Լաբորատոր աշխատանքների հետազոտության արդյունքում պարզվել է, որ քաղցկեղ հիվանդության ախտորոշումը բավական հաճախ սխալ է լինում: «Ռոյթերս» գործակալությունը` հղում կատարելով «Cancer» ամսագրում հրատարակված հոդվածին, հայտնում է, որ բժիշկներն այս հիվանդությունը ախտորոշելիս 11,8 տոկոս դեպքերում սխալվում են: Բժշկական սխալի հիմնական պատճառն այն է, որ կենսաբանական մատերիալի անալիզը բավական չափով չի վերցվում: Հետագա ավելի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սխալ ախտորոշման ենթարկված հիվանդը վիրահատվելուց հետո ավելի մեծ վտանգի տակ է դնում իր առողջությունը, քանզի սխալ ախտորոշումով վիրահատված հիվանդների 45 տոկոսի մոտ հետագայում առաջանում է քաղցկեղ կամ, եթե այն բարորակ ուռուցք է եղել, ապա վերածվում է չարորակի:
Ա.Մ.