հասարակություն

Հաշվեհարդա՞ր, թե՞ պատվիրված սպանություն

16.10.2005

2004թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 16-ի սահմաններում Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց, հրազենային կրակահերթով սպանվեցին երկու հոգի՝ Վրաստանի Ախալցխա քաղաքի բնակիչ Գրիգոր Պոդոսյանն ու նրա հորաքրոջ որդին՝ երեւանաբնակ Ստեփան Ալիխանյանը: Սպանության համառոտ խրոնիկան (Ըստ թիվ 13213604 քրեական գործի 16.12.2004թ. մեղադրական եզրակացության) 2004թ. հոկտեմբերի 29-ին Վրաստանի Ախալցխա քաղաքի բնակիչ Ստեֆան Սուկասյանը նույն …

կարդալ ավելին

Ռուսախոս բժիշկները բողոքում են

16.10.2005

«Լեզվի տեսչությունից եկան եւ մեզ պարտադրեցին հոկտեմբերի 1-ից հիմնարկի ողջ գրագրությունը միայն հայերենով անել»,- պատմում են թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցները: Լեզվի տեսչության ցուցաբերած նման սկզբունքայնությունից «նախանձելի» վիճակում է հայտնվել ոչ միայն այս պոլիկլինիկայի բուժանձնակազմը: «Մենք տեղեկություններ ունենք, որ այս խնդրի առաջ են կանգնած բոլոր բուժհիմնարկները, արդեն բազմաթիվ դեպքեր կան, երբ ռուսական կրթությամբ բուժաշխատողները գործից ազատվելու …

կարդալ ավելին

«ՋԻՓ»-ը բախվել է միկրոավտոբուսին

16.10.2005

Հոկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Մուրացան փողոցում` ՀՀ ՊՆ Զինվորական հոսպիտալի դիմաց: Անհայտ մեքենայի վարորդը (նշվում է «ՋԻՓ» մակնիշի մեքենա) բախվել է երթուղային միկրոավտոբուսին, ինչի հետեւանքով 5 ուղեւորներ` 1957թ. ծնված Մանվել Սաղաթելյանը, 1949թ. ծնված Սոնյա Շահինյանը, 1967թ. ծնված Լորետա Ստեփանյանը, 1986թ. ծնված Էվելինա Հարությունյանն ու 1982թ. ծնված Սուրեն Բրուտյանը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, …

կարդալ ավելին

Կջեռուցեն սակավաթիվ շենքեր

16.10.2005

Բնակչությունն արդեն բոլոր հնարավոր միջոցներով նախապատրաստվում է ձմռանը: Ոմանք ջերմությունը կապահովեն գազի միջոցով, ոմանք կօգտվեն սակավ շենքերին տրված ջեռուցման հնարավորությունից, ոմանք՝ վառելափայտի միջոցով կտաքանան: Երեւանի քաղաքապետարանը ձմռան հետ եկող խնդիրները կարգավորելու ուղղությամբ ծրագիր է մշակել: Ապրիլ-մայիս ամիսներին մշակվել է ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ծրագիր, որը բաղկացած է 15 կետից: Դրանք են՝ շենքերի հարթ եւ …

կարդալ ավելին

Ձո՞ւկն է մեղք, թե՞ ձկնորսը

16.10.2005

Հոկտեմբերի 3-ին բնակիչները փակել էին Գավառ տանող ճանապարհի Նորադուզի հատվածը, որի պատճառը Գավառից ձուկ տեղափոխելու արգելքն էր: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, դա տեւել էր մի քանի ժամ: Հետո ձկնորսները՝ ձուկ որսալու պայմանով համաձայնության գալով Մարզային ոստիկանության պետի հետ, նորից բացել էին ճանապարհը: Խղճահարություն ես զգում, երբ ձկնորսն ասում է՝ «Բա մեր երեխեքն ինչո՞վ են ապրելու, …

կարդալ ավելին

Թռչնի գրիպը եւ Հայաստանը

16.10.2005

Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ, համաճարակաբան Լիանա Թորոսյանի խոսքերով՝ Առողջապահության նախարարությունը մշտապես փոխտեղեկատվության մեջ է գտնվում Իրանի Առողջապահության նախարարության հետ, եւ այդ դեպքի մասին պաշտոնական տվյալներ չեն ստացվել. «Մենք արդեն դիմել ենք ԱՆ արտաքին կապերի բաժին, որպեսզի նրանք կապվեն եւ ավելի սպառիչ տեղեկություններ ներկայացնեն …

կարդալ ավելին

Կջեռուցվի Սեւանի հիվանդանոցը

16.10.2005

Հոկտեմբերի 12-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) նշեց Սեւանի կենտրոնական հիվանդանոցում ջեռուցման համակարգի տեղադրման ավարտը: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորված եւ Advanced Enineering Associates International կազմակերպության կողմից 2005թ. մարտ-օգոստոս ամիսներին իրականացված ծրագրի արդյունքում` այժմ Սեւանի հիվանդանոցը ժամանակակից եւ արդյունավետ ջեռուցման համակարգ ունի: Ծրագրի ամբողջ արժեքը կազմել է 86,773 ԱՄՆ դոլար, որից մոտավորապես 70%-ը տրամադրվել է ԱՄՆ …

