Նախորդ շաբաթ լուրեր էին շրջանառվում, թե Աբովյան քաղաքում ջրի հետեւանքով
համաճարակ է տարածվել: Աբովյանի բնակիչներից շատերը, բողոքելով փորացավից,
դիմել են հիվանդանոց: Անցած շաբաթվա տվյալներով՝ Աբովյանի հիվանդանոցում
այդ բողոքով բուժվում էր 17 հիվանդ: Մեր ունեցած տվյալներով՝
հակահամաճարակային կայանի աշխատակիցները շրջել են Աբովյան քաղաքի բնակելի
շենքերով եւ ճշտել՝ ընտանիքներում կա՞ն արդյոք աղիքային վարակից
բողոքողներ: Միաժամանակ բնակարաններ այցելողները բնակիչներին առաջարկել են
նաեւ բուժումներ: ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա
Գեւորգյանը հերքեց համաճարակի մասին լուրերը՝ վստահեցնելով, որ
մասնագետներն այցելել են Աբովյան, հետազոտություններ են կատարել եւ
համոզվել են, որ բուժվող 17 քաղաքացիները ինֆեկցիոն տարբեր
հիվանդություններ ունեցող հիվանդներ են:
Լ.Ս.