հասարակություն

Ինչպես են հայերը ծառայություն մատուցում

02.10.2005

«Փողը մարդու վեցերորդ զգայարանն է, առանց որի մնացած հինգն անիմաստ են դառնում»: Սոմերսեթ Մոեմ Անգլիացի գրողի այս բառերը հիշեցի, որովհետեւ վերջին շրջանում հայերն ավելի շատ «հեչից փող են սարքում», քան` «քարից հաց քամում»: Ընդ որում, այդ «փողը սարքվում է» ոչ թե որեւէ արտադրանք տալով, այլ տարբեր ծառայություններ մատուցելով: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ ծառայությունների մասին է խոսքը …

կարդալ ավելին

Շիկահողի հարցը նորի՞ց է բարձրանում

02.10.2005

Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի 89 կմ-անոց ավտոճանապարհի կառուցումը թեւակոխում է նոր փուլ: Խոսակցություններ կան, որ իշխանությունները մտադրություն ունեն խախտել հանրությանը տված իրենց խոստումը: Հիշեցնենք, որ այդ ճանապարհի 17 կմ հատվածը պետք է անցներ «Շիկահող» պետական արգելոցի տարածքով, իսկ Ծավ-Վերիշեն հատվածն անցնելու էր Մթնաձորի տեղամասով: Ոչնչացվելու էր 30 հա կուսական անտառ. հատվելու էին տասնյակ հազարավոր հասուն եւ մատղաշ ծառեր, …

կարդալ ավելին

Անլույս մարդիկ

02.10.2005

Թվում է, թե սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների մասին պատմություններով այլեւս ոչ ոքի չես զարմացնի։ Սակայն Էթերի Փիլաուրիի ընտանիքը տարբերվում է մյուսներից: Հինգ տարի շարունակ այս ընտանիքն ապրում է առանց էլեկտրականության: Եվ եթե որեւէ բան են ցանկանում եփել, ապա դա անում են իրենց բնակարանի պատշգամբում վառած խարույկի վրա: Վրացահայ Էթերի Փիլաուրին ծնողների հետ Թբիլիսիից Երեւան …

կարդալ ավելին

Ոչ թե ուղիղ սուբսիդիաներ, այլ գրանտներ

02.10.2005

Հասարակական կազմակերպություններին պետության կողմից սուբսիդիաների տրամադրման կարգի, ՀԿ-պետություն հարաբերությունների մասին շատ է խոսվել: Ղարաբաղում գործող մի քանի կազմակերպություններ ու լրագրողներ բազմիցս փորձել են տեղեկություններ իմանալ, թե ինչ սկզբունքներով են ընտրում կազմակերպություններին` պետբյուջեից ֆինանսավորելու համար, բայց այդպես էլ չի հաջողվել: Բանն այն է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը ԼՂՀ-ում ընդունվել է դեռեւս 2002 թվականին, բայց մինչեւ …

կարդալ ավելին

Քաղաքականությամբ չե՞ն զբաղվում

02.10.2005

«Ռուսաստանի հայերի միության» նախաձեռնությամբ 2001 թվականից իրականացվում է «Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում եւ Արցախում» ծրագիրը: Վերջին երկու տարիներին ծրագիրն անցկացվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ համատեղ: Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանում եւ Արցախում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ «Ռուսաստանի հայերի միության» օրերի շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն: «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը Գիտությունների ազգային ակադեմիայում ՌՀՄ …

կարդալ ավելին

Ես դեմք եմ

02.10.2005

Ջավախքի տեսարժան վայրերից լուսանկար որոնելու նպատակով «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության ինտերնետային եռալեզու կայքին դիմեցինք: Ցավոք, Ջավախքի տեսարժան վայրերի լուսանկարների փոխարեն Ջավախքի քարտեզից հետո կայքի մի քանի էջերում բացվում էր «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահ, «Հայկական հանրագիտարան հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանի մեծ լուսանկարը՝ կենսագրական նյութով: «Ջավախքի հայտնի դեմքեր» խորագրում ներկայացված են մոտ 15 «ջավախքցի հայտնի …

կարդալ ավելին

Մենք սխալվելու իրավունք չունենք

02.10.2005

Մեր զրուցակիցն Էրեբունի բժշկական կենտրոնի ախտաբանական-անատոմիայի բաժանմունքի վարիչ Աելիտա Աղախանյանն է: Մարդ, ով ապրում եւ գործում է՝ բարձր արժեւորելով կյանքը: Կին, որը, չնայած իր մասնագիտության բարդությանը, մնացել է կանացի ու հմայիչ եւ անտարբեր չէ հաճոյախոսությունների նկատմամբ: – Ինչպե՞ս ընտրեցիք ախտաբան-անատոմի մասնագիտությունը, եւ եթե ընտրության հնարավորություն տրվեր` նորից կընտրեի՞ք նույն մասնագիտությունը: – Ավարտելով Երեւանի պետական բժշկական …