կարդալ ավելին

Սխալ ախտորոշում

16.10.2005

Լաբորատոր աշխատանքների հետազոտության արդյունքում պարզվել է, որ քաղցկեղ հիվանդության ախտորոշումը բավական հաճախ սխալ է լինում: «Ռոյթերս» գործակալությունը` հղում կատարելով «Cancer» ամսագրում հրատարակված հոդվածին, հայտնում է, որ բժիշկներն այս հիվանդությունը ախտորոշելիս 11,8 տոկոս դեպքերում սխալվում են: Բժշկական սխալի հիմնական պատճառն այն է, որ կենսաբանական մատերիալի անալիզը բավական չափով չի վերցվում: Հետագա ավելի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է …

կարդալ ավելին

Առանձին ու թեթեւ

09.10.2005

Մինչ հասարակական տասնյակ կազմակերպություններ սեմինարներ ու թրեյնինգներ են անցկացնում՝ փորձելով մտածել ականազերծման մասին, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչ Առնոլդն Աստծո ամեն օր, էշն առաջն արած, գալիս հասնում է այս ցուցանակին, անցնում ականազերծվող տարածքն ընդգծող ժապավենն ու գնում անտառից փայտ բերելու: «Բա չե՞մ վախենում,- ասում է Առնոլդը,- գիտեմ, որ փորձանքը մի անգամ է պատահում, բայց ի՞նչ …

կարդալ ավելին

Հաղթենք մեր հաղթած պատերազմը

09.10.2005

Վերջերս Ղարաբաղում շրջանային մասշտաբի մի պաշտոնյայի, ով նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր է, հարցրի՝ ի՞նչ է լինելու Ղարաբաղի հարցը։ «Ամեն ինչ եղած ա,- շատ խրոխտ պատասխանեց ժողովրդի ընտրյալը։ -Թորքն էլ գիտի, որ ամեն ինչ վերջացած ա»։ Մարդն, անշուշտ, խոսում էր պատերազմի եւ դրա՝ մեզ համար շահեկան արդյունքի մասին, ես, սակայն, հարցնում էի ոչ պատերազմի, ոչ …

կարդալ ավելին

Համաճարակ չկա՞

09.10.2005

Նախորդ շաբաթ լուրեր էին շրջանառվում, թե Աբովյան քաղաքում ջրի հետեւանքով համաճարակ է տարածվել: Աբովյանի բնակիչներից շատերը, բողոքելով փորացավից, դիմել են հիվանդանոց: Անցած շաբաթվա տվյալներով՝ Աբովյանի հիվանդանոցում այդ բողոքով բուժվում էր 17 հիվանդ: Մեր ունեցած տվյալներով՝ հակահամաճարակային կայանի աշխատակիցները շրջել են Աբովյան քաղաքի բնակելի շենքերով եւ ճշտել՝ ընտանիքներում կա՞ն արդյոք աղիքային վարակից բողոքողներ: Միաժամանակ բնակարաններ այցելողները …

կարդալ ավելին

«Շիկահողի» բյուջեն մի «Մերսեդեսի» գին է

09.10.2005

Հայաստանն ունի մոտ 35 հատուկ պահպանվող տարածքներ ու արգելոցներ, որոնք միասին զբաղեցնում են 110 հազար հա տարածք: Արգելոցները գտնվում են Բնապահպանության նախարարության համակարգում: Այդ տարածքների պահպանմամբ զբաղված է 450 հոգի: Այդ 35 արգելոցների պահպանման համար պետբյուջեից 2005թ. հատկացվել է 187 մլն 828 հազար դրամ: Ընդհանուր գումարից «Շիկահող» արգելոցին բաժին է հասել մոտ 9 մլն դրամ: …

կարդալ ավելին

Ոսկին էլ է արդեն կեղծ

09.10.2005

Հայերը միշտ եղել են ոսկի սիրող ժողովուրդ ու դա ոչ միայն արտահայտվել է միանգամից շատ ոսկյա զարդեր կրելով, այլեւ ոսկեղեն դիզելով: Ի դեպ, այդպես էլ չսովորեցինք ոսկե զարդեր կրելու կուլտուրան ու չհասկացանք, որ կարեւորը քանակը չէ, այլ որակն ու ճաշակը: Բայցեւայնպես, այլեւս չենք զարմանում, երբ հանգստի գոտում տեսնում ենք խորոված ճաշակող ոսկեզարդ տիկնոջ կամ էլ, …

կարդալ ավելին

Խուսափե՛ք կեղծ դեղերից

09.10.2005

Մասնագետների գնահատմամբ՝ հայաստանյան կենցաղի փոփոխությունը, ոչ մաքուր սննդի օգտագործումը, էկոլոգիական աղտոտումը մարդկանց առողջության վրա բացասական ազդեցություն են թողնում: Շատացել են կանանց քաղցկեղային հիվանդությունները, դիաբետը, նյարդային համակարգի, սրտանոթային անբավարարության, հիպերտոնիկ, ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք հիմնականում վատ կենսակերպի հետեւանք են: Հատկապես խրոնիկ հիվանդների աճ է արձանագրվել, բացի այդ, ավելացել են սեզոնային հիվանդությունները, քանի որ մարդկանց իմունային համակարգը թույլ …

