Ջավախքի տեսարժան վայրերից լուսանկար որոնելու նպատակով «Ջավախք»
հայրենակցական բարեգործական միության ինտերնետային եռալեզու կայքին
դիմեցինք: Ցավոք, Ջավախքի տեսարժան վայրերի լուսանկարների փոխարեն Ջավախքի
քարտեզից հետո կայքի մի քանի էջերում բացվում էր «Ջավախք» հայրենակցական
բարեգործական միության նախագահ, «Հայկական հանրագիտարան հրատարակչության»
գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանի մեծ լուսանկարը՝ կենսագրական
նյութով: «Ջավախքի հայտնի դեմքեր» խորագրում ներկայացված են մոտ 15
«ջավախքցի հայտնի դեմքեր»: Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ խախտելով
այբբենական հերթականությունը՝ հայտնի ջավախքցիների մասին տեղեկությունները
Հ. Այվազյանը սկսում է իրենով: Իսկ իրեն հաջորդում է աշխարհահռչակ Շառլ
Ազնավուրի մասին պատմող նյութը: Ընդ որում, ինքն իրեն տեղավորել է նաեւ
«Ջավախքը՝ գիտությանը» խորագրի մեջ, արդեն որպես քիմիական գիտությունների
դոկտոր:
Սեփ.լր.