կարդալ ավելին

Ճկուն & բարբարոս

27.09.2005

Ոչ հեռավոր անցյալում լիարժեք բանաստեղծ համարվելու համար պետք էր գոնե հայրենասիրական մի քանի բանաստեղծություն կամ մի քանի շարք գրած լինեիր։ Դրա համար բազմաթիվ առիթներ կային՝ Մայիսի 1-ը, Նոյեմբերի 7-ը, Նոյեմբերի 29-ը։ Ավելի ուշ առիթ դարձավ նաեւ Ապրիլի 24-ը։ Եվ հիմա, եթե բացենք 50-60-70-ական թվականների չափածոյագործ հեղինակների ժողովածուները, հայրենասիրական բազմաթիվ ստեղծագործություններ կգտնենք, որոնք նվիրված են մեծ …

կարդալ ավելին

Ինչքանով են հայերը անկախ

27.09.2005

Աշխարհի ամենաանկախ բանը պատից կախված նկարն է: 21-րդ դարի անհայտ հայ լավատես նկարիչ Երեկ Հայաստանի Հանրապետության Անկախության օրն էր: Արդեն տասնչորս տարի է, այդ օրը մեր ժողովրդի համար տոն է: Համենայն դեպս, այդպես է նշված բոլոր հայկական օրացույցներում: Սակայն երբ երեկ առավոտյան հեռուստացույցի «պուլտով» (եթե ասեմ` «հեռակառավարման վահանակ», հայ քաղաքական գործիչների խորհրդականները պետք է բան …

կարդալ ավելին

«Արմենիկումը» շարունակում է գրանցվել

27.09.2005

1999թ. դեկտեմբերին Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում բացված «Արմենիկում» կլինիկական կենտրոնում անվճար բուժման իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները։ Ըստ կենտրոնի տնօրեն Լեւոն Գեւորգյանի, կենտրոնն արտասահմանցի հիվանդներին չի ընդունում, քանի որ իրենք «Արմենիկում» դեղամիջոցը ցանկանում են գրանցել տարբեր երկրներում, որպեսզի այնտեղ էլ նման հիվանդների բուժումը պետպատվերով լինի։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները մեկ շաբաթում ընդունում են «Արմենիկումի» երեք ներարկում։ Բուժման կուրսը …

կարդալ ավելին

Լքված փոքրիկների ճակատագիրը

27.09.2005

Հայաստանում կա 8 պետական եւ 5 մասնավոր մանկատուն, որտեղ ապրում են 1150 ծնողազուրկ կամ անապահով ընտանիքների երեխաներ: Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության տվյալներով` 2005թ. առաջին կիսամյակում որդեգրվել է 43 երեխա: 17 երեխայի որդեգրել են արտասահմանցիները: Տարեկան որդեգրվում է միջին հաշվով 100 երեխա: Մի պատմություն Փոքրիկ Արմենին մայրը մայիսի 30-ին թոքերի արյունահոսության պատճառով բերել է 1-ին …

կարդալ ավելին

«Զորացրում ենք առողջ սերունդ»

27.09.2005

– Որքա՞ն զինվոր է այսօր պառկած հոսպիտալում եւ հիմնականում ի՞նչ հիվանդություններով: – Հոսպիտալ գալիս են տարբեր տիպի հիվանդներ՝ թերապեւտիկ, նյարդաբանական, վիրաբուժական եւ այլ պրոֆիլի: Ինչ վերաբերում է թվերին, դա կարեւոր չէ: Մենք բոլոր հիվանդներին ընդունում ենք, ամբողջ ծավալով ուսումնասիրում եւ բուժում ենք, անհրաժեշտության դեպքում օգտվում ենք նաեւ քաղաքացիական ծառայություններից, օրինակ, Դիագնոստիկ կենտրոնից, որպեսզի զինվորը լիարժեք …

կարդալ ավելին

«Մեր հաշվի՞ն են ներդրումներ կատարում»

27.09.2005

Հայտնի է, որ մոտ 500 ղարաբաղցիների տներում ինտերնետ կապ է տեղադրված, իսկ պետական կամ մասնավոր հիմնարկներում ինտերնետ-կետերի ստույգ քանակը չկարողացանք ճշտել: Բոլոր նրանք, ովքեր տանը «Փանասոնիկ» հեռախոսակապով միացված ինտերնետ գիծ ունեն, սեպտեմբերի 1-ից մեկ ժամի դիմաց կվճարեն ոչ թե 6, այլ 18 ցենտ, իսկ մալուխային գծի բաժանորդները՝ 1 ցենտի դիմաց՝ 6 ցենտ: Այլ կերպ ասած, …

կարդալ ավելին

«Հայաստան-2020»-ը դեղատոմս է առաջարկում

27.09.2005

Սեպտեմբերի 20-ին Armenia Marriott հյուրանոցում տեղի ունեցած «Հայաստան-2020» ծրագրի համաժողովի ընթացքում ներկայացված Հայաստանի կայուն զարգացման ռազմավարությունը, կազմակերպիչների կարծիքով, իրատեսական է եւ կնպաստի մեր տնտեսությունում արտադրողականության եւ մրցունակության աճին: Հիշեցնենք, որ 2001թ. հիմնադրված «Հայաստան-2020» ծրագիրն անհատների միավորում է, որի գերնպատակը Հայաստանի ապագան կերտելն է: Նախեւառաջ, զեկուցողներն անդրադարձան մեր տնտեսական աճի երկնիշ թվերին: Հետազոտությունները ցույց են տվել, …

կարդալ ավելին

Կոռուպցիա կա ամենուր

27.09.2005

Ռ. Վարդանյանը լայնածավալ ընդգրկում ունի Ռուսաստանի արժեթղթերի շուկայում: 1992թ. «Տրոյկա դիալոգ» ընկերության գլխավոր տնօրենն է, իսկ 1996թ. ընկերության նախագահն է, 1997թ.՝ նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը: Պրն Վարդանյանը «Տրոյկա դիալոգ» խմբի Տնօրենների խորհրդի անդամ է եւ «Տրոյկա դիալոգ» Հիմնական միջոցների կառավարման (ՏԴՀՄԿ) Վերահսկիչ խորհրդի նախագահը: – Շատերը, բարձր գնահատելով ձեր ծրագիրը, այնուամենայնիվ, գտնում են, որ …

կարդալ ավելին

Իշխանափոխությունը երաշխիք չէ

27.09.2005

«Հայաստան-2020» ծրագրի Համակարգող խորհրդի անդամ, ԱՄՆ «Flagship Ventures» վենչուրային ընկերության գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը համաժողովի ընթացքում ներկայացրեց Հայաստանի զարգացման չորս տարբեր սցենարներ: Այդ սցենարներից գոնե մեկն իրականություն դարձնելու դեպքում, ըստ Ն. Աֆեյանի, Հայաստանը կարող է լուրջ առաջընթաց արձանագրել: – Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների միջեւ ընթացող մրցակցությունը հիմնականում քաղաքական է: Մրցակցությունից դուրս է մնում այն կազմակերպությունը, որտեղ …

կարդալ ավելին

Ի՞նչ են գուժում զանգերը

20.09.2005

Ինչ-որ անհասկանալի զանգեր են հնչում նաեւ աշակերտների բնակարաններում, ծնողներին խորհուրդ են տալիս երեխաներին դպրոց չուղարկել, որովհետեւ հերթական զոհն իրենց երեխան է լինելու: «Մի քանի օր առաջ առաջին դասարանցի մի երեխայի ծնող վախեցած դպրոց էր վազել երեխայի հետեւից, որովհետեւ զանգել մորն ասել էին՝ երեխայիդ ինչո՞ւ ես դպրոց ուղարկում, չե՞ս վախենում, որ հետը մի բան պատահի»,- պատմում …

կարդալ ավելին

Մեքենասեր հայերը

20.09.2005

Հայաստանի ունեւոր տղամարդիկ գերադասում են գնել ճապոնական Nissan ջիպեր, իսկ կանայք` ֆրանսիական Peugeot: «Արմենիա-Լադա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Շահմուրադյանի ասելով` տղամարդիկ, որպես կանոն, ընտրում են Nissan ջիպերը, որոնց արժեքը տատանվում է 50-80 հազար դոլարի սահմաններում: Հիմնականում նման մեքենաներ են գնում բանկիրները, գործարարները եւ բարձրաստիճան պաշտոնյաները:

կարդալ ավելին

Ի՞նչ եմ ուզում դառնալ

20.09.2005

Ճամփեզրին կանգնած կնոջը տեղ տվեցինք մեքենայում։ Գնում էր գյուղ։ (Տեղանունները հատուկ չեմ նշում, որովհետեւ ամեն տեղ նույնն է)։ Ասում է՝ արդեն քանի տարի ընտանիքով Ռուսաստանում են ապրում։ Ասում եմ՝ բա ինչո՞ւ այստեղ չեք ապրում։ Ասում է՝ չենք ուզում։ Ասում եմ՝ բա էս գյուղերում ո՞վ պիտի ապրի։ Ասում է՝ ով Ռուսաստանում չի կարում ապրի, թող նա …

կարդալ ավելին

Երեւան-Մոսկվա միջոցառումներ

20.09.2005

Հոկտեմբերի 7-9-ը Երեւանում տեղի կունենա «Մոսկվայի օրերը Երեւանում» միջոցառումը: Կազմակերպչական աշխատանքներն արդեն սկսված են: Այս երեք օրերի ընթացքում ռուս երգիչները հանդես կգան համերգային ծրագրերով: Եռօրյա միջոցառման ժամանակ ֆոտոցուցահանդես կկազմակերպվի Երեւանի պատմական թանգարանում: Միջոցառման շրջանակներում ակնկալվում է Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի այցը Երեւան: Հետաքրքրականն այն է, որ Մոսկվայի օրերը համընկնում են Էրեբունի-Երեւան տոնակատարության հետ, որ այս …

կարդալ ավելին