Բժշկական էքսպո-2005

09/10/2005

Հոկտեմբերի 5-ին Երեւանում տեղի ունեցավ «Բժշկություն եւ
առողջապահություն-2005» 5-րդ մասնագիտացված ցուցահանդեսի բացումը՝ նվիրված
Երեւանի Պետական բժշկական համալսարանի 75-ամյակին: Ցուցահանդեսի
շրջանակներում իրենց արտադրանքն ու բուժծառայություններն են ներկայացնում
10-ից ավելի կազմակերպություններ: Ցուցահանդեսի մասնակիցներն ասում են, որ
այսպիսի ցուցահանդեսները եւս մեկ անգամ ապացուցում են, որ ՀՀ-ում
առողջապահության ոլորտը ժամանակին համընթաց է գնում: Տեխնիկական
սարքավորումները թարմացվում են եւ հավասարվում միջազգային ստանդարտներին:
Ինչ վերաբերում է բժիշկների որակական հատկանիշներին, ապա տարբեր
կազմակերպությունների ներկայացուցիչների հավաստմամբ` վերապատրաստման
ծրագրերի միջոցով հայ բժիշկներն ավելի լավ որակ են ձեռք բերում:

Ա. Մ.