԱԺ է ուղարկել «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007թթ. ծրագրի մասին» օրինագիծը: Պետական բաժնեմաս ունեցող մեկ տասնյակից ավելի ընկերությունների ցանկում տեղ են գտել Հայաստանի որոշ մարզերում, Երեւանի կենտրոնում եւ տարբեր համայնքներում գտնվող ընկերություններ, բնականաբար՝ իրենց շենքերով հանդերձ: Առաջարկվում է սեփականաշնորհման հանձնել նաեւ Օրբելի փողոցում գտնվող հայտնի «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը», որը, կարելի է ասել, …
կարդալ ավելինՀոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնից Վանաձորի Բազումի բաժանմունք ահազանգ է ստացվել այն մասին, որ Թագավորանիստ կոչվող սարում կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել 1962թ. ծնված Կ.Պ.-ն: Վերջինս փայտից խաչ է պատրաստել, իսկ դրա վերնամասում փակցված ստվարաթղթի վրա գրել է, որ ինքը Եհովա Աստծո հետեւորդներից է, տերունական երազ է տեսել եւ պետք է …
կարդալ ավելինՀանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի առջեւ նախօրեին մեծ վթար էր տեղի ունեցել: Իրար էին բախվել «ՎԱԶ 21-06» եւ «Հունդայ Սոնատա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ 21-06» մակնիշի 03ԼԼ905 պետհամարանիշի տաքսի մեքենան շուռ էր եկել: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ դեպքից անմիջապես հետո իրավապահները հանել էին «Հունդայ Սոնատայի» պետհամարանիշերը։ Սակայն ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից հաջողվեց …
կարդալ ավելինԿառավարությունն ԱԺ է ուղարկել «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007թթ. ծրագրի մասին» օրինագիծը, որտեղ պետական բաժնեմաս ունեցող մեկ տասնյակից ավելի ընկերությունների ցանկում առաջարկում է սեփականաշնորհման հանձնել նաեւ Օրբելի փողոցում գտնվող հայտնի «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը»: Կառավարությունն, ըստ մեր աղբյուրների, ԱԺ-ից պահանջել է հարցն անհապաղ ընդգրկել ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ եւ քննարկել: Բայց քանի որ …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ ես պատահաբար գտա տարիներ շարունակ ինձ տանջող «Ո՞րն է ազգայինը» հարցի պատասխանը։ Գիտե՞ք՝ ինչպես։ Դե, փորձեք գուշակել։ Մատենադարանո՞ւմ՝ ոչ։ Պատմության թանգարանո՞ւմ՝ դարձյալ ոչ։ Չարենցի գործերո՞ւմ՝ ոչ եւ ոչ։ Երեք օր առաջ պատահաբար ընկերս ինձ հրավիրեց «Էրգիր» ռեստորան, եւ այդ նկուղում ես գտա «ազգայինը»։ Ուրեմն դա մի երկար կամարակապ նկուղ է, որի …
կարդալ ավելինԵթե սա լիներ ոչ թե հոդվածի թեմա, այլ ուղղակի հարց, ապա կարելի էր պատասխանել շատ կարճ` կամ օճառով (եթե պաշտոնը նշանակովի է), կամ «չորով» (եթե պաշտոնն ընտրովի է): Սակայն եկեք փորձենք պարզել, թե ինչո՞ւ է մեր իրականությունն այդպիսին: Պարզելու համար նախ ուզում եմ ասել, որ պաշտոնները տարբեր են լինում, եւ պաշտոնյա լինելու համար պարտադիր չէ …
կարդալ ավելին