կարդալ ավելին

Փողոց նետվեց 6 հոգիանոց ընտանիքը

09.10.2005

Աստղիկ Հովհաննիսյանի երկու զավակները կգան դպրոցից ու կտեսնեն, որ այլեւս տուն չունեն: Սեպտեմբերի 30-ի առավոտյան Դատական ակտերի հարկադիր կատարողները, կարմիր բերետավոր ու այլ համազգեստով ոստիկանները, մոտ 40 հոգի, նրանց ընտանիքը դուրս գցեցին փողոց: Վեց հոգիանոց ընտանիքը վտարվում է դատարանի որոշմամբ: Ոստիկանների ստորաբաժանումների առատության պատճառն էր, որ նախապես փողոցի բնակիչները բարիկադներ էին պատրաստել` հարկադիր կատարողների գործողություններին …

կարդալ ավելին

Մանանեխ` ճաշից հետո՞

09.10.2005

Վերջին ժամանակներս շատ է խոսվել «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ գործունեության մասին, որը նաեւ ՀՀ Ձորաղբյուրի մարզաբազայի սեփականատերն է: Ազգային ժողովի վերջին նիստում ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարը փաստել է, որ այս ընկերությունը դիմել է կառավարությանը՝ պայմանագրի ժամկետները հետաձգելու խնդրանքով: Խոսքն ընկերության առաջին ծրագրի՝ Ստեփանակերտի կենտրոնում գտնվող նախկին «Ղարաբաղ» հյուրանոցի վերակառուցման մասին է, որը նախատեսված …

կարդալ ավելին

Առեղծվածային մահ

09.10.2005

«Նա շատ զգայուն էր, ամեն ընկերոջ մահվան հետ նա մահանում էր, շատ ծանր էր տանում ընկերների մահը: Երկրաշարժի ժամանակ իր գրող ընկերներից շատերը մահացան, Գյումրիում էր, շատ էր տառապում: Երազում հայտնվում էր գրող Տանյա Հովհաննիսյանն ու Վահանին բռունցք էր թափ տալիս: Նա տանջվում էր, որ չի կարողացել օգնի ընկերներին եւ այդ երազներից վախենում էր»,- ասում …

կարդալ ավելին

Վերադարձ

09.10.2005

Սեպտեմբերի լույս 22-ի գիշերը Եկատերինբուրգ-Երեւան չվերթով Երեւան է ժամանել ծնունդով Արցախցի 17-ամյա Դավիթ Հարությունյանը: Չորս տարեկան հասակում Դավիթը հոր հետ հեռացել է Հայաստանից, տարիներ շարունակ մայրը՝ Ժասմինա Հարությունյանը, որդու մասին ոչ մի լուր չի ունեցել: 13 տարի առաջ հայրը չորսամյա որդուն Արցախից Երեւան է բերել վիրահատության նպատակով, այնուհետեւ Երեւանից անմիջապես մեկնել են Ռուսաստան՝ այդ մասին …

կարդալ ավելին

Բժշկական էքսպո-2005

09.10.2005

Հոկտեմբերի 5-ին Երեւանում տեղի ունեցավ «Բժշկություն եւ առողջապահություն-2005» 5-րդ մասնագիտացված ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Երեւանի Պետական բժշկական համալսարանի 75-ամյակին: Ցուցահանդեսի շրջանակներում իրենց արտադրանքն ու բուժծառայություններն են ներկայացնում 10-ից ավելի կազմակերպություններ: Ցուցահանդեսի մասնակիցներն ասում են, որ այսպիսի ցուցահանդեսները եւս մեկ անգամ ապացուցում են, որ ՀՀ-ում առողջապահության ոլորտը ժամանակին համընթաց է գնում: Տեխնիկական սարքավորումները թարմացվում են եւ հավասարվում …

կարդալ ավելին

Շքեղ սանրվածքով ցնցոտիավոր տիկին

02.10.2005

Պատկերացնո՞ւմ եք։ Չեք պատկերացնում։ Մի պահ պատկերացրեք, ասենք, բարձրաստիճան պաշտոնյայի մի տիկնոջ, ով դուրս է գալիս գեղեցկության էլիտար սրահներից մեկից եւ անմիջապես գրավում ձեր ուշադրությունը։ Ոչ, ոչ իր գեղեցկությամբ եւ ոչ իսկ ինքնատիպ սանրվածքով։ Ախր պատկերացնելու բան չէ։ Լավ, փորձեմ նկարագրել։ Ուրեմն դուրս է գալիս գեղեցկության էլիտար սրահից գեղեցիկ, յուրօրինակ սանրվածքով, հմտորեն արված դիմահարդարանքով, իսկ …

կարդալ ավելին