Հոկտեմբերի 12-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) նշեց Սեւանի կենտրոնական հիվանդանոցում ջեռուցման համակարգի տեղադրման ավարտը: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորված եւ Advanced Enineering Associates International կազմակերպության կողմից 2005թ. մարտ-օգոստոս ամիսներին իրականացված ծրագրի արդյունքում` այժմ Սեւանի հիվանդանոցը ժամանակակից եւ արդյունավետ ջեռուցման համակարգ ունի: Ծրագրի ամբողջ արժեքը կազմել է 86,773 ԱՄՆ դոլար, որից մոտավորապես 70%-ը տրամադրվել է ԱՄՆ ՄԶԳ-ի, 30%-ը՝ հիվանդանոցի կողմից: